Ինչ է սպասվում Երեւանի քաղաքապետի «չընտրությունից» հետո
ՆերքաղաքականԵրեւանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանել ապրիլի 11-ը: Սակայն ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել` հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Բայց, արի ու տես, որ քաղաքապետի ընտրության ինտրիգը սրանով չի ավարտվում, քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ ՔՊ-ականները էլի իրենց օրենքից վեր են դասել, բայց մինչեւ սեպտեմբեր ընտրությունները ձգել չեն կարող: Հետեւապես, եթե ոչ հիմա, ապա ամռան ամիսներին ստիպված են լինելու արձակել ավագանին ու գնալ ընտրության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252647&l=am/

