Ռուբեն Վարդանյանին կհաջողվի՞ ճեղքել շրջափակումը․Ինչ որոշում է կայացրել նախկին պետնախարարը
ՆերքաղաքականՇրջափակված Արցախում տալոնային համակարգ ներդրած նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պարզվում է, որոշել է հեռանալ Արցախից։ Այս մասին շշնջում են արցախյան՝ Վարդանյանին մոտ կանգնած աղբյուրները։ Վերջինս, ըստ նույն աղբյուրի, նախօրեին հավաքել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, բացառությամբ <<Միասնական հայրենիքի>> եւ այսպես ասած, հրաժեշտի երեկո կազմակերպել։ Նա տեղեկացրել է, որ որոշ ժամանակով պետք է լքի արցախցիներին առողջական խնդիրներով պայմանավորված։ Ասում են՝ Ռուբեն Վարդանյանը այս օրերին փնտրում է Արցախի շրջափակումը ճեղքելու ուղղիներ։
Սեփ․ լրատություն

