Մեծ հավանականությամբ ՔՊ-ն իր առաջադրած թեկնածուին չի ընտրի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով իշխանության ղեկին հայտնված հանցավոր ռեժիմը հետևողականորեն ոչ միայն խախտում է հայերի իրավունքները, այլ զրկում հազարավոր մարդկանց իրենց կյանքի իրավունքից, սեփականությունից, սեփական երկրում ապրելու հնարավորությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որին խորհրդարանական ընդդիմությունն առաջադրել էր ՄԻՊ թեկնածու:

Նա նաեւ նշել է. «Եվրոպական արժեհամակարգին համահունչ ժամանակակից հանրային կյանքի ժողովրդավարական այդ ինստիտուտը շատ խորթ է միջնադարյան հետամնաց բռնապետության ոգով առաջնորդվող, քաղաքացու տոնը փողոցում տաքացրած միս ուտող, սակայն նույն փողոցում քաղաքացու վրա թքող, քաղաքացիներին ծաղրող, հայհոյող ու սպառնացող փողոցային խուլիգանների համար։

Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը, հարձակում սկսեցին իր պարտականությունները նվիրումով և բարեխղճորեն կատարող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա` փորձելով արգելքներ ստեղծել նրա առջև, կրճատել ֆինանսավորումը և այլն։

Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, նրանք այդ պաշտոնում առաջադրեցին և, առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության, ընտրեցին մինչ այդ կառավարությունում քաղաքական պաշտոն զբաղեցրած, հանրային ճանաչում ու հեղինակություն չունեցող մի կնոջ, ով մեկ տարի անց հրաժարվեց կատարել իր պարտականությունները և անհասկանալի պատճառով հրաժարական ներկայացրեց։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո խախտվեցին այդ պաշտոնում թեկնածուների առաջադրման և ընտրության օրենքով սահմանված ժամկետները, որից հետո, միայն ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի համար իրավական արգելքներ ստեղծելու նպատակով, իշխող խմբակցության կողմից առաջադրվեց Սահմանադրության և օրենքի պահանջների չհամապատասխանող թեկնածու` չորս ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված մի մարդու։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տապալելու և խուլիգանական բռնություններով, ընդդիմության կողմից առաջադրված  թեկնածուին ներկայանալու հնարավորությունից զրկելով, իշխանական ուժն արգելք ստեղծեց Ազգային ժողովում նրա թեկնածությունը քննարկելու ճանապարհին։ Բայց դա, ամենևին չի ենթադրում, որ նրանք իրենց առաջադրած թեկնածուին կընտրեն այդ պաշտոնում։ Ամենայն հավանականությամբ Անահիտ Մանասյանը չի ընտրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` շարունակելով պաշտոնավարել Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, որից մինչ օրս չի ազատվել` խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը։

Դրանից հետո կլրանա պաշտոնը երեք ամիս թափուր մնալու ժամկետը, ինչն իրավունք կտա Քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրված Հանրապետության նախագահին, առանց որեւէ մեկի կարծիքը լսելու կամ քննարկման, այդ պաշտոնում նշանակել ժամանակավոր պաշտոնակատար` օրակարգից հանելով սահմանադրական եղանակով սահմանադրական այդ կարևոր ինստիտուտի կազմավորման հարցը` վերջնականապես տապակելով այն։

Ադրբեջանա-թուրքական հեղափոխության նախաձեռնողներն ու կազմակերպիչներն իշխանության են եկել հայերի խախտված իրավունքների հաշվին ադրբեջանցիների ու թուրքերի իրավունքները պաշտպանելու համար։ Դրա հետևանքով է, որ հարյուրամյա հայկական բնակավայրերից նրանք տեղահանում են հայերին` այնտեղ բնակեցնելով ադրբեջանցիներին ու թուրքերին։

Իսկ մենք հետեւողականորեն պայքարում ենք մեր ժողովրդին բնաջնջող և պետությունը կործանող հանցախմբի դեմ։ Մենք պարտավոր ենք փրկել մեր պետությունն ու ժողովրդին` թշնամու շահերին ծառայող այս հանցախմբի կեղտոտ ու արյունոտ ճիրաններից։

Մենք դա կանենք։ Մեզ պետք է միայն ուժ և աջակցություն, ուրիշ` ոչինչ»։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում