ԹԱ­ԳՈՒ­ՀԻ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ ԴԵՄ ԽՈՒՄԲ Է ԳՈՐ­ԾՈՒՄ՝ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ ԳԼԽԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅԱՄԲ

Թավշյա տեռոր

Ըստ մեզ հա­սած վստա­հե­լի տե­ղե­կու­թյուն­նե­րի` Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան եւ հան­րա­յին հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գու­հի Թով­մա­սյա­նի դեմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րը ար­շավ են սկսել: Այն գլխա­վո­րում է ԱԺ Պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը: Խմբի ան­դամ­ներն են ՔՊ խմբակ­ցու­թյան քար­տու­ղար Ար­թուր Հով­հան­նի­սյա­նը, ղե­կա­վար Հայկ Կոն­ջո­րյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ Ար­փի Դա­վո­յա­նը, Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը, Վի­գեն Խա­չատ­րյա­նը, Հաս­միկ Հա­կո­բյա­նը, ինչ­պես նա­եւ հան­րա­յին խորհր­դից հե­ռաց­ված նա­խա­գահ Ստյո­պա Սա­ֆա­րյա­նը:

Նրանք ի­րենց կա­պե­րով հար­ցու­փորձ են ա­նում Թա­գու­հի Թով­մա­սյա­նի մա­սին անձ­նա­կան տվյալ­ներ հա­վա­քե­լու: Պե­տա­կան կա­ռույց­նե­րից հար­ցում­ներ են ա­նում: Կա­դաստ­րի կո­մի­տե­ից վերց­րել են նրա ա­նու­նով գրանց­ված ան­շարժ գույ­քե­րը, ու­սում­նա­սի­րել դրանց ծա­գում­նա­բա­նու­թյու­նը: Տես­նե­լով, որ վար­կե­րով, եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում գնված 2 բնա­կա­րան ու­նի Թով­մա­սյա­նը, ընդ ո­րում, մե­կի վար­կը դեռ մար­ված չի, հի­մա էլ փոր­ձում են պար­զել, թե ինչ է հնա­րա­վոր ա­նել, որ ա­պօ­րի­նու­թյուն գտնեն դրանց վա­ճառ­քի գոր­ծըն­թա­ցում: Քննար­կել են ան­գամ վար­կած եւ մտա­ծել տա­րա­ծել ֆեյ­քե­րի մի­ջո­ցով, որ գու­ցե Թա­գու­հի Թով­մա­սյա­նը խլել է բնա­կա­րան­նե­րից մե­կը: Բա­ցի այդ, նրա գոր­ծու­նե­ու­թյան մեջ են թե­րու­թյուն­ներ ու բաց­թո­ղում­ներ փնտրում: Ան­գամ հե­ռու, մո­տիկ բա­րե­կամ­նե­րին են ու­սում­նա­սի­րում, որ տես­նեն՝ ինչ է հնա­րա­վոր ա­նել, որ­պես­զի ճնշում­ներ գոր­ծադր­վեն Թա­գու­հի Թով­մա­սյա­նի նկատ­մամբ, եւ նա ստիպ­ված լի­նի հրա­ժար­վել խորհր­դա­րա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի պաշ­տո­նից, նա­եւ պատ­գա­մա­վո­րի ման­դա­տից:

Հա­վե­լենք, որ խմբի ան­դա­մե­րի կող­մից ստաց­ված ին­ֆոր­մա­ցի­ա­նե­րը վեր­լուծ­վում են Ազ­գա­յին ժո­ղո­վում. կա՛մ Անդ­րա­նիկ Քոչ­րա­րյա­նի, կա՛մ էլ՝ Ար­փի Դա­վո­յա­նի սե­նյակ­նե­րում:

Այ­նու­հե­տեւ գծագր­վում են սցե­նար­ներ, թե ինչ­պես թի­րա­խա­վո­րել Թա­գու­հի Թով­մա­սյա­նին: Ըստ մեզ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի` ֆեյ­քե­րի մի մա­սին (վի­րա­վո­րա­կան բա­ռա­պա­շա­րով) կա­ռա­վա­րում է Ստյո­պա Սա­ֆա­րյա­նը, մյուս մա­սին՝ Ար­թուր Հով­հան­նի­սյա­նը, ո­րը ֆեյ­քե­րի հայտ­նի ՊՈ­ԱԿ-ի փոխտ­նօ­րենն է ե­ղել, Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան թեւ­ը ա­պա­հո­վում է Հայկ Կոն­ջո­րյա­նը, որ­տեղ հա­մա­կար­գու­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նի տի­կին Ան­նա Հա­կո­բյանն է ի­րա­կանաց­նում: Հաս­միկ Հա­կո­բյանն էլ ֆեյ­քե­րի դաշ­տում ակ­տիվ է:

Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ու­ժա­յին կա­ռույց­նե­րում իր ու­նե­ցած կա­պե­րով է ին­ֆոր­մա­ցի­ա հա­վա­քում Թով­մա­սյա­նի մա­սին՝ սկսած ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից, իսկ Ստյո­պա Սա­ֆա­րյանն էլ, ըստ որոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի, հա­մա­կար­գում է, որ տար­բեր փակ հա­մար­նե­րից զան­գա­հա­րեն Թով­մա­սյա­նին, ա­հա­բե­կեն, վի­րա­վո­րեն...

Ինչ վե­րա­բե­րվում է Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նին եւ Վի­գեն Խա­չատ­րյա­նին, ա­պա նրանք նա­յում են, թե ինչ հրա­հանգ կստա­նան, որ­պես­զի հրա­պա­րա­կա­յին դաշ­տում խո­սեն, վա­տա­բա­նեն Թա­գու­հի Թով­մա­սյա­նին:

Այս հան­ցախմ­բի գոր­ծու­նե­ու­թյան տար­բեր դրվագ­նե­րին դեռ կանդ­րա­դառ­նանք:

Ա. Ա­.

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում