Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում․ Ինչ են բացահայտում Թուրքիայում անցկացված հարցումները․ Հայալեզու պարբերականի խմբագիրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Թուրքիայում մայիսի 14–ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է ԿԸՀ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Նրա առաջադրման մասին հայտարարությունը հանձնաժողովին են ներկայացրելիշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Էրդողանի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության կողմից առաջադրված «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Էրդողանի թեկնածությանը կողմ են հիմնականում ազգայնական մահմեդական զանգվածները, քանի որ նախագահն իր քարոզարշավը կազմակերպել է կրոնական հենքի վրա, իսկ նրա խոստումները քրիստոնյա փոքրամասնությունների համար նշանակություն չունեն»,-անդրադառնալով Թուրքիայում առկա նախընտրական աժիոտաժին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Ավերիչ երկրաշարժն անշուշտ ազդեցություն է թողել ընտրական գործընթացի վրա։ Արհավիրքից տուժած շրջաններում ապրում էր 11 միլիոն մարդ, նրանցից 2,5 միլիոնը տարհանվել են, և հիմա շատ դժվար է կազմակերպել նրանց մասնակցությունը գալիք ընտրություններին, որովհետև աղետի գոտում ընտրատեղամասերը փլուզվել են, և տեղահանվածների պարագայում առաջացել են գրանցման հետ կապված խնդիրներ։ Այնուհանդերձ, ընտրապայքարը հիմնականում ընթանալու է երկու թեկնածուների միջև` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մնացած ինը թեկնածուները դեռ պետք է վերջնական առաջադրման իրավունք ձեռք բերեն, որովհետև պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։ Այս պահին նրանք այդ քանակի դեռ կեսն են ապահովել։ Այդուհանդերձ նրանցից ոչ ոք ընտրվելու հավանականություն չունի։ Ի դեպ, կարող եմ ասել նաեւ, որ Թուրքիայում վերջին անցկացված բազմաթիվ սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Ավելին, հարցումները վկայում են, որ մոտ տասը տարի նախագահող Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=252149&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ