Մեսսին որոշել է ընդունել «Ալ-Հիլալի» առաջարկը.TodoFichajes
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է «Ալ-Հիլալի»՝ տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը, հայտնում է TodoFichajes-ը:
Հաղորդվում է, որ սաուդյան թիմը պատրաստվում է հարձակվողի հետ պայմանագիր կնքել երեք տարով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին արդեն մտերիմ ընկերներին ու ընտանիքին հայտնել է, որ կընդունի արաբական ակումբի առաջարկը։
Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

