Այս իշխանությունը մի պատերազմ պարտվել է, երկրորդ պատերազմը չենք կարող վստահել. Չոբանյան

Տեսանյութեր

«Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆՆ ահազանգում է, որ հենց հիմա մեզ սպառնում է շատ լայնածավալ պատերազմ:

— Թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով անպատժելիությունից, իր հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի` վերջնականապես հայկական հարցը փակելու համար: Եվ նրանք դրա համար ունեն շատ մեծ հնարավորություններ: Հայրենիքի, մեր սահմանների, մեր ազգային արժեքների հարցում անտարբեր մնացողներին, դիվանների վրա նստած սոցցանցերում գրառումներ անողներին, որոնք քննադատում են մեզ, թե «հելեք, սրա-նրա վիզը կտրեք», ասում եմ` բա եկեք միացեք, անենք: Նախիջեւանի սահմանում կուտակված է 40 հազարանոց զորք, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ թե հայտարարում է համար մեկ, այլ հայտարարել է` պատրաստվեք պատերազմի: Անսահման քանակով կուտակումներ կան Արցախից դեպի Հայաստան եկող ամբողջ  այդ տարածքներում: Արցախի վրա հարձակվել եւ պատերազմ հրահրելը բոլորիս շեղելու համար է: Հիմնական նպատակը Հայաստանն է: Հիմա վտանգված է Հայաստանը, ոչ թե` Արցախը: Արցախում ռուսն է կանգնած, եւ Ադրբեջանն այնտեղ «քիթը չի մտցնի»: Իր նպատակը հենց հիմա մտնելն է Ջերմուկով, Տիգրանաշենով Նախիջեւան եւ կտրելն է Սյունիքը: Բա մենք ո՞ւր ենք, մեր պետությունն ո՞ւր է: Ես ամեն գիշեր քնում եմ` մտավախությունով, որ առավոտ զարթնելու եմ ու լսեմ, որ պատերազմ է սկսվել: Ամենաշատը մեկ-երկու ամիս ժամանակ ունենք` այսօրվանից սկսած: Զոհվածների ծնողները բարձրացել են Տեղ գյուղի դիրքերը, տեսել են, որ ո՛չ զորք ունենք, ո՛չ զինվոր, ամեն դիրքում երկու-երեք ոստիկան է կանգնած, որն ինքն էլ չգիտի` ինչ է անում: Սա է մեր վիճակը: Հետեւապես, անգամ եթե պատերազմ սկսվի, մենք պետք է դուրս գանք փողոց եւ պայքարենք` այս իշխանությունը փոխելու համար, որովհետեւ այս իշխանությունը մի պատերազմ պարտվել է, երկրորդ պատերազմ չենք կարող վստահել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում