Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է մի մեծ ներողություն ինքը խնդրի, նոր ասպարեզ գա. Հայրիկյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ խարդավանքների մասին «Իրավունքը» զրուցել է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ է կատարվում Ձեր եւ «Սասնա ծռերի» ԱԺԲ-ի միջեւ, վերջին շրջանում նկատում ենք սոցցանցերում առկա բանավեճ:

— Երբեմն մտածում էի, որ որոշ սադրիչներ են ուզում փչացնել ինչ-որ հարցերում գաղափարական ընդհանրություններ ունեցող մարդկանց հարաբերությունները: Բայց հետո տեսա, որ դրանք միայն սադրիչներ չեն, այլ խնդիրն ինքնասիրահարվածությունն է, սեփական անձը կուռք դարձնելն է: Վերցնում են մի մի կազմակերպության ազգային, ինքնորոշում կամ ժողովրդավարություն գաղափարը, հետո այդ կազմակերպությանը մերժում են: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հրավիրել էին ինձ մարտի 16-ի միջոցառմանը, որը վերաբերում էր 1921 թվականին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով, Հայաստանը քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ բաժանելուն: Սակայն այդ միջոցառման թեմայի մասին գրեթե չխոսվեց, ավելին` բանախոսներից մեկը ԱԻՄ-ին նսեմացնելու քայլ արեց, եւ ես պետք է պարկեշտորեն արձագանքեի, որովհետեւ իմ մահացած ընկերներն իրենց այդտեղ պաշտպանել չէին կարող: Անթույլատրելի էր, որ ասացին, թե անցյալում ազգային պայքարը եղել է Կրեմլի միջանցքներից ղեկավարվող: Դրա համար ես իրենց, բնականաբար, սաստեցի: Իհարկե, բավական խիստ էի արտահայտվել,  հետո ինքս ջնջեցի սոցցանցում հրապարակված ուղիղ խոսքս: Բայց վերջերս էլ նկատելով, որ իրենք շարունակում են այդ գիծը եւ ասում են, թե պետություն չկա, Հայաստանը ոչինչ չունի, իրենցով պետք է ամեն ինչ սկսվի, որքան կարողացա կարգի հրավիրեցի: Խելքները գլուխները կհավաքեն` բարի, դրականը դրական կասենք, բացասականին` բացասական: Խոսում են իրենց բացառիկ լինելու մասին, մինչդեռ բացառիկ չեն: 50 տարի առաջ ես «անկախություն հանրաքվեի ճանապարհով» գաղափարն եմ դրել շրջանառության մեջ, ինչը պատմական իրողություն է, ուղեկցվել է հարյուրավոր մարդկանց հետապնդումներով, բանտերով, այլազգիներ են միացել այդ գաղափարին: Ես այն կարող եմ ներկայացնել` որպես պատմական երեւույթ, բայց ընդամենը չորս-հինգ տարի առաջ ստեղծվածի կողմից ԱԻՄ-ից ինչ-որ բաներ պլեճ անելը սիրուն չէ, դրանից գործը չի շահում: Իրենք պետք է մտածեն, մանավանդ, որ իրենց հավատացողներին են կորցնում: Իրենց հավատացողների 80-90 տոկոսը մեծ հարգանքով են ԱԻՄ-ի հանդեպ: Ինչեւէ , տեղի ունեցածն արդեն անցյալ է:

— Պարոն Հայրիկյան, այսօր շատ է խոսվում Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Ստեղծված իրավիճակում` որքանո՞վ եք նպատակահարմար գտնում:

— Խնդիրը պետք չէ դիտարկել այս իրավիճակով, այլ այն պահին դեռ պետք է ճանաչվեր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր իշխանության ղեկին: Տեր-Պետրոսյանը  նախ պետք է մի մեծ ներողություն ինքը խնդրի, նոր ասպարեզ գա: Նա էր, որ Հայաստանի անկախության հանրաքվեին թույլ չտվեց մասնակցեն արցախցիները: Ընդ որում` այն պայմաններում, երբ դրանից առաջ արդեն Արցախից պատգամավորներ կային ընտրված: Այդ պահից Հայաստանը սա պետք է աներ, եթե ուղեգիծն այն էր, որ Արցախը Հայաստանի մաս չէ: Պետք էր վերաբերմունք արտահայտել դեռ այն ժամանակ: Իհարկե, մենք ցույցեր էինք անում, հետագայում նաեւ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն արտգործնախարար էր եւ խոսում էր Արցախի ճանաչման մասին, ցույցեր էինք անում Արտգործնախարարության դիմաց, որ եթե դուք Հայաստանի մաս չեք համարում Արցախը, ուրեմն` պայքարեք, աշխատեք այն անկախ ճանաչելու ուղղությամբ: Այո՛, այսօր շատ ուշացած է այս հարցը, բայց  մի բան պետք է արվի, չի՛ կարելի ձեռքերը ծալած նստել:

— Ի դեպ, հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը` վերջինիս կողմից սփյուռքահայի վրա թքելու դեպքից հետո: Ի՞նչ կասեք այս մասին:

— Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի իր տեսակետն ասելու: Ի վերջո, ինքն էլ քաղաքացի է, նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել` իհարկե, գողանալով այդ պաշտոնները: Չմոռանանք, որ շատ հստակ դատավարություն է եղել 1991 թվականի ընտրությունների վերաբերյալ: Սա ես չեմ ասում, այլ կա դատական փաստ, որ հինգ տարի ուշացնելուց հետո դատարանն ասել է, որ նախագահի թեկնածուներից մեկի ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ են եղել: Հետեւաբար, 1991թվականի «արդար» համարված ընտրությունը ամենախայտառակն է եղել, որովհետեւ դատարանով է դատապարտված: Ամեն դեպքում, նա իրավունք ունի հիմա ինչ-որ բան ասելու, բայց մի՞թե չգիտի, որ Ալեն Սիմոնյանը համակարգի երկրորդ կամ երրորդ դեմքն է, եւ եթե համակարգային դժգոհություն ունես, ապա Նիկոլն է դրա հայրն ու մայրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=252644&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ