ԹՇՆԱ­ՄՈՒ ՀՆԱ­ԶԱՆԴ ԿԱ­ՄԱ­ԿԱ­ՏԱՐ­ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

«Մեր բա­նա­կում չի ե­ղել ոչ մի դա­սա­լիք: Հայ­կա­կան բա­նա­կում, վեր­ջին տվյալ­նե­րով ե­ղել է ոչ թե 10.000, այլ 11.000 դա­սա­լիք»,– հայ­տա­րա­րում է Ա­լի­և­ը: «44–օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մենք ու­նե­ցել ենք 11.000 դա­սա­լիք»,– Հա­յաս­տա­նի և հա­յու­թյան ար­տա­քին թշնա­մու խոս­քը երկ­րոր­դում է Է­րա­տոն` կա­պի­տու­լյան­տի կին Ան­նա Հա­կո­բյա­նը: Եվ կար­ծես թե ակն­հայտ է, որ եր­կու­սի խոս­քի հե­ղի­նա­կը նույն անձն է կամ նույն թի­մը: «Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ դա­սա­լիք­նե­րի մա­սին մեկ Ա­լի­եւն է խո­սել, մեկ` Հա­կո­բյան Ան­նան: Սրանք Ա­լի­ե­ւի հետ բո­լոր հար­ցե­րում են գոր­ծում սինք­րոն, հա­մա­ձայ­նեց­ված եւ ծրագ­րա­յին»,– փաս­տում է Ար­մեն Ա­շո­տյա­նը:

«11.000 ԴԱ­ՍԱ­ԼԻ­ՔԻ» ՄԱՐ­ՏԱ­ԿԱՆ ՆԱ­ՐԱ­ՏԻ­ՎԸ

Ան­նա Հա­կո­բյա­նի գար­շե­լի խոս­քը ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը գնա­հա­տում է այս­պես. «Հայ­կա­կան բա­նա­կը վար­կա­բե­կե­լու, հայ ազ­գից «վախ­կո­տի» կերպ կեր­տե­լու, հայ ժո­ղովր­դին նսե­մաց­նե­լու, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը ոչն­չաց­նե­լու եւ պա­տե­րազ­մի զո­հե­րի մեղ­քը ի­րենց վրա­յից մաք­րե­լու կեղ­տոտ եւ ան­բա­րո փոր­ձեր»: «11000»–ի նա­րա­տի­վը ին­ֆո–դի­վեր­սի­ա է՝ ուղղ­ված հայ մար­տի­կի, բա­նա­կի և ժո­ղովր­դի դեմ: Սա մար­տա­կան ​​նա­րա­տիվ է, ո­րի նպա­տակն է պա­ռակ­տել հայ ժո­ղովր­դին, պա­ռակ­տում մտցնել բա­նա­կի և ժո­ղովր­դի մի­ջև, և մշակ­վել է հայտ­նի ու­ժա­յին կենտ­րո­նի կող­մից»,– փաս­տում է քա­ղա­քա­գի­տու­թյան դոկ­տոր Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը: Անդ­րա­դառ­նա­լով 2016–ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ֆո­տո­արխիվ­նե­րին, ո­րոնք թեր­թում ենք 7 տա­րի անց, քա­ղա­քա­գետն ար­ձա­նագ­րում է. «Ահա նա՝ ճա­կա­տագ­րին ժպտա­ցող հայ մար­տի­կը: Եվ դուք շատ քիչ ընտ­րու­թյուն ու­նեք: Դուք կա՛մ նրա կող­քին եք և հայ­կա­կան բա­նա­կի կող­քին՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մի­ակ ե­րաշ­խա­վո­րի, կա՛մ դեմ եք և առ­ճա­կատ­ման մյուս կող­մում: Դուք կա՛մ հայ ժո­ղովր­դի ու նրա բա­նա­կի մի­աս­նու­թյան կողմ­նա­կից եք, կա՛մ փոր­ձում եք պա­ռակ­տել հայ հա­սա­րա­կու­թյունն ու բա­նա­կը: Կի­սա­տոն­ներն այս դեպ­քում պետք է բա­ցառ­վեն: Գորշ գո­տին, երբ ի­մաստ­նե­րի ու նա­րա­տիվ­նե­րի պա­տե­րազ­մում անհ­նար է գիծ քա­շել բա­րու և չա­րի, ճշմար­տու­թյան և կեղ­ծի­քի մի­ջև, այս հար­ցում ա­նըն­դու­նե­լի է: Ա­վե­լի ճիշտ, նման գորշ գո­տու ստեղ­ծու­մը հայ ժո­ղովր­դի թշնա­մի­նե­րի նպա­տակ­նե­րից է և հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի մե­թոդ­նե­րից է»:

Անվ­տան­գու­թյան մի­ջա­վայ­րի մա­սին գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հե­ղի­նա­կը պարզ ա­սում է, որ բա­նա­կի վար­կա­բե­կու­մով, հայ զին­վորից վախ­կոտ դա­սա­լի­քի կեր­պար կեր­տե­լով զբաղ­վող­նե­րը, տվյալ դեպ­քում կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի կո­ղակ­ցու­հին, և ընդ­հան­րա­պես ՔՊ–ի թի­մը որ­պես այդ­պի­սին, ջրբա­ժա­նի մյուս` թշնա­մա­կան կող­մում են և սպա­սար­կում են թշնա­մու շա­հը: Ան­շուշտ, դա­սա­լիք­նե­րը 11 հա­զա­րից ա­վել են, սա­կայն դրանք ոչ թե բա­նա­կում են, այլ ա­գա­հա­բար խմբված են խուն­տա­յի լա­փա­մա­նի շուրջ:

Եվ սկան­դալ­նե­րի շար­քի ար­մատ­նե­րը նույն­պես պետք է փնտրել թշնա­մու շա­հի սպա­սարկ­ման տի­րույ­թում: Տեղ գյու­ղի մա­տույց­նե­րում ա­ռանց մեկ կրա­կո­ցի թշնա­մու բա­նա­կը ա­ռաջ է շարժ­վել, խուն­տան ա­մեն կերպ թաքց­նում է ի­րա­կան վի­ճա­կի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը, և «հան­կարծ» սկան­դա­լա­յին ի­րա­դար­ձու­թյուն­ներ: ՔՊ–ական ոմն ու­սա­պարկ սադ­րում է դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­վո­րին, և վեր­ջինս դրա աչ­քի շլդի­կու­թյունն ուղ­ղում է բռունց­քով, ՔՊ–ն էլ ա­նա­սե­լի քա­րոզ­չա­կան վայ­նա­սուն է բարձ­րաց­նում: Հե­տո տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը թիկ­նա­զո­րին քսի է տա­լիս ի­րեն դա­վա­ճան ան­վա­նած քա­ղա­քա­ցու վրա, որ­պես­զի չկա­րո­ղա­նա դի­մադ­րել, և ցու­ցադ­րա­բար թքում քա­ղա­քա­ցու ե­րե­սին` դրա­նից հե­տո լպիրշ գրա­ռում­ներ տա­րա­ծե­լով: Հե­տո պո­չից ա­վե­լաց­նում է Նի­կո­լի որ­դի Ա­շո­տի­կին: Ինչ­պես նկա­տում է անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Ալե­նի խայ­տա­ռակ պահ­ված­քից հե­տո վռազ «հա­կա­փաս­տարկ» հնա­րե­ցին, թե բա Ա­շո­տի­կի վրա հար­ձա­կում ա ե­ղել... Ե­թե նույ­նիսկ ինչ–որ բան ե­ղել է, վստահ եմ, որ ի­րենց սադ­րածն է կամ կազ­մա­կեր­պա­ծը ու հա­տուկ են ա­րել, թե բա «մեզ էլ են նե­ղաց­նում»: Բազ­միցս ա­սել ենք ու ա­պա­ցու­ցել ենք, որ սրանք հա­նուն քա­րոզ­չու­թյան ի­րենց ե­րե­խե­քին էլ չեն խնա­յի: Երբ մար­դիկ կո­վի­դից մեռ­նում է­ին ու դժգո­հու­թյան ա­լիք էր, փոքր աղջ­կա ֆո­տո­նե­րով է­ին ցրում, 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին Ե­ռաբ­լու­րը գրա­վե­լիս պիղծ Նի­կո­լը հե­տը Մայ­րա­մի­գին էր քարշ տվել–բե­րել, հի­մա էլ Ա­շո­տի­կը: Դե իսկ Ա­շո­տի­կը ըն­տա­նե­կան պի­առ–բիզ­նե­սի գլխա­վոր դե­րա­կա­տար­նե­րից է: «Լա­ցում էր, ա­սում էր մի նա­հան­ջեք»–ը, վստահ եմ, հի­շում եք»:

Եվ ար­դյուն­քում հան­րու­թյու­նը Սյու­նի­քում առ­կա օր­հա­սա­կան վի­ճա­կի փո­խա­րեն քննար­կում է պիղծ ՔՊ–ական­նե­րի հրահ­րած սկան­դալ­նե­րը: Իսկ Նի­կո­լը հան­գիստ հանձ­նում է այն, ին­չը պայ­մա­նա­վոր­վել է հանձ­նել Պրա­հա­յում:

ՇՏԱ­ՊՈՒՄ ԵՆ Ա­ՎԱՐ­ՏԻՆ ՀԱՍՑ­ՆԵԼ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿՈՐ­ԾԱ­ՆՈՒ­ՄԸ

5SyuniqԱ­ռանց մի կրա­կո­ցի ռազ­մա­վա­րա­կան բար­ձունք­ներ են հանձն­վում Սյու­նի­քում, մի­ան­գա­մից` քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րե­րով, իսկ հան­րու­թյու­նը քննար­կում է ինչ–որ հի­մար ու ճղճիմ բա­ներ: Իսկ հի­շո՞ւմ եք` ինչ աղ­մուկ էր բարձ­րա­ցել 2016–ի հաղ­թա­կան պա­տե­րազ­մից հե­տո, որ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող 400 հեկ­տար տա­րա­ծու­թյու­նը հա­րավ­ա­րև­ե­լյան սահ­մա­նագ­ծի եզ­րին մնա­ցել էր թշնա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ: Ա­մեն ար­դու­կից հնչում էր «Հող հանձ­նո­ղին հանձ­նենք հո­ղին» կար­գա­խո­սը, դրա պատր­վա­կով ե­ղավ և ՊՊԾ գնդի տե­ռո­րիս­տա­կան գրա­վու­մը... Իսկ հի­մա ին­չո՞ւ ոչ ոք չի գո­չում` «Հող հանձ­նո­ղին հանձ­նենք հո­ղին»: Ո՞ւր ցնդեց այն հո­գե­բա­նու­թյու­նը, որ գե­րիշ­խող էր հաղ­թա­կան 2016–ին:

Հի­շո­ղու­թյան փոք­րիկ թար­մա­ցում ա­նենք: 2016–ին ան­կախ ադր­բե­ջա­նա­կան կող­մի ռազ­մա­տեխ­նի­կա­կան ա­ռա­վե­լու­թյան հան­գա­ման­քից՝ հայ­կա­կան կող­մին հա­ջող­վում է հեր­թա­կան ան­գամ ա­պա­հո­վել փայ­լուն հաղ­թա­նակ հայ ժո­ղովր­դի, հայ զին­վո­րի, հա­յոց Սփյուռ­քի և պե­տա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­պա­րա­տի մի­աս­նա­կա­նու­թյան շնոր­հիվ: Պա­տե­րազ­մը տև­եց 4 օր և պսակ­վեց հաղ­թա­նա­կով, ո­րով­հե­տև այդ ժա­մա­նակ բո­լո­րը հստակ տի­րա­պե­տում է­ին ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րին ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րին, չկա­յին սև­եր ու սպի­տակ­ներ, չկա­յին թշնա­մու նա­րա­տիվ­նե­րը կրկնօ­րի­նա­կող, դա­սա­լիք­նե­րի փնտրտու­քով զբաղ­ված և ռազ­մա­կան գոր­ծից հե­ռու, բայց բուն­կեր խցկվող է­րա­տո­ներ, չկար 5–րդ շա­րա­սյուն… Բայց կար վճռա­կան գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար, ով նա­և համ­բե­րա­տար բա­նակ­ցող էր, և կար հա­մա­ժո­ղովր­դա­կան սեր բա­նա­կի նկատ­մամբ:

Իսկ ի՞նչ կա հի­մա: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է Ար­մեն Ա­շո­տյանն իր ե­թե­րում.

• Հայ ժո­ղո­վուրդն ու­նի ար­ժեք­նե­րի ճգնա­ժամ:

• Ե­թե ճգնա­ժա­մը լի­ներ քա­ղա­քա­կան, կա՛մ կհան­գու­ցա­լուծ­վեր խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րով, կա՛մ էլ ընդ­դի­մու­թյու­նը քա­ղա­քա­կան մի­ջոց­նե­րով իշ­խա­նա­փո­խու­թյուն կա­ներ:

• Ջախ­ջախ­վել են մեր ազ­գա­յին և քա­ղա­քա­կան ինք­նու­թյան հե­նա­սյու­նե­րը՝ Ար­ցա­խը, հայ­կա­կան ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րը՝ ե­կե­ղե­ցի, ըն­տա­նիք, Ցե­ղաս­պա­նու­թյան վե­րապ­րա­ծի ֆե­նո­մե­նը, զո­հե­րի հի­շա­տա­կը:

• Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը մի շատ կեղ­տոտ, բայց ճշմա­րիտ հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, ա­սե­լով, թե ոչն­չաց­րել է հա­յե­րի գա­ղա­փա­րա­կան հիմ­քե­րը:

• Շու­շին՝ որ­պես գո­յու­թյուն, մեր քա­ղա­քա­կան ինք­նու­թյան մաս էր, այն այ­սօր մե­րը չէ:

Իսկ Սյու­նի­քում թշնա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ հենց օ­րերս հայտն­վեց «Մայր հայ­րե­նիք» հու­շա­կո­թո­ղը, թշնա­մին «մե­ծա­հո­գա­բար» թույլ տվեց փրկել մի­այն խաչ­քա­րը: Հաղ­թա­նա­կի սիմ­վոլ­նե­րից մե­կը, ո­րի մոտ հա­յերս սի­րում է­ինք լու­սան­կար­վել: Կո­թող, ո­րը Շու­շի­ի մա­տույց­նե­րի տան­կի պես մի սիմ­վոլ էր: Հի­մա եր­կուսն էլ չկան:

Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք–Շահ­նա­զա­րյանն էլ հի­շա­տա­կում է Տա­վու­շի մար­զի Չի­նա­րի գյու­ղի մա­տույց­նե­րում գտնվող այլ կա­րև­որ խորհր­դա­նիշ` Խո­րա­նա­շատ հին վան­քը. «Իսկ ես ա­սեմ, որ Խո­րա­նա­շատն այ­սօր հայ­կա­կան տա­րած­քում է շնոր­հիվ գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի: Իր շնորհքն է, որ այ­սօր կա­րո­ղա­նում ենք Խո­րա­նա­շատ գնալ, ա­ղո­թել ու ե­րա­զել վե­րա­կանգն­ման մա­սին: Գի­տե՞ք, եր­կար չեմ ու­զում գրել, թե ինչ­պես է պե­տու­թյու­նը վար­ձա­հա­տույց լի­նում ի­րեն հաղ­թա­նակ­ներ ու ձեռք­բե­րում­ներ շնոր­հած զին­վո­րին: Նույ­նիսկ չեմ ու­զում գրել, թե ինչ­պես ենք մենք վար­ձա­հա­տույց լի­նում մեր ժո­ղովր­դի պա­տի­վը բարձր պա­հող գե­նե­րա­լին: Ու­զում եմ, ուղ­ղա­կի, որ ա­մեն մեկս մեր տե­ղը նստած մի քիչ մտա­ծենք մեր ա­րած–չա­րած­նե­րի մա­սին»:

Իսկ Խո­րա­նա­շա­տը հա­յե­րիս վե­րա­դարձ­րած գե­նե­րա­լը հի­մա բան­տում է: Քան­զի ու­նենք օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ: Ի դեպ, Ա­լեն Սի­մո­նյա­նի վար­քա­գիծն էլ տի­պիկ օ­կու­պան­տի վար­քա­գիծ է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում