Իրանը փորձում է ուժեղացնել հայաստանյան ուղղությունը

Վերլուծություն

Մի­ամ­տու­թյուն կլի­ներ ա­սել, թե Նի­կոլն ան­գամ մեծ ցան­կու­թյան դեպ­քում կա­րող է դուրս գալ այն ա­վան­տյու­րա­յից, ո­րի մեջ թա­թախ­վել է՝ ներ­քա­շե­լով ողջ եր­կի­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252381&l=am): Բայց մյուս կող­մից, ե­թե ան­գամ մետր առ մետր հո­ղեր տա, մեկ է, դա դեռ քիչ է, որ Էդ­մո­նի «բրի­տա­նա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րը» կա­րո­ղա­նան խաղն ա­վար­տին հասց­նել: Հաշ­վի առ­նե­լով, որ թե­եւ Ռու­սաս­տա­նը մնում է Ուկ­րա­ի­նա­յում կաշ­կանդ­ված, սա­կայն ռուս-իրա­նա­կան ուղ­ղու­թյու­նը զար­գա­նում է, ու Ի­րանն է, որ այս պա­հին լրջո­րեն կենտ­րո­նա­ցած է Ա­լի­ե­ւի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա:

Եվ ոչ մի­այն Ա­լի­ե­ւի, տպա­վո­րու­թյունն այն է, որ նա­եւ Նի­կո­լից ե­կող «սյուրպ­րիզ­նե­րը» չե­զո­քաց­նե­լու վրա են սկսել կենտ­րո­նա­նալ: Ա­մեն դեպ­քում, հե­տե­ւյալ դե­տալն ակ­նար­կում է այդ մա­սին: Այս­պես, այս օ­րե­րին ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­ները հիս­տե­րիկ վի­ճա­կի են հա­սել Հա­յաս­տա­նում Ի­րա­նի նոր դես­պա­նի նշա­նա­կու­մից: Նրանց պնդմամբ, Ի­րա­նը «հեր­թա­կան սադ­րիչ» քայլն է կա­տա­րել` Ե­րե­ւա­նում նշա­նա­կե­լով Սի­րի­ա­յում Ի­րա­նի դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նի­ին: «Սոբ­հա­նի­ի նշա­նա­կու­մը Ե­րե­ւա­նում դես­պա­նի պաշ­տո­նում ցույց է տա­լիս, որ Ի­րա­նը ցան­կա­նում է Հա­յաս­տա­նում ստեղ­ծել Հեզ­բոլ­լա­հի նման կա­ռույց­ներ»,- կար­ծում են ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րը: Նա­եւ ա­վե­լաց­նում են, թե. «Սոբ­հա­նին ցան­կա­նում է Հա­յաս­տա­նը վե­րա­ծել Հո­սեյ­նու­նի (Ադրբե­ջա­նի իս­լա­մա­կան դի­մադ­րու­թյան թեւ) ա­պա­հով վայ­րի»:

Այդ­պես է, թե՝ ոչ, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն փաստն այն է, որ Սի­րի­ա­յում Ի­րա­նի ար­դեն նախ­կին դես­պա­նը Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­մե­նա­լուրջ ֆի­գուր­նե­րից է, եւ նման մաս­նա­գե­տին Հա­յաս­տա­ն բե­րելն առն­վազն հեր­թա­կան ան­գամ ցույց է տա­լիս, որ Ի­րա­նը հա­յաս­տա­նյան ուղ­ղու­թյու­նը հա­մա­րում է ա­մե­նա­ա­ռանց­քա­յին­նե­րից մե­կը եւ փոր­ձում է այս­տեղ իր դիր­քե­րին նոր ո­րակ­ներ տալ: Ու դա իր տրա­մա­բա­նու­թյունն ու­նի, հաշ­վի առ­նե­լով այն ծայ­րա­հեղ սուր վի­ճա­կը, որն այս պա­հին հաս­տատ­վել է Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մեջ:

Մյուս կող­մից, Ա­լի­ե­ւի հա­մար այլ ծանր մե­սիջ­ներ եւս ի հայտ են գա­լիս: Այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ-ն սկսեց խո­սել Ի­րա­նի սահ­ման­նե­րին ՆԱ­ՏՕ-ական բա­զա­ներ հիմ­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, մի շարք լուրջ փոր­ձա­գետ­ներ ի­րենց հեր­թին ա­ռաջ քա­շե­ցին այն պնդու­մը, որ դրան ի պա­տաս­խան, օ­րա­կարգ է գա­լիս Ի­րա­նի՝ ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցու­թյան թե­ման: Բա­ցատ­րու­թյու­նը հե­տե­ւյալն է: Այս­պես, օ­րերս Պու­տի­նը ներ­կա­յաց­րեց Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նոր հա­յե­ցա­կար­գը, որ­տեղ նման ա­ռանց­քա­յին դրույթ կա. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն ի­րա­վունք ու­նի օգ­տա­գոր­ծել իր զին­ված ու­ժե­րը՝ հետ մղե­լու եւ կան­խե­լու հար­ձա­կում­ներն իր կամ իր դաշ­նա­կից­նե­րի վրա»: Ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվեց Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կը, իր դաշ­նա­կից­նե­րի վրա հար­ձա­կու­մը կան­խե­լու հա­մար Ռու­սաս­տանն ու­նի նա­եւ սե­փա­կան մի­ջու­կա­յին զենքն այդ դաշ­նա­կից­նե­րի տա­րած­քում տե­ղա­կա­յե­լու քա­ղա­քա­կան կուրս: Այս պա­րա­գա­յում, թե ինչ­քա­նով կբարձ­րա­նար Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը, ե­թե նի­կո­լյան խուն­տան այս վի­ճա­կի չհասց­ներ ՌԴ-ի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյու­ննե­րը, դեռ հար­ցի մի կողմն է: Բայց ա­մե­նագլ­խա­վո­րը. ե­թե Ի­րա­նը պաշ­տո­նա­պես վե­րած­վի ՌԴ դաշ­նակ­ցի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մի­ջո­ցով, ա­պա, ըստ հի­շա­տակ­ված փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րի գնա­հատ­ման, Մոսկ­վան բո­լոր ի­րա­վունք­ներն ի­րեն վե­­րա­պա­հել է, որ «օգտա­գոր­ծի իր զին­ված ու­ժե­րը՝ հետ մղե­լու եւ կան­խե­լու հար­ձա­կում­ներն» իր այդ դաշ­նակ­ցի հա­մար եւս: Ընդգ­ծենք, իր զին­ված ու­ժե­րի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րը են­թադ­րում է, Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կով նա­եւ մի­ջու­կա­յին, ե­թե դրա կա­րի­քը, ի­հար­կե, լի­նի:

Սա, մի­գու­ցե, ոչ թե նույ­նիսկ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան է, այլ հստակ մե­սիջ՝ ուղղ­ված ԱՄՆ-ին, թե կա այս տար­բե­րա­կը, եւ մի ստի­պեք, որ կյան­քի կոչ­վի:

Ա­վե­լաց­նենք, որ ըստ ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րի, ար­դեն ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին Ի­րա­նը կզին­վի աշ­խար­հում լա­վա­գույն­նե­րից մե­կը հա­նդի­սա­ցող Սու-35-երով: Մի­ա­ժա­մա­նակ, ե­րեկ Մոսկ­վա­յում Ռու­սաս­տա­նի, Թուր­քի­ա­յի, Սի­րի­ա­յի եւ Ի­րա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով սկս­վեց թուրք-սի­րի­ա­կան հա­րա­բե­րու­թյու­ննե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րը եւս Ա­լի­ե­ւի համար հստակ մե­սիջ է:

Այ­սպի­սով, թե­եւ «բրի­տա­նա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րը» ակ­տի­վո­րեն գոր­ծում են, այդ թվում՝ Նի­կո­լի է­մի­սար Էդ­մո­նին լսե­լով, սա­կայն մեր տա­րա­ծաշր­ջա­նում այն վի­ճակն է, երբ հիմ­նա­կան «հարց լու­ծո­ղը» ու­ժա­յին գոր­ծոնն է: Ընդ ո­րում, Ա­լի­ե­ւը գործ ու­նի ոչ թե Նի­կո­լի ոչն­չաց­րած հա­յաս­տա­նյան ու­ժա­յին գոր­ծո­նի, այլ՝ ռուս-իրա­նա­կա­նի հետ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում