«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսական թատրոնի կեղծ կայք բացած կիբերհանցագործները քննչականի թիրախում. հարուցվել է քրգործ

Քրեական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հայտարարությամբ է հանդես եկել` զգուշացնելով հանդիսատեսին, որ կիբերհանցագործները ստեղծել են թատրոնի կեղծ կայք, որի միջոցով վաճառում են նաեւ տոմսեր: Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասել էր, որ  այդ մասին տեղյակ է պահել ոստիկանությանը, եւ նրանք անում են, ինչ հնարավոր է: Սակայն մի կեղծ կայքը փակվել, այնուհետեւ բացվել երկրորդը, որով առցանց կեղծ տոմսեր են վաճառվում:

Ավելին` կիբերհանցագործների զոհ դարձած քաղաքացիներից մեկն արդեն իսկ դիմել է իրավապահ մարմիններին, որի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ, ով, անդրադառնալով գործի քննության մանրամասներին, տեղեկացրեց. «ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնցից մեկը թատրոնի տնօրենի հաղորդման հիման վրա, մյուսը առերեւույթ տուժած անձի (կողծ տոմս գնած հանդիսատեսի) կողմից տրված հաղորդման հիման վրա: Նախաքննության ընթացքում երկու քրեական վարույթները միացվել են իրար, եւ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի առաջին մասի (Համակարգչային հափշտակությունը՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որեւէ այլ եղանակով ներգործելու միջոցով) հատկանիշներով եւ քրեական օրենսգրքի 42 հոդվածի առաջին մասի (հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ եւ ավարտված հանցագործություն) հատկանիշներով: Կիբերհանցագործի զոհ դարձած անձը ճանաչվել է տուժող: Փաստի առթիվ ընթանում է նախաքննություն»:

Նշենք, որ 257-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան