Ինձ թվում էր` գործ ունեմ ԱԺ-ի հետ, բայց պարզվեց` խուլիգաններ էին այնտեղ. Էդգար Ղազարյան

Տեսանյութեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Առաջադրված էր երկու թեկնածու` ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխանությունը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: ՔՊ-ականների «թեթեւ ձեռքով» հանձնաժողովի նիստը վերածվեց «ճ» կլասի «ռազբոռկի»` ընդդեմ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եւ մասնավորապես` թեկնածու Էդգար Ղազարյանի: Արդյունքում հանձնաժողովականները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել են Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ Էդգար Ղազարյանը ստացել է 1 կողմ ձայն, որովհետեւ հանձնաժողովի «Հայաստան» խմբակցության անդամները, չգիտես ինչու, առաջադրել էին, բայց չէին եկել իրենց թեկնածուին եթե ոչ պաշտպանելու, գոնե նրա օգտին քվեարկելու: Հանձնաժողովում կատարվածի վերաբերյալ, ինչի համար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նաեւ  հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Հաշվի առնելով նիստին ՔՊ-ականների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը, հնարավոր համարո՞ւմ եք, որ ոչ սթափ վիճակում էին:

— Ինչքան գիտեմ, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թմրամոլ է: Համենայնդեպս, մամուլում տեղեկություններ են եղել, որ նա թմրանյութ է օգտագործել, տեղափոխվել է ոստիկանության բաժին այդ կասկածանքով, եւ եթե չեմ սխալվում, ինքն էլ խոստովանել է: Ճիշտն ասած, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե թմրամոլները թմրանյութ օգտագործելուց ինչ պահվածք են դրսեւորում, բայց ակնհայտ էր, որ կա՛մ օգտագործելու քանակի չարաշահում էր, կա՛մ չօգտագործելու: Ամեն դեպքում, նորմալ, առողջ մարդու վարքագիծ չէր եւ ոչ միայն իր պարագայում: Ես գնացել էի, եւ ինձ թվում էր` գործ ունեմ Ազգային ժողովի հետ, բայց պարզվեց` ուղղակի խուլիգաններ էին այնտեղ: Նկատի ունեմ` այդ մի քանի հոգին, բոլորին չի վերաբերում:

Այսքանից հետո` մնում է հաջողությո՞ւն համարել այն, որ ողջ-առողջ դուրս եք եկել խորհրդարանից, քանի որ նրանք սպառնում էին կտրել Ձեր լեզուն:

— Այլ կերպ չէր կարող լինել, ողջ-առողջ պետք է դուրս գայի: Բայց իրենք ակնհայտորեն սադրում էին, ոչ միայն սպառնում էին լեզուս կտրել, այլ նաեւ մատներս, ասում էին` «հախիցդ կգանք», արգելում էին խոսել: Անձնական վիրավորանքներ հասցնելու իմաստն այն էր, որ սադրանք հրահրեն, որպեսզի ես էլ համանման գործողություններ անեմ, եւ իրենք, օգտվելով իրենց կենսաբանական առավելությունից, ֆիզիկական ծավալից, էլ ավելի սադրիչ քայլեր իրականացնեն: Ես կանխել եմ այդ սադրանքը:

Այս խայտառակ նիստով ավարտվա՞ծ համարենք` ՄԻՊ թեկնածու լինելու Ձեր առաքելությունը:

— Որպես թեկնածու` գործընթացն իմ մասով ավարտվեց, որովհետեւ հանձնաժողովը մյուս թեկնածուին երաշխավորեց: Բայց կարծում եմ` իրենք ապօրինի որոշում են կայացրել, եւ դեռ դրա իրավական հարցերը պետք է քննարկենք: Ես չեմ հաշտվի այն իրողության հետ, որ Սահմանադրության, Մարդու իրավունքների պաշտպանի եւ դատախազության մասին օրենքների պահանջները խախտող մի կին ընտրվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Եվ ոչ թե պատճառն այն է, որ ես եղել եմ ՄԻՊ թեկնածու, այլ ես` որպես ՀՀ քաղաքացի, թույլ չեմ տա Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող մարդը զբաղեցնի սահմանադրական կարեւորագույն ինստիտուտը` ուժով, հարկադրանքով, բռնությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում