Ես պայքարել եմ առաջին օրվանից, պայքարում եմ ու պիտի պայքարեմ արժանապատիվ լրագրության համար. Հասմիկ Առաքելյանը` Հ1–ի նիկոլապիղծ բարքերի մասին

Թավշյա տեռոր
Իմացել եմ, թե պետրոսն իր եթերում ասել է, թե Փաշինյանը Հանրայինից մարդ չի ազատում աշխատանքից: Ինչպես ասում է դասականը՝ յա իրո՞ք: Երևի դու ու քո անտենաները չէիք, որ ինձ մե՛րթ երկրորդ նախագահի հետ էիք կապում, մե՛րթ երրորդ նախագահի հետ, մե՛րթ Միքայել Մինասյանի, ու ամենավերջին ստոր ձևով ինչպես այս երկրում Փաշինյանի ռեժիմը գործեր է կարում մարդկանց գլխին, այդպես էլ իմ դեմ դետեկտիվ ժանրի սցենար մշակեցիք ու իմ դեմ սարքած գրությունները նաև համեմեցիք հետևյալ ձևակերպումներով՝ «Հասմիկը հակապետական հայացքներ ունի», «Հասմիկն ասել է՝ Միքայել Մինասյանը ճիշտ է» և այլն (դրանք բոլորը դատարանում են): Մի բաժակ մեղրաջուր խմիր, որ հիշողությունդ լավանա, այ հեքիաթասաց, թե ոնց էիր ինձ զանգել ու բացատրություն պահանջում, թե ինչու եմ «Թվիթերում» ֆրանսերեն գրառում արել՝ նշելով, թե Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ՏՏ ոլորտի զարգացման համար, քանի որ իրենց ներկայացրածը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձեռք բերվածն է: Թարգմանել ուղարկել էին քեզ. դու էլ արդարացար, թե ֆրանսերեն գիտես... Ինձ քաղաքական հետապնդումների էիք ենթարկում, քանի որ ընտանիքիս անդամները ընդդիմադիր էին, ու դրա համար ինձ կրկնակի էիք թիրախավորում ու փորձում ճնշել: Առաջին լրագրողն եմ եղել, որը նիկոլական կեղտոտ պրոպագանդայի դեմ է դուրս եկել բացահայտ կերպով, անմիջապես 2018 թվականի հունիսի 25-ին, երբ Հանրային լրատվականի տնօրինությունը փոխվեց: Խմբագրությունը լցվեց ՀԱԿ-ականներով ու ՔՊ-ականներով, ու կինոն սկսվեց: Մեկին դրել էին հատուկ Ռոբերտ Քոչարյանի դեմ պատրաստվող նյութերը վերահսկելու, ուղղորդելու և խմբագրելու համար, մի տղա էին բերել, որին հատուկ պատվերներ էին տալիս Միքայել Մինասյանի դեմ նյութեր պատրաստելու, իսկ 2018-2019 թվականներին, երբ Սերժ Սարգայանը քաղաքական դաշտում, համեմատաբար, պասիվ էր, նաև խմբագրություն եկած սկսնակ լրագրողների էին ուղարկում, որ գնային ու ամեն կերպ հարցեր տային նրան, երբ ինչ-որ առիթով հրապարակավ ինչ-որ տեղ էր գնում: Թե ինչեր են արել՝ ժամերով կարող եմ պատմել: Ինձ նույնիսկ նկատողություն էին արել, երբ 5-րդ ալիքի լրագրողներից մեկի ստատուսին լայք էի դրել, քանի որ ընդդիմադիր ալիք է: Բանակի կազմավորման մասին ռեպորտաժիցս, որտեղ 1992-ի արխիվային կադրեր էի դրել, որոնք ինձ փոխանցել էր Աստվածատուր Պետրոսյանը, ռեպորտաժիցս ստիպեցին հանել Միքայել Հարությունյանի կադրերը՝ պատճառաբանելով, որ նա հետախուզման մեջ է: Երբ հակադարձեցի, որ չի կարելի պատմությունը խմբագրել՝ դարձա «խնդիրներ առաջացնող աշխատակից»: Երբ դիվանագիտական անձնագրերի չեղարկման մասին ռեպորտաժում Քոչարյանի նյութերը վերահսկող խմբագիրը ճխթեց նախադասություն, թե իր ընտանիքն էլ է ունեցել այդ անձնագրերից ու հերթով անդամներին թվարկեց. «... հարսները, այդ թվում՝ Սիրուշոն», ու երբ հակադարձեցի, որ սա պրոֆեսիոնալ լրագրողի նախադասություն չէ, չեմ կարդա, քանի որ, եթե հարսները նշում ես, այլևս հատուկ անուն նշելու կարիք չկա, դարձա կրկին «անտանելի»: Սակայն այդ ռեպորտաժն իրենք պատրաստում էին, որ մեղմեին Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների զայրույթը՝ նշելով Սիրուշոյի անունը: Ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ... Շաաատ են «անաչառ» լրատվականի դրվագները: Սպառնացել էիր, որ այնպես ես անելու, որ որևէ մեկն ինձ այլ վայրում աշխատանքի չվերցնի:
Իմացա նաև, որ իմ նախկին գործընկեր Անուշիկ Մուրադյանին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց... Անուշիկ ջան, դու բանիմաց, պարտաճանաչ, աշխատանքին նվիրված մարդ ես, քեզ դաս չեղա՞վ, երբ 2019 թվականին ԱԺ-ից եկար ու ասեցիր, որ Ալեն Սիմոնյանի խոսքը եթեր տալու բան չի, ռեպորտաժի մատերիալ չի, ու դրանից հետո պետյան քեզ զրկեց ԱԺ լուսաբանելու գործառույթից: Դու բավականին ծանր էիր տանում, վիրավորված էիր, լացում էիր. քեզ մխիթարողներից մեկն էլ ես էի: Քեզ դաս չեղա՞վ, որ պրոպագանդիստների խմբագրությունում չպիտի լինես: Չհասկացա՞ր, որ բոլորիդ հետ սկսեցին լավացնել հարաբերությունները, որ հետո կանգնեին ասեին. «Հասմիկն է միայն խնդիրներ ստեղծում, մենք մե հրաշք խմբագրություն ենք»:
Ես պայքարել եմ առաջին օրվանից, պայքարում եմ ու պիտի պայքարեմ արժանապատիվ լրագրության համար:
Հ.Գ. Ի դեպ, ես կյանքում նույնիսկ մոտիկից տեսած չկամ ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ Մ. Մինասյանին, ու թեև բազմիցս լուսաբանել եմ Ս. Սարգսյանի գործունեությունը, քանի որ իր նախագահության օրոք եմ աշխատել Հանրայինում, մի քանի անգամ էլ վերջերս կազմակերպված միջոցառումներին եմ տեսել, լուսանկարվել, բայց ոչինչ չեմ ասել, անձամբ ծանոթ չեմ իր հետ, պարզապես Հ1-ում աշխատելու օրերին թույլ չտվեցի, որ իմ ռեսուրսն օգտագործեին այս մարդկանց վատություն անելու համար...

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)