Մենք հաղթել ենք երբ ունեցել ենք ուժեղ և հզոր ղեկավարներ, նրանք մեծ դեր են խաղացել այդ հաղթանակներում. Վահան Բաբայան
Թեմա2016թ ապրիլի 2 -ին սկսվեց քառօրյա արյունալի պատերազմը:Այն ժամանակ մենք հաղթեցինք,միանշանակ դա հաղթանակ էր,քանի որ կանխվեց թշնամու լայնածավալ հարձակումը և կնքվեց հրադադար:
Պատմությունը գրվում է փաստերով և փաստը այն է,որ հայ ժողովուրդը իր զինվորով և հրամանատարով թույլ չտվեց ադրբեջանական բանակին առաջ գալ:Ով ասում է թե այդ պատերազմում մենք չենք հաղթել առնվազն նենգափոխում է փաստերն ու իրականությունը:
Մենք հաղթել ենք երբ ունեցել ենք ուժեղ և հզոր ղեկավարներ,նրանք մեծ դեր են խաղացել այդ հաղթանակներում:
Ապրիլայնում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում,դա մի մեծ ճակատ էր,որտեղ զինվորի կողքին կանգնեց նաև դիվանագետը, խորհրդարանականը,քաղաքական դաշտը և ամբողջ ժողովուրդը:
Փառք մեր բոլոր նահատակված հերոսներին:Նահատակված մեր 75 հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու մեր բոլորի սրտերում:

