Պետք չէ Քրիստոսի Հարության վեհ խորհուրդը պարզունակացնել ներկված հավկիթների աստիճանի. Տեր Ներսես

Հասարակություն
«Սիրելի հավատացյալներ, մի քանի դիտարկում կցանկանայի անել՝ հուսալով, որ ինձ ճիշտ կհասկանաք: Ս. Հարության տոնն, իհարկե, քրիստոնյաներիս մեծագույն տոնն է, եւ բոլորիս հասկանալի է այն բերկրանքը, որով ավետիս ենք տալիս միմյանց եւ շնորհավորում: Բայց, զուտ իմ անձնական կարծիքով, միանգամայն բավարար է, եթե մեր էջերում ընդհանուր ազդարարում ենք Ս. Հարության Ավետիսը. «Քրիստոս Յարեաւ....»: Կարծում եմ՝ պարտադիր չէ, որ բոլոր ընկերներին անձնական նամակով շնորհավորական տեքստեր եւ նկարներ ուղարկենք՝ գուցե մտածելով, որ եթե այդպես չանենք, մեզանից կնեղանան կամ մեր բոլոր ընկերները պարտադիր դրան են սպասում: Այդպես ուղղակի ծանրաբեռնվում է մարդկանց նամակների բաժինը, եւ երբեմն դժվար է լինում նկատել այլ նամակները: Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ մեր ոչ բոլոր ընկերներն են քրիստոնյա, եւ իրենց համար դա ուղղակի սպամ է, որ կարող է հավելյալ տհաճ վերաբերմունք առաջացնել քրիստոնեության նկատմամբ (օրինակ՝ քրիստոնյաներս ինչպե՞ս կվերաբերենք նմանատիպ երեւույթերին, եթե մեզ սկսեն իրար հետեւից շնորհավորել ոչ քրիստոնեական ինչ-որ տոնի, ասենք՝ Ռամադանի առիթով): Բացի դրանից, անգամ շատ քրիստոնյաների հոգնեցնում է իրենց նամակների բաժինը լցված տեսնել գունագեղ հավկիթների նկարներով: Ի վերջո, նաեւ պետք չէ Քրիստոսի Հարության վեհ խորհուրդը պարզունակացնել ներկված հավկիթների աստիճանի: Եվ քանի որ խոսք գնաց, ասեմ նաև, որ սիմվոլը կարմիր ներկված ձուն է, որ խորհրդանշում է Քրիստոսի արյունով փրկագնված աշխարհը. տոնածառի խաղալիքների նման երփներանգ հավկիթները որեւէ կապ չունեն իրական խորհրդանշանի հետ», - գրել է Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ քահանա ԱՍՐՅԱՆԸ եւ ընդգծել՝ Քրիստոս Յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
https://iravunk.com/sim/?p=252732&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ