«Հրապարակ». Թշնամու բազմաթիվ դիակներ կային սփռված․ Արթուր Վարդանյան

Մամուլի տեսություն

Ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում իրականացնել, մեր տղերքը բավականին լավ դիմադրություն են ցույց տվել, շատ ուժեղ դիմադրություն են ցույց տվել։ «Հրապարակին» այս մասին տեղեկացրեց այսօր Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի հարձակմանն ականատես եղած «Հայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանը։

«Ադրբեջանցիների կողմից ուժի գործադրմանը մերոնք անմիջապես պատասխանել են, հավելյալ ուժեր են եկել մեր տղերքին օգնության, որի արդյունքում շատ ուժգին հակահարված է տրվել թշնամուն։ Ըստ տվյալների, բազմաթիվ թշնամու դիակներ կային սփռված այնտեղ, և տասնյակ վիրավորներ»,-ասաց վերջինս։

Վարդանյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից հրապարակված երեք հոգու մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։

«Սուտ է՝ իրականությանը չի համապատասխանում։ Առաջին հարվածը տվել է Ադրբեջանը, առաջին կրակոցներն ու առաջին հրետանին օգտագործել է Ադրբեջանը, սկսել է հարվածներ հասցնել մեր դիրքերին, որից հետո մերոնք պատասխան կրակ են բացել։ Երբ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում իրականացնել,մերոնք թշնամուն հետ են շպրտել, հենց այդ առաջխաղացման ժամանակ էլ մենք ենք զոհեր ունեցել, իսկ հակահարվածի ժամանակ մենք ենք թշնամուն բազմաթիվ զոհեր և վիրավորներ տվել»,-շեշտեց Վարդանյանը։

Նա հավելեց նաև, որ թշնամին բացի ականանետից կիրառել է այլ տրամաչափի հրետանի, մասնավորապես չի բացառվում, որ օգտագործված լինի նաև T 30 տեսակի հրետանի․«Ամենայն հավանականությամբ մեր դիրքերին հասցված նախավերջին հարվածը կատարվել է Գրադից»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին