Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿ

Պատահար

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։ 

Ստացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում։

Սկսված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում կրակոցներ են արձակվել ինչպես հակառակորդի կողմից, այնպես էլ միաժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ ինչպես հակառակորդի կրակորցներից, այնպես էլ ԶՈՒ զինծառայողների միջև փոխհրաձգության հետևանքով զինծառայողների մահվան և վնասվածք ստանալու հնարավորությունը և հանգամանքները պարզելու ուղղություններով։  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում