«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Վո՛ւյ... Տխրահռ­չակ ՔՊ-ական ու­սա­պարկ ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ, ով դաս­տի­ա­րակ­չա­կան մուշ­տի էր կե­րել պատ­գա­մա­վոր Մհեր Սա­հա­կյա­նից, պարզ­վում է, շատ նե­ղաց­կոտ է: Այն­քան նե­ղաց­կոտ, որ վա­զել է Հ1 և այն­տեղ զար­մա­նա­լի­ո­րեն դար­ձել փաս­տա­ցի նոր շո­ո­ւի հիմ­նա­դիր, ո­րը կա­րե­լի է ան­վա­նել «Աբիժ­նիկ շո­ու»: Եր­կար ու լա­ցա­կու­մած պատ­մել է, թե ինչ «քըխ» է ընդ­դի­մու­թյու­նը, հե­տո խո­րա­ցել, թե իր մա­սին ին­չեր են գրել քա­ղա­քա­ցի­նե­րը Ֆեյս­բու­քում: Հատ­կա­պես նեղ­վել էր ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վա­յի սուր ստեղ­նա­շա­րից, այն­քան էր նեղ­վել, որ մե­կի տե­ղը նույ­նիսկ եր­կու ան­գամ էր անդ­րա­դար­ձել վեր­ջի­նիս ֆեյս­բու­քյան թրո­լին­գին: Դե, ինչ ա­սես, նա մի­ան­գա­մայն վաս­տա­կել էր քա­ղա­քա­ցի­նե­րի պար­սա­վան­քը, զի սադ­րիչ­նե­րին, այն էլ` պատ­վե­րով սադ­րիչ­նե­րին, չեն սի­րում ան­կախ տա­րի­քից, սե­ռից, սե­ռա­կան և քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մից: Չգի­տես ինչ­պես, նա ձեռք էր բե­րել գիրք կար­դա­ցող մի­ակ ՔՊ-ակա­նի համ­բավ, սա­կայն նման է, որ սխալ գրքեր է կար­դա­ցել: Այ­լա­պես ինչ­պե՞ս, լի­նե­լով ի­րա­վա­բան, հան­կարծ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ան­վա­նում է «հիմ­նարկ»: Հե­տաքր­քիր է, ով­քե՞ր են նրա դա­սա­խոս­նե­րը, չէ՞ որ, երբ նա ու­սա­նող էր, այս խուն­տան դեռ չկար... բայց նրա հետ բու­հա­կան շփում ու­նե­ցող­ներն այն­պի­սի բա­ներ են պատ­մում նրա` տղա­յին ոչ վա­յել վար­քագ­ծի մա­սին, որ հաս­կա­նում ես` ՔՊ-ն ու մի­այն ՔՊ-ն է նրա իս­կա­կան տե­ղը:

Իսկ ուղ­տի պես թքող տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը զար­մա­նա­լի­ո­րեն նեղ­վել է ԼԵ­ՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ «կար­միր քար­տից»: Երբ նույն ծե­րու­կը Նի­կո­լին կո­չում էր «ազգա­կոր­ծան պա­տու­հաս», Ա­լենն այդ­քան չի նեղ­վել, որ­քան իր պաշ­տո­նան­կու­թյան հիմ­նա­վոր պա­հան­ջից: Ա­ռա­վե­լևս չի նեղ­վել հայ­րե­նա­վա­ճա­ռու­թյու­նից ու երկ­րի գլխին ե­կող փոր­ձանք­նե­րից: Իսկ հի­մա նե­ղա­ցած գրում է. «Ամեն բան սպա­սում է­ի, բայց որ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը կպա­հան­ջի իմ հրա­ժա­րա­կա­նը, ի­րոք անս­պա­սե­լի էր: Ես շնոր­հա­կալ եմ Ռուզ­վել­տի, Տրու­մե­նի, Քլին­թո­նի և այլ պատ­մա­կան դեմ­քե­րի հետ հա­մե­մա­տու­թյան հա­մար, բայց ե­թե Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը տխրահռ­չակ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից, ի­րեն դա­վա­ճան ան­վա­նե­լուց հե­տո այս­պես է հանգս­տա­ցել կամ փա­րատ­վել` դա իր ընտ­րու­թյունն է: Ես դա­վա­ճան չեմ, եր­բեք չեմ ե­ղել և չեմ լի­նե­լու, և այն օ­րը, երբ կրկին փո­ղո­ցում հա­վաք­ված հայ­րե­նա­կից­ներս իմ ա­ռաջ­նոր­դու­թյան կա­րի­քը կու­նե­նան, ա­պա ես տա­նը չեմ նստի և կլի­նեմ նրանց կող­քին»: Տո հենց դա­վա­ճան ես, ու այն օ­րը, երբ ա­ռանց թիկ­նա­պահ կմնաս... քո վի­ճա­կին նույ­նիսկ վեր­ջին բոմ­ժը չի նա­խան­ձի:

Իսկ ՔՊ խմբակ­ցու­թյան քար­տու­ղար, 2017-ին թմրա­նյու­թե­րի ա­պօ­րի­նի շրջա­նա­ռու­թյան հա­մար ձեր­բա­կալ­ված ԱՐ­ԹՈՒՐ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ ԱԺ-ում այն­պի­սի ա­նաս­նա­կան լպիր­շու­թյուն դրսև­ո­րեց, այն­պի­սի սպառ­նա­լիք­ներ և վի­րա­վո­րանք­ներ շաղ տվեց, որ սրա մա­սին ա­մե­նա­մեղ­մը թե­րևս Վա­հան Բա­բա­յա­նի ա­սածն է` այս «լե­զու կտրող» քաջ նա­զա­րին պետք է ման­դա­տազր­կել. «Ժո­ղովր­դի ա­նու­նը շա­հար­կող այս պեր­սո­նա­ժի լկտի­ու­թյու­նը այն­քան է մե­ծա­ցել, որ օ­րը ցե­րե­կով ԱԺ-ում սպառ­նում է հայ ժո­ղովր­դին վեր­ջին հինգ տա­րի­նե­րին կա­տաստ­րո­ֆա­յի հասց­րած ռե­ժի­մին ո­րա­կում­ներ տվող մարդ­կանց լե­զուն կտրել և հո­խոր­տում է, սա չպետք է ան­հե­տև­անք մնա: Լե­զու կտրող ՔՊ-ակա­նը ե­րև­ի մո­ռա­ցել է` ին­քը որ­տեղ է գտնվում և ինչ կար­գա­վի­ճա­կում: Հե­տև­ա­բար կոչ եմ ա­նում ԱԺ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյուն­նե­րին նա­խա­ձեռ­նել գոր­ծըն­թաց, ինչ­պես ԱԺ նա­խա­գա­հին պաշ­տո­նանկ ա­նե­լու, այն­պես էլ այս լե­զու կտրող պատ­գա­մա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու ուղ­ղու­թյամբ»: Հա, նշենք մի զար­մա­նա­լի հան­գա­մանք` ա­զատ խոս­քի այս ո­խե­րիմ թշնա­մին ժա­մա­նա­կին լրագ­րող էր: Վա՛յ, թուր­քը «լրագ­րի» հո­գիդ...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան