«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Դավիդ Մանասեն արձագանքել է այն տեղեկություններին, որ 22-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Կրասնոդարից» եւ կարիերան շարունակելու է Իտալիայում կամ Գերմանիայում.
«Առաջին անգամ եմ լսում, որ Էդուարդը կլքի «Կրասնոդարը»: Նա պայմանագիր ունի: Չեմ կարծում, որ նա կհեռանա ակումբից»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել է Մանասեն:

