Այդուհանդերձ՝ ընտրությունները կլինեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին. Թեհմինա Վարդանյան

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց պաշտոնավարման 15-րդ ամսում: Նա քաղաքապետարանին հրաժեշտ տվեց արտահերթ նիստում, ուղիղ հեռարձակմամբ, սակայն բուն պատճառների մասին այդպես էլ չխոսեց:

«Բոլորիդ հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն պարոն Տիգրան Ավինյանն է, եւ ցուցակը գլխավորելու է նա: Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երեւանցու վստահության քվեն», - հրաժարականի մասին հայտարարելուց հետո՝ ասել էր Հրաչյա Սարգսյանը:

«Իրավունքի» հետ զրույցում Երեւանի ավագանու անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ում համար Հրաչյա Սարգսյանի աշխատանքը քաղաքապետի պաշտոնում գնահատելի էր ու դրական, նշեց, որ չի կարծում, թե գործող քաղաքական թիմը այս պահին ի վիճակի է արտահերթ ընտրություն անցկացնել:

«Հաշվի առնելով, որ առաջիկայում ամառ է, այդուհանդերձ՝ ընտրությունները կլինեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին: Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականին, այստեղ չեմ կարող որեւէ շոշափելի մեկնաբանություն տալ, բացի նրանից, ինչ տեսնում եմ ընդհանուր դաշտում»,- ասաց Վարդանյանը ու հավելեց, որ հրաժարականը սպասելի էր:

«Քաղաքապետն այս պարտականությունները ստանձնել էր շատ դժվարին պայմաններում, եւ բոլորս, ըստ էության, գիտեինք, որ դա լինելու է ժամանակավոր կառավարում, որը նա փայլուն իրականացրեց»,- նշեց Թեհմինա Վարդանյանը:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի թեկնածությանն ու նրա մրցակիցներին, ավագանու անդամն ընդգծեց, որ այս պահին չի տեսնում մրցակից. «Այն անունները, որոնք այս պահին շրջանառվում են, թույլ են, ինձ համար խոսուն չեն»:

Նշենք, որ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում կփոխարինի հինգ տեղակալներից առաջինը՝ Լեւոն Հովհաննիսյանը: Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանի ընկերն է ու, ամենայն հավանականությամբ՝ ավելի դյուրին կերպով քաղաքապետարանի աշխատանքներն ավտոմատ կերպով կանցնի միայն Ավինյանի վերահսկողության տակ: Իսկ թե սպասվող ընտրություններից առաջ Հրաչյա Սարգսյանը որքանո՞վ էր խանգարում Ավինյանի ազատ գործունեությանը, կամ արդյոք քաղաքապետի՝ հենց այս պահին հրաժարականը կապ ունի Ավինյանի ազատ գործունեության հետ, ցույց կտան ժամանակն ու ընտրության արդյունքները:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում