ՀՀ սահմանամերձ գյուղերում Եռագույնը տեղադրելու հաջորդ հանգրվանը Արծնի գյուղն է
Թեմա«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժումը շարունակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում ՀՀ դրոշի տեղադրման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնությունը, որի երրորդ հանգրվանն է Լոռու մարզի Արծնի սահմանամերձ գյուղը: Այս մասին տեղեկացնում են «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման մամուլի ծառայությունից:
Նշենք, որ արդեն Արծնի գյուղում ընտրվել է դրոշը բարձրացնելու համար հարմար վայր՝ գյուղի մուտքի մոտ, զոհված զինվորի հիշատակը հավերժացնող Խաչքարի հարեւանությամբ: Դրոշի տեղադրման արարողությունը, տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը՝ 13։00-ին, որն ուղեկցվելու է մշակութային համարներով: Արարողությանը սիրով հրավիրված է յուրաքանչյուր հայրենատեր հայորդի:
Ընդգծենք, որ Արծնի գյուղում ՀՀ դրոշը տեղադրվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Ալեքս եւ Դորալիսիա Նահապետյանների հովանավորությամբ։ Այս նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին՝ Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղում։
https://iravunk.com/sim/?p=252722&l=am/

