Ընդդիմադիրները իրենց կոմֆորտ զոննայից դուրս չեն գալիս, երկիրը գնում է դանդաղ, բայց վստահ քայլերով դեպի կործանում․Գագիկ Համբարձումյան

Ներքաղաքական

Ապ­րի­լի 2-ին Կաս­կա­դում Ա­լեն Սի­մո­նյա­նի մաս­նակ­ցու­թյամբ մի­ջա­դեպ է տե­ղի ու­նե­ցել. քա­ղա­քա­ցի Կա­րեն Մկրտչյա­նը հայ­տա­րա­րել է, որ Հա­յաս­տա­նի ԱԺ նա­խա­գա­հը թքել է իր ե­րե­սին: Ին­քը՝ Ա­լեն Սի­մո­նյա­նը, քա­ղա­քա­ցու վրա թքե­լու փաս­տը չի հեր­քել: Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում տե­ղի  ու­նե­ցած մի­ջա­դե­պը եր­կուս­տեք  հան­րա­յին պար­սա­վան­քի ա­ռիթ է դար­ձել: Ի՞նչ ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նի պետք է ար­ժա­նա­նա ԱԺ նա­խա­գա­հը, եթե ապրենիք իրավական պետությունում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանից, ով նախ նկատեց.

-Նախ, ինչ ԱԺ նախագահի խոսնակի մասին կարող ենք խոսել, եթե ԱԺ-ն, որպես այդպիսին վեր է ածվել անհասկանալի ինչ-որ բանի, ոչ հաստատ Ազգային ժողովի, որը կոչված է օրենսդրական գորխիքներով նպաստել երկրի կայունացմանը եւ զարգացմանը: ԻՆչ վերաբերում է Ձեր նշած ԱԺ նախագահին` նա ինձ համար ընդամենը պոռնոդերասան է, ով բացի էժանագին հյուրանոցների սենյակների մատրասներից ոչինչ չի տեսել, հիմա էլ գլուխա գովում, թե պատերազմ տեսած երեւանցի է: Տո՛, արի ու մի ասա, ա՛յ մայմուն, դու ուր պատերազմն ու երեւանցի տղան ուր: Գիտեք, էն ինչ կատարվում է այսօր Աժ-ում բեսպրիդել է, ուրիշ որակում տալ ուղղակի անհնար է բանական մարդու համար: Ոչ միայն Ձեր նշած անձնավորության, այլ ԱԺ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները անբարոյականության գագաթնակետին են հասել։ Պատկերացրեք, թե ինչ աստիճանի բեսպրիդել է, որ անգամ իրենց սիրելի Դանիել Իոնիսյանն է հաղորդում ներկայացրել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Այն ինչ-որ սրանք են անում, դրա մեկ տոկոսը, եթե ցանկացած նորմալ երկրում կատարեր պատգամավոր, էլ չասեմ ԱԺ նախագահ, շան թուլի պես ոչ միայն կվռնդեին իրենց զբաղեցրած դիրքից, այլ կենթարկեին հանրային պարսավանքի ողջ կյանքի համար։

Բայց, կա մի հատ համընդհանուր ճշմարտություն մեր դեպքում, ցանկացած լկտի լկտիանում է այնքան, որքան նրան թույլ են տալիս, նրանք արդեն իրենց անպատժելիության գագաթնակետում են, վստահ են, որ նրանց եւ ոչ ի արարք չի պատժվելու։

-Պարոն Համբարձրումյան, ընդդիմադիր պատգամավորների կեցվածքը ինչպե՞ս կբնորոշեք։

-Ցավոք, մենք ընդամենը պաշոտանապես ընդդիմադիրներ ունենք, ոչ իրական, նրանց տարօրինակ պասիվությունն էլ  ասվածի վառ ապացույցն է։ Այլեւս որեւէ մեկը չի հավատում որեւէ լավ բանի։ Ակնհայտ է, որ այսօր չունենք իրական ընդդիմություն, չունենք իրական լիդերներ, ովքեր ի վիճակի կլինեն հանրային վստահություն ձեռք բերել։ Ընդդիմադիրները իրենց կոմֆորտ զոննայից դուրս չեն գալիս, մենք չունենք ընդդիմություն, չկա պայքար, նրանք չունեն ընդդիմադիր լինելու ոչ մի շանս։

-Չունե՞նք, թե՞ նրանց մութ կենսագրությունը նրանց թույլ չի տալիս սրբադասվել։

-Մի մասը չունեն, մի մասի ընդհանուր հատկանիշները, ամբիցիաները թույլ չեն տալիս։ Այս տեմպերով երկիրը գնում է կործանում, կործանման անիվը կանգնեցնելը, վախենամ այլեւս չկարողանանք, երկիրը գնում է դանդաղ,բայց վստահ քայլերով դեպի կործանում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=252677&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ