Հենց մեռելոցի օրը քանդեցին Կարմիր Բլուր գերեզմանոց տանող ճանապարհը. Ալլա Հակոբյան
Թեմա«Ապրում ենք մի երկրում, ուր «ժողովրդավարություն» ղժժալով խաբեցին ժողովրդին, բազմեցին նրա գահին, սակայն չեն հարգում ո՛չ ժողովրդի տոնը, ո՛չ նրա սուգը... Այս անհավատ «ժողովրդավարների» օրոք «մեռելոց»-ի օրերը դարձրեցին աշխատանքային... Այս «ժողովրդավարների» օրոք Սուրբ Հարության Պատարագի օրը փողոցից եկած երկրի վարչապետը տաճար չի մտնում եւ ժողովրդի հետ չի աղոթում... Ավելին, այս «ժողովրդավար» զույգը յուրովի է նշում հայ ժողովրդի տոները՝ կինը մի գռեհիկ գրառումով, մարդը՝ հիվանդ վիշապի պես բերանից լեղի թափելով՝ դավաճան Հուդայի մեներգությունով քարկոծելով Հայ Առաքելական եկեղեցին ու 2018-ին խաբված ժողովրդին... Ամեն տեղ, ամեն առիթով սրանք պետք է վատություն անեն ժողովրդին՝ կատարելով տարբեր զազրելիություններ... Հենց մեռելոցի օրը քանդեցին Կարմիր Բլուր գերեզմանոց տանող ճանապարհը՝ դա շատ հանգիստ կարելի էր անել վաղը, բայց ո՛չ, հե՛նց այսօր դա պետք է արվեր, чтоб напакостить… Мелкие, дешёвые пакостники… Քրիստոսի Խաչի զորությամբ այնպես ջախջախվեք, որ ժողովուրդը տեսնի ու սիրտը գոնե մի քիչ հովանա... Գրում եմ «մի քիչ», քանի որ ձեր ավերակները դեռ երկու սերունդ չի կարողանա խելքի բերել... Անիծվե՛ք...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=252867&l=am/

