Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը. Հենրիխ Դանիելյան
ԹեմաՀայաստանի Հանրապետական Կուսակցությունը 33 տարեկան է։
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
Ստեղծվե՛ց, բազում փորձություններ անցավ, կայացավ, որ իր շուրջը համախմբեր ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալների։
Ինչպես ՀՀ 3-րդ նախագահն է նշել իր խոսքում, չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։
Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը երիտասարդները կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Կարող ենք վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։

