«Սեփական մանդատը պետք է արդարացնել, եւ այդ ճանապարհին կարելի է հատել բարոյականության եւ երեսպաշտության բոլոր սահմանները»

Ներքաղաքական

«Իմ էջի հետեւորդների ներողամտությունն եմ խնդրում երկրի համար ճակատագրական այս օրերին առանցքային՝ անվտանգային խնդիրներից շեղվելու եւ սույն քաղաքաքան «գործչին» անդրադառնալու համար։

Համոզված եմ՝ որոշ քպ-ական պատգամավորներ այն տպավորությունն ունեն, թե Նիկոլն ակնդետ հետեւում է, թե ԱԺ-ում ստի, ցինիզմի, երեսպաշտության եւ հայհոյախոսության մեջ ով առավելագույնս կգերազանցի ինքն իրեն ու նորանոր «բարձունքներ» կգրավի՝ ինքնահաստատվելով «նախկինների» հաշվին։

Գուցեեւ այդպես է․ շատ էլ վստահ չեմ․ սեփական մանդատը պետք է արդարացնել եւ այդ ճանապարհին կարելի է հատել բարոյականության, ստի եւ երեսպաշտության բոլոր սահմանները, անգամ չերկնչել պատմության աղբանոցից։

Այսօր, ԱԺ ամբիոնից, բազմակի նախկին, մի քանի կուսակցությունների դրոշներ, գաղափարախոսություններ ու տարբերանշաններ փոխած Վիգեն Խաչատրյանը մեղադրում է ընդդիմությանը, որ մեզ «պետությունը չի հետաքրքրում․․․, երկրում համակարգված կոռուպցիա չկա, որովհետեւ Նիկոլը դրանով չի զբաղվում», նաեւ անթարթ աչքով ու պարզ ճակատով իր հերթական քաղաքական կանգառի՝ քպ-ի մասին ասում, որ «իրենք ժողովրդին չեն խաբում, իրենք չեն թալանում, ժողովրդին արկածախնդրության չեն տանում»։

Սա ասվում է այն պահին, երբ թուրքը քայլելով արդեն սահմանամերձ գյուղեր է մտնում, այն պահին, երբ պատերազմը վաղուց հատել է Հայաստանի սահման ու Եռաբլուրում շարունակվում են փոսեր փորվել, երբ սահմանամերձ գյուղերի /թեեւ ողջ Հայաստանն է արդեն սահմանամերձ/, բնակիչները պետությունից հույսները կտրած՝ ինքնապաշտպանվելու համար զենք են ուզում, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամական Ադրբեջանին ու Թուրքիային այդքան ապրումակից չի եղել ու խաղաղություն չի մուրացել՝ ոտնակոխ անելով ազգային-պետական հեռանկար ու արժանապատվություն։

Իհարկե, անհնար է քաղաքական բարոյականություն ակնկալել մի քաղաքական ուժի ներկայացուցչից, որի թիմի քաղաքական սնանկությունն ու ֆիասկոն սեփական ծրագրերով խոստացված Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ու ուրացումն է, նաեւ խաղաղության մեռելածին օրակարգն ու ՀՀ նվաստացած ու մաշվող պետականությունը։

Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ նայեք քարտեզին, նայեք Սյունիքում օրեցօր նեղացող Հայաստանի նեղացող, խեղդվող զարկերակը։ Նայեք Արցախցու աչքերին․․․

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը թե՛ քաղաքական անբարոյականություն է, թե՛ ազգային-պետական շահերի դավաճանություն։

Այս տեսակի, այս մտածողության, այսպիսի արժեքային համակարգի գոյությանը դժվար էր հավատալ, բայց նրանք կան, խորհրդարանում են, եւ նրանց, այնուամենայնիվ, ընտրում են․․․

Եվ դժվարանում եմ ասել՝ ողբերգությունն այս տեսակի գոյությունն է, թե սրանց հանրային սպառումը․․․

Իսկ որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա եւ Հայաստանը նահանջ է ապրել մարդու իրավունքների եւ կոռուպցիայի ոլորտներում, կարդացեք ԱՄՆ պետդեպի եւ Freedom House-ի վերջին զեկույցները։

Հ․Գ Եվ սա մեզ մեղադրում է հենց այն պահին, երբ երեկ գիշերվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորները բառիս բուն իմաստով ռազմական գործողությունների տարածքներում են», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում