Ոչ մի սադրանք եւ դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու. Սեյրան Օհանյան

Ներքաղաքական
«Նիկոլ Փաշինյանի անձնական սեփականություն հանդիսացող ՔՊ խմբակցության անդամները, փորձելով արդարացնել իրենց կողմից անդադար իրականացվող հանցավոր սադրանքները, հերթական անգամ մանիպուլացնում են հասարակությանը` դեղին մամուլին բնորոշ ոճով խեղաթյուրելով իրականությունը։
 
Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ:
 
Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:
Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։ Եվ հիշեք, որ չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք և դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում