Հիմա էլ հայրենի հեռուստաընկերություննե՞րն են հանձնում
ՆերքաղաքականՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ահազանգում է հեռարձակողների ողբերգական վիճակի մասին:
— Հեռարձակողների իրական վիճակը, հատկապես հանրային մուլտիպլեքսում, տեսնում ենք, որ ողբալի է: Չեմ բացառում, որ մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ կամ փակվել, կամ վաճառել, իսկ վաճառքով հետաքրքրված են նաեւ որոշ օտար խաղացողներ:

