ՀԿԳ քննիչները իշխող ու ընդդիմադիր պատգամավորներին «երես-բերես» են արել

Ներքաղաքական

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետքերով` երեկ Ազգային ժողովում էին քննիչները: Ո՛չ ավել, ո՛չ պակաս վերջիններս առերեսումներ էին իրականացնում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ: Մանրամասները փորձեցինք պարզել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ:

— Քննչական գործողություն է ընթանում, հայտնել չեմ կարող, որովհետեւ իրավունք չունեմ: Դեպքի ականատեսներն են առերեսվում, որպեսզի քննիչների համար ճշտվեն որոշակի անճշտություններ: Ամեն դեպքում, որեւէ տհաճ իրավիճակ, անցանկալի իրադարձություն չկա: Իմ կարծիքով` չի էլ կարող լինել: Ցավում եմ, որ մեր երկրում տրամաբանությունը չի աշխատում, այլ անտրամաբանությունը: Հատուկ կարեւոր գործերով քննիչներ էին եկել: Երկրում բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, մինչդեռ գործից կտրվել, եկել են Ազգային ժողովին ոչ հարիր այդ միջադեպը քննելու:

— Ի՞նչ եք կարծում` բանը կհասնի՞ նրան, որ գլխավոր դատախազը դիմի խորհրդարանին` Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

— Հուսով եմ` խոհեմ կլինեն ու կհասկանան, որ այս հարցով իրենք չեն կարող գալ Ազգային ժողով: Անգամ եթե գան, ապա մինչ այդ, Վահագն Ալեքսանյանը, մատն իմ աչքը կոխած Հակոբ Ասլանյանը ու էլի մի քանի պատգամավորներ պետք է իրենց մանդատից հրաժարվեն, ներողություն խնդրեն, Ալենն էլ միանա իրենց ու ասի, որ չի կարող լինել ԱԺ նախագահ, որովհետեւ թքում է ժողովրդի երեսին: Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական պետք է տա  ու թվարկի, թե որքան վատ բաներ եղան իր օրոք: Այդ ամենից հետո, եթե առաջարկեն Մհերին անձեռնմխելիությունից զրկել, ապա ես կողմ կլինեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում