Թշնամին կուտակումներ է անում, ինչ-որ բաների են պատրաստվում, բայց գործողություն չկա․ Ինչ է կատարվում Գեղարքուիքում

Հանդիպում

 <<Սեպտեմբերյան դեպքերից հետո ընդհանրապես թշնամին ուժեղ կուտակումներ անում  արել Վարդենիսի շրջակայքում, էլ չասեմ, որ այդ սեպտեմբերյան դեպքերից հետո գրավված տարածքներում իրենք միանգամից շինարարական աշխատանքներ են կատարել, դիրքավորվել, ավելի են ամրացել, բայց ոչ թե ժամանակավոր մնալու համար, այլ՝ հիմնական։  Պայթյունավտանգ իրավիճակ է, որովհետև միշտ էլ, երբ Արցախում որևէ բան է լինում, Սյունիքում՝ ինչ-որ մի տեղ, նաև Վարդենիսում է ինչ-որ գործողություն լինում, որպեսզի նաև ուշադրությունը շեղեն բուն նպատակային կետերից։ Ընդհանուր իրավիճակը մեզ անհանգստացնում է, որ կարող է ամեն վայրկյան այստեղ էլ նույնը կրկնվել>>,- անդրադառնալով, թե ինչպիսինն է իրավիճակը Գեղարքունիքի սահմանային հատվածում ասաց  Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար, համայնքի բնակիչ Հակոբ Ավետյանըը, ընդգծելով․ 

-Թշնամին կուտակումներ է անում, ինչ-որ բաների են պատրաստվում, բայց գործողություն չկա, կրակոցներ կամ այլ կարգի գործողություն չունենք այս պահին, բայց դա չենք կարող հուսադրող հանգամանք համարել: Բոլորն էլ ասում են՝ եթե թուրքն ուզի մեր գյուղ մտնի, 10 րոպեում մտնելու է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան վատ է դա։ Մարդիկ հիմա պատրաստվում են ոչ թե գարնանային աշխատանքների, տնտեսություն զարգացնեն, այլ մտածում են, որ պետք լինի՝ կկարողանա՞ն 10 րոպեում փախչել։

– Այսինքն՝ բնակչությունը չի՞ պատրաստվում դիմադրություն ցույց տալ, եթե կարիքը լինի։

– Այսինքն՝ ո՞նց դիմադրի, ինչո՞վ պատրաստվեն, ոչ մեկի ձեռքը զենք չկա, հասարակ գյուղացին ի՛նչ պետք է անի։ Սեպտեմբերյան դեպքերից հետո որոշ մարդկանց, այդ թվում՝ ինձ, զենք բաժանեցին, հետո որոշեցին, որ սահմանամերձ բնակիչների մոտից դրանք հետ են վերցնում, մենք էլ տարանք, հանձնեցինք։ Հիմա ուզում ենք պաշտպանենք, ինչո՞վ պաշտպանենք։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում