ՀՀ երկրորդ անձի գործողության վերաբերյալ պետք տրվի ոչ միայն իրավական, այլեւ տոտալ քաղաքական գնահատական.«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար

Իրավական

Ապրիլի 2-ին Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացի Կարեն Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանի ԱԺ նախագահը թքել է իր երեսին։ Ինքը՝ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու փաստը չի հերքել։ Երևանի կենտրոնում տեղի է ունեցած միջադեպը երկուստեք  հանրային պարսավանքի առիթ է դարձել: Ի՞նչ իրավական գնահատականի պետք է արժանանա ԱԺ նախագահի նման կեցվածքը քաղաքացու նկատմամբ եւ հակառակը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հնչեղ գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

-Վերը նշված տեղեկատվությունը ես ստացել եմ լրատվությունից եւ ելակետային եմ վերցնում լրատվության փոխանցած տեղեկատվությունը: Միջադեպի հետ կապված ցանկանում ԱԺ նախագահի գործողությանը տալ ոչ միայն իրավական, այլ քաղաքական գնահատական: Նախ արձանագրեմ հետեւյալ հանգամանք. ՄԻԵԴը իր նախադեպային որոշումներով բազմիցս արձանագրել է, որ երբ անձը դառնում է հանրային դեմք, ապա պետք է գիտակցի, որ լինելու է հասարակության թիրախում եւ շատ հաճախ հասարակության, ԶԼՄ-ների որակումները կարող են լինել չափազանցված, ընդհուպ կարող են նաեւ չհամապատասխանել իրականության հետ: Եվ ՄԻԵԴ-ը իր որոշումներում արձանագրել է, որ տվյալ անձիք պետք է բավականին զուսպ եւ ողջամիտ լինեն:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի գործողություններին, ապա ես կարծում եմ, որ նախ, եթե դեռ չի հարուցվել, ապա անհապաղ պետք է քր. վարույթ հարուցվեր, որպեսզի տրվի իրավական գնահատական: Սա բավականին վատ նախադեպ է, հատկապես, երբ այն կատարվում է ՀՀ երկրորդ անձի կողմից, ուստի իրավական գնահատականին զուգահեռ կատարվածին պետք է տրվի նաեւ քաղաքական գնահատական, հակառակ պարագայում ունենալու ենք վատ նախադեպ բխող բոլոր վատ հետեւանքներով: 

Ինչ վերաբերում է քաղաքացուն, ապա, փաստաբանի խոսքերով.

-Դրա իրավական գնահատականը եւս պետք է պատկան լիազոր մարմինը տա: Որովհետեւ, եթե դու դիմացինի կողմից ստանում ես վիրավորանք կամ զրպարտություն, որը առերեւույթ աղերս կարող է ունենալ պատվի, արժանապատվության,գործարար համբավի հետ, ապա այդ գործիքակազմը մենք ունենք եւ այդ մշակույթով պետք է շարժվել:

Անդրադառնալով ԼՏՊ-ի կողմից արված հայտարարությանը, որ քաղաքական մեծամասնությունը պետք է քննարկի ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը, մեր զրուցակիցը զերծ մնաց մեկնաբանելու ՀՀ առաջին նախագահի հայտարարության մեջ գտած մտքերը, բայց եւ փաստեց.

-Այ՛ո, միանշանակ պետք է տրվի տոտալ քաղաքական գնահատական, հիմա դա կլինի պաշտոնանկ անելով, նկատողություն տալով, հանրային պարսավանքի ենթարկելով կամ այլ մեխանիզմով` կարեւոր չէ: Որքան որակով  դա անի տվյալ իշխանությունը, այնքան վերջինիս իմիջը հնարավորինս կվերականգնվի:

Հ. Գ. Մեր զրուցակիցը այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ իր տեսակետը կհայտնի երկուշաբթի օրը «Իրավունք TV»-ի եթերում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում