«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղը, որում միլանյան ակումբը պարտվել էր 0-1 հաշվով:
Մխիթարյանը խոստովանել է, որ 21-րդ րոպեին կարող էր փոխանցում կատարել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը մրցակցի տուգանային հրապարակում շատ նպաստավոր դիրքում էր.
«Մեղավոր եմ զգում ինձ, որ չեմ օգտագործել գոլային պահս: Երեք խաղում գոլ չենք խփել: Մեր հնարավորությունները չենք կարողանում օգտագործել: «Ֆիորենտինայի» դեմ խաղի միայն առաջին կեսում կարող էինք երեք կամ չորս գոլ խփել:
Իմ ստեղծած գոլային դրվագում կարող էի գոլային փոխանցում կատարել Լուկակուին, բայց լավ դիրքում էի և կենտրոնացած, ադրենալինը շատ էր այդ պահին: Մոտիվացիայի խնդիր չկա: Պետք է լինենք հանգիստ, պարզ մտքով և կենտրոնանանք գոլ խփելու վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է internews.it-ը:
Մխիթարյանի ձեռնարկած հրաշալի գրոհը ստորեւ.

