Նա Սպերցյանն է, նա երբեք չի լինի Մխիթարյան. Բայրամյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport-Express-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին։
Անդրադառնալով հարցին թե ժամանակի ընթացքում կարող է Սպերցյանը փոխարինել Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքականում Բայրամյանը պատասխանել է.
«Նա Էդուարդ Սպերցյանն է, նա երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի։ Ամեն մեկն իր ուղին ունի, ու հիմա տեսնում ենք, որ Էդիկը մեծ ներուժ ունի։ Նա դա ցույց է տալիս ինչպես «Կրասնոդարում», այնպես էլ ազգային հավաքականի խաղերում։ Ուստի հիմա շատ ակումբներ ուշադիր հետևում են նրան։ Ուղղակի Էդիկին մաղթում եմ, որ նրա ուղին Հենրիխից ոչ պակաս լուսավոր լինի։ Ամբողջ ազգը, ընտանիքը, ընկերներն ուրախ ու երջանիկ կլինեն նրա համար։ Բայց դրա համար նա պետք է շատ աշխատի»։

