Հերթական քաղաքական շոուն պետք է սարքեն. սա է մեր կործանվող ու անտանելի իրականությունը. Գալստյան

Ներքաղաքական

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ միջնորդագրին կցվել է նաեւ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ մեղադրականի՝ վերջինս հակադրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես` Սեդրակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վարդանյանին: Փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վարդանյանի միջեւ նստած պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին եւ աջ ձեռքով հարվածել դեմքի ձախ քունքային շրջանին: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ում գնահատմամբ`այս ամենը կրկին վերածվելու է քաղաքական շոուի, իսկ հետապնդումները նոր չեն սկսվել, այլ` չորս տարի առաջ:

«Ընդհանրապես, ընդդիմադիր դաշտի նկատմամբ հետապնդումները նորություն չեն: 2018թ.-ից այս կողմ ՔՊ-ն եւ նրա առաջնորդի ողջ վարքագիծը բռնության, ատելության կոչերի, հասարակությունը բեւեռացնելու, կարմիր գծերը հատելու, հանրային երկխոսությունը մերժելու եւ դատական համակարգը իշխանությանը հնազանդեցնելու եւ ծառայեցնելու ուղղությամբ է տարվում: Մեր քաղաքական իրականության մեջ կարմիր գծերը վաղուց հատված են, չկա քաղաքական երկխոսություն: Իշխանությունը մերժում է նորմալ երկխոսությունը, իր հասցեին ուղղված ցանկացած քննադատական խոսք` ատելության, մերժումի դաշտ է տանում: Մենք ապրում ենք այս իրականության մեջ, ընտրարշավի մուրճը հիշո՞ւմ եք, այդ մուրճը իջել է հասարակության գլխին, ինչպես Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա, որը պետականության վրա թքելու վարքագիծ էր: Վերջերս խորհրդարանում առիթ ունեցա նրան ասելու, որ իր վարքագիծը քաղաքական բոլշեւիզմ է , ուրիշ ոչինչ»,- ասաց Գալստյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այդ վարքագիծն այնքան հրապարակային է եւ այս չորս տարիներին այնքան հստակ է, որ կործանել են պետությունը բոլոր առումներով, այդ թվում նաեւ՝ բարոյական, որովհետեւ այդ ամենը հասարակության մեջ խորը արմատներ է թողնելու:

«Այսօր մենք պետականությունը փրկելու խղճի առաջ ենք կանգնած: Բարոյականությունից մինչեւ քաղաքական, պետություն-հայրենիք ավերեցին: Իմ գործընկեր Մհեր Սահակյանը պարկեշտ, առաքինի, հեզ մարդ է, նա, ըստ էության, ինքնապաշտպանության է դիմել, որովհետեւ հանձնաժողովի նիստ վարողը՝ Վլադիմիր Վարդանյանը, ուղղակի նախահարձակ է եղել, իսկ Մհերը դիմել է ինքնապաշտպանության: Առհասարակ` մեր քաղաքական եւ հանրային իրականությունը ոչ ադեկվատ, ատելության, մերժումի մթնոլորտում է: Սակայն, սա հերթական քաղաքական շոուն պետք է սարքեն, եւ ամենագարշելին այս ամենի մեջ այն է, որ, ըստ էության, դատական իշխանությունը եւ դատախազությունը խառնված է այդ ամենին: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռեւս շարունակում է, ըստ էության, լինել վարչապետի օգնականը, այդ պաշտոնից էլ եկած մեկն է, եւ իր կենսագրությունից գիտենք փաստեր, թե նա ինչպես էր դատաիրավական գործընթացներին էլ. փոստային հանձնարարություններ տալիս: Սա է մեր ցավոտ, տխուր, կործանվող, անտանելի իրականությունը»,- եզրափակելով խոսքը` շեշտեց Գալստյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում