Իոաննիսյանը, «ֆեյսբուքի» հետ համագործակցելով՝ իրավունք կստանա պայքարելու պրոռուսականի դեմ. Քոչարյան

Ներքաղաքական

Օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ֆեյսբուքյան իրենց էջում տեղեկացրեց, թե իրենց թիմը եւ Meta-ն («Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» ընկերությունը) դարձել են գործընկերներ եւ համատեղ ծրագիր են իրականացնելու: Մասնավորապես՝ Meta-ն աջակցելու է ԻՔՄ-ին սոցցանցերում ապատեղեկատվության դեմ պայքարի եւ մեդիագրագիտության բարձրացման գործում:

Ի՞նչ է այս ամենը ենթադրում, հնարավո՞ր է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նման համագործակցությամբ՝ կարողանա վերահսկել իր համար ոչ այնքան ցանկալի լրատվամիջոցներին, կա՞ այստեղ քաղաքական դրդապատճառ: Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ «Իրավունքի» հետ զրույցում մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ասաց, որ Դանիել Իոաննիսյանն իրավունք կստանա նման համագործակցությամբ բոլոր այն էջերը, որոնք իր դուրը չեն գալիս, «Ֆեյսբուքին» խնդրել, որ սահմանափակեն:

«Դանիել Իոաննիսյանը գիտենք` ինչ գործունեությամբ է զբաղվում: Նա տարիների ընթացքում բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել, օրինակ՝ պրոռուսական գովազդի դեմ պայքարելու համար: Նա իրավունք կստանա, Meta-ի հետ համագործակցելով, բոլոր այն էջերը, որոնք, ըստ իրեն, վարում են պրոռուսական քարոզչություն, կամ իր դուրը չեն գալիս, «Ֆեյսբուքին» խնդրել սահմանափակել դրանք, տեսանելիությունը իջեցնել եւ այլն, ինչը մենք որոշակի դեպքերում տեսնում ենք: Նա իրավունք չունի պայքարելու որեւէ ապատեղեկատվության դեմ, քանի որ պարզ երեւում է, որ Դանիել Իոաննիսյանը սուբյեկտիվ անձնավորություն չէ»,- նշեց նա:

Հարցին, թե նման կոնկրետ, հակառուսականցմանն ուղղված գործունեության պարագայում, ինչպե՞ս է «Ֆեյսբուքը» գնում կոմպրոմիսի ու համագործակցում, Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ «Ֆեյսբուքը» գլոբալ առումով նույն աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող խմբի մի մաս է, որի մյուս մասնիկը Դանիել Իոաննիսյանն է, դրա համար նրանք «պասերով» աշխատում են:

«Ինչ քաղաքականություն է վարում «Ֆեյսբուքն» այլախոհների նկատմամբ, այս աշխարհաքաղաքական խմբի պատվերով, օրինակ՝ կարելի էր տեսնել, վերջերս «Թվիթերի» հետ կապված բացահայտումները, երբ Իլոն Մասկը գնեց այն, եւ պարզվեց, որ այնտեղ բավականին շատ սահմանափակումներ կային արհեստական ձեւով: Այսինքն՝ մարդկանց դուր չէր գալիս այլ մարդկանց կարծիքը, ու իրենք որոշում են ոմանց արգելափակել կամ գրառումների տեսանելիությունը քչացնել: Այսինքն՝ սա աշխարհաքաղաքական մի խումբ է, որի մեջ մտնում են ե՛ւ պետությունները, ե՛ւ խոշոր գլոբալիստական բիզնեսը: Իրենք ներկա պահին մի նպատակ են հետապնդում՝ պայքար Ռուսաստանի եւ ռուսական ազդեցության դեմ: Իրենք փորձում են տարբեր երկրներում իրենց մարդկանցով թուլացնել իրենց կարծիքից տարբերվող այլ կարծիքների տարածումը»,- զգուշացրեց Քոչարյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում