«Սանսեթ բուլվար» մյուզիքլը Հայաստանի մշակութային կյանքում դարձավ կարեւոր իրադարձություն

Մշակութային

Ապրիլի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան երեւանյան Մարզահամերգային համալիրում կայացավ /եւ դեռ մինչեւ ապրիլի 12-ը կշարունակվի/ Բրոդվեյի լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի պրեմիերան, որը ներկայացրեց Պողոս Հարությունյանի SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը: «Առաջին անգամ Հայաստանում» եւ «Առաջին անգամ ԱՊՀ տարածքում» բացառիկ աֆիշային նշումներով այն դարձավ, բառիս բուն իմաստով, վառ իրադարձություն մեր երկրի մշակութային տարածքում։

Ի դեպ, «առաջին անգամ»-ը կարող է կիրառվել մեկից ավելի անգամ․ օրինակ ՝ առաջին անգամ Նորմա Դեզմոնդը երգեց ռուսերեն՝ շնորհիվ Դարիա Աքսենովայի թարգմանության: Ինչպես նաեւ հենց ինքը՝ ներկայացումը, Էնդրյու Լլոյդ Ուեբերի օսկարակիր գլուխգործոց՝ "Sunset Boulevard"-ի ճշգրիտ պատճենը չէ, ստեղծված է Բիլլի Ուայլդերի տրագիկոմեդիայի հիման վրա։ Հայկական բեմում այն առաջին անգամ կանցկացվի The Really Useful Group Ltd թատերական ընկերության հետ հատուկ համաձայնությամբ՝ անգլիացի թատերական ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկու լիբրետոյի նոր տարբերակով: Իսկ Նյու Յորքի, Տորոնտոյի, Մոսկվայի եւ Փարիզի հայտնի բեմերում փայլած գլխավոր դերակատար Թամարա Գվերդցիթելին, թեեւ առաջին անգամ չէ, որ համերգներով հանդես է գալիս Երեւանում, այնուամենայնիվ խոստովանում է, որ առաջին անգամ է հանդես գալու այդ ժանրում:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՊՀ տարածքում, ներառյալ Հայաստանում, այս ժանրի մշակույթն առանձնապես տարածված չէր, այնուամենայնիվ, հայ հանդիսատեսի արձագանքը ցույց տվեց վերջինիս անկեղծ ապրումակցումը բեմում կատարվողին: Միեւնույն ժամանակ, կախարդական գործողության լեզվական մատչելիությունն այնքան մոտեցրեց հանդիսատեսին՝ թե՛ հերոսներին, եւ թե՛ ներկայացմանն ինքնին, որ այն, պարզապես, դատապարտված էր հաջողության:

Էքսպրեսիա է ավելացնում նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Մարիամ Բարսկայի ղեկավարությամբ։ Եվ նույնիսկ թվացյալ մութ background-ը /ետնաբեմը/, նրան թողնում է որպես գլխավոր հերոս, քանի որ բեմի ետեւում գտնվող մեծ էկրանները, որոնք ուղղակիորեն ուղղված են նվագախմբին, թույլ են տալիս տեսնել երաժիշտների եւ դիրիժորի յուրաքանչյուր շարժում:

Երախտապարտ «Բրավո»-ն ներկայացման ավարտից հետո եւս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ հայ հանդիսատեսն ընդունեց մյուզիքլը։ Համենայնդեպս, ներկայացումից հետո կիսվելով կարծիքներով՝ հանդիսատեսը մի բանում համակարծիք էր՝ առաջին անգամ էր եւ հիանալի։ Հիանալի է Թամարա Գվերդցիթելին։ Հիանալի էր դերասանների խաղը։ Հոյակապ ներկայացում։ Ոչ պակաս նպաստավոր դեր դրանում խաղաց արտասովոր ձեւավորումը, որն ուղեկցում էր ամբողջ բեմադրությունը։ Թվացյալ կոմպոզիցիոն մինիմալիզմով ստեղծված շարժական կոնստրուկցիաները, որի աստիճաններին եւ կամուրջներին հանդես էին գալիս արտիստները, գործողությանը հաղորդեցին հարուստ ներկայացման տպավորություն՝ պահպանելով այս ժանրի լավագույն ավանդույթները: Գունագեղ լուսավորությունը, ձայնային եւ աղմկային էֆեկտները, համր կինոյի անցյալ ժամանակի ոճի դեկորը, շքեղ բազմաշերտ ջահը, որը ներկայացման ընթացքում դուրս էր լողում ինչ-որ վերեւներից, գումարած ռետրո նորաձեւությունը ամբողջականություն ավելացրեց ներկայացմանը՝ դարաշրջանի պատկերն ավարտելու համար:

Ի դեպ, զգեստներն ու սանրվածքներն այնքան մտածված էին մինչեւ մանրուքները, որ չնչին առիթ անգամ չէին տալիս կասկածելու այն ժամանակաշրջանի իրողություններին, որոնցում ապրում էր Նորման։ Ընդ որում, այստեղ էլ երեւում էր յուրաքանչյուր մանրուքի մտածվածությունը՝ սկսած գլամուրային դիվայի հարուստ զգեստապահարանից, վերջացրած Հոլիվուդում աշխատող շարքային կերպարների «լայն սպառմամբ» հագուստներով։ Ի դեպ, ըստ երևանյան վարկածի, գործողությունը տեղի է ունենում հին լքված կինոստուդիայի տաղավարներում, որի արխայիկ շրջապատի համար «Հայֆիլմ» կինոստուդիան տրամադրել է անցյալ դարի կեսերի իր հազվագյուտ կինոսարքավորումները՝ հին սոֆիտներ եւ կինոխցիկներ, ֆիլմերի համար նախատեսված կծիկներ եւ կինոժապավենների պահպանման տուփեր։ Եվ դրանք միանգամայն օրգանական կերպով ստեղծեցին անցած դարաշրջանի պատկերը։ Պատահական չէ, որ քննադատներն ուշադրություն են դարձրել հենց այս «մանրուքներին», որտեղ նույնիսկ բեմի հետեւից լսվող մեքենայի արգելակների կրճտոցը, շատ վառ կերպով փոխանցում էր հետապնդումը առավելագույն արագությամբ։ Այս բոլոր նրբությունները, որոնք առաջին հայացքից անտեսանելի էին թվում, շատ նրբորեն փոխանցեցին այդ տարիների մթնոլորտը: Հատկանշական է, որ դետալները «խաղում էին» ոչ թե ինքնուրույն, ոչ թե առանձին, այլ արտիստների հետ միասին՝ ստեղծելով ողջ երաժշտական կտավի մոնոլիտ, ամբողջական պատկերը։ Այն իսկապես իրավամբ համարվում է Հայաստանի մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ քննադատների եւ հանդիսատեսի կարծիքներն ամբողջությամբ համընկել են։

ԶԱՐՈՒՀԻ ՎԵՐԴԻՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում