Մայրեր, մի՛ լռեք, մի՛ վախեցեք. Նաիրա Զոհրաբյան
ՆերքաղաքականՍիսիանի բնակավայրերից մեկում զինվորական հագուստով ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն, ապա փախուստի դիմել: Վերջինիս հայտնաբերել են եւ ձերբակալել, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նրա հետ եղել է եւս մեկ ադրբեջանցի զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Անդրադառնալով վերոնշյալին` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ ադրբեջանցի մյուս դիվերսանտին էլ պարտադիր պետք է կալանավորեն եւ հստակ պահանջ դնեն, որ կա՛մ նրանց կյանքին վտանգ կսպառնա, կա՛մ նրանք կփոխանակվեն այս պահին հաստատված` մեր 33 ռազմագերիների հետ: Նա միեւնույն ժանանակ պնդեց, որ գերի հանձնված տղաների թիվն իրականում 33+80 է:
— Գոնե այն 33 տղաները, որոնց թիվը պաշտոնապես հաստատվել է Ալիեւի կողմից, նրանք պետք է փոխանակվեն Ադրբեջանի զինուժի զինծառայողների հետ: 30 րոպե է պետք Ադրբեջանի զինված ուժերի մյուս դիվերսանտին եւս ձերբակալելու համար Սիսիանում: Խնդիր պիտի դնել Ալիեւի առաջ, որ նրանց կփոխանակեն այս պահին Ադրբեջանի բանտերում դանդաղ մահացող 33 հայ ռազմագերիների հետ: Մայրեր, մի՛ լռեք, մի՛ վախեցեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

