էդ Ռուսաստանի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ, դա անհրաժեշտ է մեր ազգի ապագայի համար․Վիգեն Խաչատրյանը Հռոմի ստատուտի վավերացման մասին

Ներքաղաքական

<<Մենք Ռուսաստանի հետ չենք ուզում վատ հարաբերություններ ունենալ, մենք չենք ուզում ՌԴ-ի պատանդը լինենք: Չենք ուզում ՌԴ-ն Հայաստանին մանրադրամ դիտի՝ իր շահերը լուծելու, այս կամ այն չափով զիջելով Հայաստանի շահերը: Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, հարաբերությունները Ռուսաստանն է փչացնում: Մենք որեւէ պարտավորություն ՌԴ-ի հանդեպ որ ստանձնել ենք, չենք ձախողել, իսկ ինքը բազում պարտավորություններ բառիս բուն իմաստով տապալել է: Գուցե չի կարողանում, գուցե չի ցանկանում՝ դա արդեն իր պրոբլեմն է>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, հավելելով․
-Տասնյակ տարիներով հասարակությանը ասել են, որ մեր ապագան ՌԴ-ի հետ է որոշվում, հիմա 5 տարի Հայաստանն ասում է՝ շնորհակալ եմ, թույլ տուր ես որոշեմ՝ ինչի եմ ունակ, սովոր չի, խանդում է, գրգռվում է: Աստիճանաբար կհասկանա, որ Հայաստանն առանձին պետություն է եւ իր դաշնակիցն է, մի բան, որ մենք իր կողմից, որպես դաշնակից, չենք տեսնում շատ հաճախ: 
-Պարոն Խաչատրյան, Դուք ասացիք մենք որեւէ պարտավորություն ՌԴ-ի հանդեպ որ ստանձնել ենք, չենք ձախողել, իսկ ինչքանո՞վ է ազնիվ հիմա Հռոմի ստատուտի վավերացումը։

-Ոչ, իհարկե, որովհետեւ Հռոմի ստատուտին ենք մենք միացել, որպեսզի հնարավորություն ունենանք հետագայում քրեական գործ հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ՝ որպես պատերազմական հանցագործներ, որովհետեւ բազում հիմքեր կան։ Հետո մի բան էլ կա շատ կարեւոր,  Հռոմի ստատուտին ՀՀ-ն որոշել է միանալ 98 թվին, պարզապես այն ժամանակվա գործող սահմանադրության հետ կապված խնդիր է եղել, թե չէ վաղուց միացած կլինեինք, բա որտե՞ղ էին 98 թվին այդ գոռացողները։
Եվ երկրորդ,  էդ Ռուսաստանի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ, մենք էլ ենք շատ բանից վիրավորվորվում։ Եթե մենք ուզում ենք, որ պետություն լինենք, իսկ դա անհրաժեշտ ա մեր ազգի ապագայի համար, մենք պիտի մեր շահերից ելնելով քաղաքականություն վարենք, իհարկե՝ չառճակատվելով։ Կրկնում եմ՝ Հռոմի ստատուտին միանալը անհրաժեշտություն է, որվհետեւ Ադրբեջանը զավթում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ինչ-որ հատված, ռազմական հանցագործություններ է կատարում, գնդակահարում է գերիներին, վայրագություններ է անում, եւ այս ստատուտը մեզ թույլ կտա քրեական գործեր հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ, մնացած ամեն ինչը կարեւոր չի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=252147&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ