Արցախի բնակչությանը պարտադրելու են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, հաջորդը Սյունիքն է. Ադիբեկյան

Ներքաղաքական

Բերձորի միջանցքը երեք ամիս է, ինչ փակ է, հարցականի տակ է արցախահայության անվտանգությունը, Ադրբեջանը բացահայտ առաջ է տանում իր պահանջները: Ի՞նչ է սպասվում Արցախին, միջազգային կառույցները կարո՞ղ են որեւէ կերպ լուծել Հայաստանում ու Արցախում ստեղծված օրհասական իրավիճակն ու խնդիրները: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

— Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը եւ հիմա էլ հայտարարում են, թե մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում: Այս մասին իր հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Կարելի՞ է եզրակացնել, որ պայմանավորվածություններն արդեն իսկ հստակեցվել են:

— Ինձ թվում է, որ կոնկրետ պայմանավորվածություն չկա, որովհետեւ հայկական կողմը Ադրբեջանի համար արդեն հավասարազոր գործընկեր չէ, որի հետ նա կարող է գնալ պայմանավորվածությունների, այլ ընդամենը կարող է թելադրել իր կամքը: Ադրբեջանն արդեն հարկ չի համարում գնալ որեւէ պայմանավորվածությունների, նա անում է այն, ինչ հայկական կողմն արդեն հինգ տարի է թույլատրում է: Այսինքն՝ զիջողական դիրք եւ հնազանդություն ադրբեջանական ու թուրքական կամքին: Իսկ այն, ինչը տեղի է ունեցել, դա տրամաբանական ու կանխատեսելի էր, որովհետեւ դրա մասին շատ հստակ մեկ տարի առաջ ասել էր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, եւ եղավ այն, ինչ կանխատեսվում էր:

— Իսկ արցախհայության անվտանգության մասին ո՞վ պետք է մտածի, ի՞նչ է սպասվում նրանց:

— Արցախհայությունը 2020թ.-ի նոյեմբերի 9-ից սկսած` անվտանգ չէ: Գնալով իրավիճակն ավելի սուղ է դառնում, փորձեցին զենքով, բռնաճնշումներով թելադրել այդ մարդկանց Ադրբեջանի կամքը, ինչին հայկական կողմը չի ցանկանում, կամ ի վիճակի չէ դիմադրել: Հայկական կողմը` նկատի ունեմ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները, իրականում դավաճանական խումբ են:

— Կարելի՞ է իրավիճակը անվանել կտրուկ ու հստակ պահանջներով:

— Ինչո՞ւ է կտրուկ: Ալիեւը դրա մասին ասել է իր բոլոր ելույթներում, որ սա է լինելու պայմանը, հակառակը` ոչ մի կտրուկ քայլեր նրանք չեն անում, այլ աստիճանաբար բարձրացնում են իրենց պահանջները: Այսինքն՝ փոքր-փոքր, կաթիլ-կաթիլ, նրանք բարձրացել են աստիճանը, դա միանգամից չեղավ, այլ քայլ առ քայլ էր: Սկզբից նրանք զավթեցին Արցախի 75 տոկոսը, հետո սկսեցին ռմբակոծել այն տարածքները, որոնք դեռ չէին զավթել, պաշարեցին Արցախը` իբր բնապահպանական նկատառումներից ելնելով, հետո զավթեցին չզավթված բարձունքները, եկե՛ք Խրամորթը, Աղավնոն, Լաչինը հիշենք, եկե՛ք հիշենք ՀՀ տարածքում բարձունքներ զբաղեցնելը: Դա աստիճանաբար բերում է այն նպատակին, որն այսօր տեսնում ենք, եւ նրանք փաստացի հասնելու են նրան, ինչին ուզում են: Նրանք Արցախի բնակչությանը պարտադրելու են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ կամաց-կամաց այդ մարդկանց դուրս են մղելու Արցախից, որովհետեւ Արցախը պետք է լինի` առանց հայերի: 10-15 հազար հոգի ձեւի համար կթողնեն, իսկ հետագա տարիների ընթացքում կունենանք հայաթափված Արցախ, դրանից հետո` Սյունիք: Նրանք պատրաստվում են բերել ու Սյունիքում բնակեցնել իրենց քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն ընդունելու մտադրություն չունեն: Նրանք լինելու են Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք պաշտպանելու են Ադրբեջանի շահերը եւ կարճ ժամանակ հետո, հանրաքվեի տեսքով, թե բռնի ուժով, կմիանան Ադրբեջանին, ու դրանով Սյունիքի թեման կփակվի:

— Ինչու՞ Հայաստանը պահանջատեր չէ, ինչո՞ւ միջազգային հարթակները չենք օգտագործում ի շահ մեր երկրի ու մեր պահանջների:

— Ադրբեջանը թքած ունի բոլորի վրա, եկեք հիշենք Հաագայի դատավճիռը, որը Ադրբեջանի համար բացարձակապես զրոյական արժեք ունի, Ադրբեջանի դեմը կարելի էր առնել միայն զենքով ու պատերազմով:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում