Տեղ գյուղի հողերը 5 վայրկյանում նվիրվել է թուրքերին` առանց մի կրակոցի. Նարե Սոսե

Տեսանյութեր

Կին ազատամարտիկ, պատերազմում զոհվածի մայր եւ կին քաղաքական գործիչ. այսպիսի եռամիասնությամբ` հայ կանայք Սյունիքի սահմանապահ գյուղերից ստանալով ահազանգեր` շտապեցին տեղում իրավիճակին ծանոթանալու: Առաջամարտիկների շարքում էր ազատամարտիկ ՆԱՐԵ ՍՈՍԵՆ (Սարիբեկյան), ում հետ զրուցել է «Իրավունքը»:

— Մեր այցն ապարդյուն չէր, հասանք այնտեղ եւ տեղում` մեր աչքերով տեսանք իրավիճակը: Մարդկանց ստերով էին կերակրում, թե այնտեղ ամեն ինչ կարգին է, իբր ընդամենը մի 300 մետր են ադրբեջանցիներն առաջ եկել` այն էլ տեխնիկական պատճառներով: Մինչդեռ իրականությունն այլ էր: Հենց «Զանգեր» կոչվող հատվածից հասկացանք, որ Սյունիքն ամբողջությամբ անտեր է մնացել: Ձյուն էր գալիս ու բացարձակ չէին մաքրում ճանապարհները, իմ իմացած Սյունիքից նշույլ չէր մնացել: Այնպիսի զգացողություն էր, որ դու ընկել ես մի վայր, որտեղ թշնամին դեռ չի մտել, բայց տեղացիներն արդեն դուրս են եկել: Որոշեցինք, որ չենք գնալու ոչ մի տեղական իշխանության ներկայացուցչի մոտ, այլ անմիջապես գնալու ենք դիրքեր: Տեղ գյուղից անմիջապես գնացինք դիրքեր, եւ պարզվեց` թուրքը մի ոլորան այն կողմ էր: Իսկ մեր հենակետը վերահսկում էին ռազմական ոստիկանության ոստիկանները, որի իրավունքը չունեին: Ռազմական ոստիկանը կապ ունի զինվորական օրենսդրության հետ, բայց ոչ սահման պահելու: Սիսիանցի տղաներ էին ոստիկանները, նրանցից մեկին, որ շատ հարցուփորձ արեցինք, ասաց. «Էն տատու արած ունքերով նաչալնիկից հարցրեք»: Հասկացա, որ նրանց բերել էին հենակետը հանձնելու: Հարցրի` ինչու չեք կռվել,աչքերը լցրեց, թե` «ՄՈԲ-ը հանեցին, մեզ ասացին պետք է գաք դուք հենակետերը պահեք, առավոտյան եկանք, ասացին` 5 կմ հետ եք պահելու»: Այսինքն` այն դիրքը, որը եղել էր, եւ որի հետեւում 150 հեկտար ցանած ցորենի արտեր ուներ ժողովուրդը, այդքան հողերը 5 վայրկյանում նվիրվել է թուրքերին` առանց մի կրակոցի: Այդ տղան ասաց, որ ուզում է Երեւանում իմանան` Իշխանասարն էլ է հանձնած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում