Ժողովուրդը, թե միջազգային հանրությունը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր լրագրող տարիներին մշտապես մանիպուլացնող բազմաթիվ հոդվածներ է տպել, որտեղ հեղինակը ամեն բան արել է ենթադրյալ թիրախին կանգնեցենելու երկընտրանքի առաջ՝ ստերով խայտառակ լինել, թե մարդկանց ներկայացնել իրականություն: Հավանաբար այդ ժամանակներում նա անգամ պատկերացում չուներ, որ մի օր կարող է ինքը հայտնվել իր իսկ թիրախում, օրինակ՝ կատարել հայտարարություններ եւ հետո հերքել նույն հայտարարությունները՝ ստով ստին պատասխանելու սկզբունքով:

Փաշինյանի կեղծիքների ու ստերի մասին կարելի մի ամբողջ մեծափոր գրականություն ստեղծել, բայց դա, ըստ էության, չի փոխում երկրում առկա ծանր իրավիճակը, սակայն մյուս կողմից հարցեր են առաջանում, որոնք պատշաճ պատասխանելու անհրաժեշտություն ունեն:

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ու ասուլիսներում, իբրեւ քաղաքական վեկտոր, կիրառում է ժողվրդական կառավարություն տերմինը, սակայն, որպես այդպիսին, չի հստակեցնում, թե մարդիկ ինչպես պետք է ընկալեն ժողովրդականությունը, փոխարենն անգիր արած մի քանի հակադրող թեզեր են մեջտեղ բերվում: Օրինակ՝ դալաններում ծեծվողներ, ռեստորաններում սպանվողներ, ու սա այն դեպքում, երբ մատնանշած բոլոր դեպքերն ունեցել են քրեական լուծումներ եւ մեղավորները կրել են իրենց հասանելիք պատիժը: Սակայն մի ստվար հատված թութակի նման կրկնում է այն, ինչ իրեն հրամցնում է «պետական» ապարատը:

Եվ այս հակադրվող տեսությունների համատեքստում հարց է առաջանում՝ միջազգային հանրությո՞ւն, թե՞ ժողովրդի կարծիք: Ո՞րն է թանկ այս իշխանությունների համար, որովհետեւ Փաշինյանը հինգ տարում «ժողովուրդ» բառը այնքան է կիրառել, որ արդեն այս բառը մաշվել, հյուծվել եւ մի տեսակ նեգատիվ է առաջացնում: Հիմա ի՞նչ է առաջարկում Փաշինյանն իր 3 միլիոն հռչակված վարչապետներին կամ որոշող ժողովրդին, կամ նրանց, ում առջեւ ինքը գլուխ է խոնարհում:

Փաշինյանն ասում է՝ Արցախի հարցում միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը, իսկ ի՞նչ է պահանջում ժողովուրդը, արդյոք համաձայն է նման փոխզիջման: Թե՞ այս պարագայում կա Փաշինյան, որ որոշում է ժողովրդի փոխարեն, թե՞ դա անում են ե՛ւ իր, ե՛ւ ժողովրդի անունից:

Փաշինյանը հակառուսական տրամադրություններ է ձեւավորում իր թիմի հետ միասին, իսկ արդյոք նույն Փաշինյանը տեղյակ է, թե քանի միլիոն հայ են ապրում Ռուսաստանում, թե քանի միլիոն մարդու շահեր են ոտնահարվում, նրանք ժողովուրդ չե՞ն: Իսկ, որ 120 հազար մարդ արդեն 120 եւ ավել օր շրջափակման մեջ է, նրանք ժողովուրդ չե՞ն: Ստացվում է, որ ըստ ընտրության ժողովուրդ ասվածն իր վարման տեսանկյունից ոչ մի արժեք չի ներկայացնում՝ բացի ընտրելուց ու մնացյալին կոտորելուց, իսկ ժողովրդավարությունը հնարովի աճպարար խոսք է, որի վերլուծությունը անշնորհակալ գործ է, իսկ այն ճիշտ կեղծիքով օգտագործողները կարող են հասնել նույնիսկ վարչապետի աթոռին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=253065&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ