Ինչ կանի Ալիեւը, երբ աշխարհն աչքի առաջ փոխվում է

Վերլուծություն

Չնա­յած, այն պատ­կե­րը, ո­րը ներ­կա­յաց­րինք (Տե´ս https://iravunk.com/?p=252117&l=am) վե­րե­ւում, վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նից բխող ազ­դակ­նե­րից սպաս­վող ի­րո­ղու­թյուն­նե­րին: Բայց մեկ հան­գա­մանք եւս պետք է աչ­քա­թող չա­նել. ինչ­քան էլ որ մեր տե­ղի խուն­տան դե­պի ան­դունդն է շարժ­վում, սա­կայն վա­ղուց ար­դեն Հա­յաս­տա­նի ո­րո­շե­լի­քը  չէ՝ կհայտն­վի՞ ան­դուն­դում, թե՝ ոչ: Կո­րուստ­նե­րի եւ մեծ կո­րուստ­նե­րի մեր տե­ղա­կան խուն­տան կա­րող է հաս­նել, բայց ոչ եր­կի­րը վերջ­նա­կա­նա­պես ան­դուն­դը գցե­լու. դա նրանց ո­րո­շե­լի­քը չէ:

Ա­ռա­վել եւս, որ այս պա­հին նա­խան­ձե­լի չէ նա­եւ Ադր­բե­ջա­նի վի­ճա­կը: Ճիշտ է, նա­խօ­րե­ին Բայ­րա­մո­վը հան­դի­պեց Իս­րա­յե­լի ԱԳ նա­խա­րար Է­լի Քո­հե­նի հետ, վեր­ջինս պետք է որ հեր­թա­կան մեծ-մեծ խոս­տում­նե­րը հղած լի­նի Ա­լի­ե­ւին: Հաշ­վի առ­նե­լով, որ հա­մա­տեղ ա­սու­լի­սում Քո­հե­նը հպար­տո­րեն խո­սում էր, թե. «Մենք պետք է հա­մա­տեղ գոր­ծենք Ի­րա­նի դեմ: Մենք չպետք է թույլ տանք Ի­րա­նին ընդ­լայ­նել իր մի­ջու­կա­յին նե­րու­ժը»: Իսկ դա, հաս­կա­նա­լի է, գնում-հաս­նում է Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին ՆԱ­ՏՕ-ական բա­զա­ներ լցնե­լու խնդրին:

Սա­կայն այդ խոս­տում­նե­րով հան­դերձ, մեկ այլ հարց կա, ո­րը Ա­լի­ե­ւի կար­գի աղ­վե­սը մի կողմ չի թող­նի. իսկ ար­դյոք վա­ղը-մյուս օ­րը Քո­հե­նը եւ նրա շե­ֆը՝ Նե­թա­նյա­հուն, կլի­նե՞ն ի­րենց ա­թոռ­նե­րին, որ այդ խոս­տա­ցա­ծը կա­տա­րեն: Ճիշտ է, Իս­րա­յե­լում, ինչ­պես ըն­դուն­ված է հա­մա­րել, ան­ձե­րի փո­փո­խու­թյու­նը պե­տա­կան ռազ­մա­վա­րու­թյան վրա չի ազ­դում: Բայց ամ­բողջ խնդիրն այն է, որ այն ի­րա­վի­ճա­կը, որ այս պա­հին տի­րում է Իս­րա­յե­լում, երբ ար­դեն խո­սում են ընդ­հուպ՝ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի մեծ հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին, օ­րա­կար­գում է պա­հում ոչ թե մի­այն ան­ձանց, այլ նա­եւ՝ պե­տա­կան ա­մե­նա­խո­շոր ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի լի­նել-չլի­նե­լու թե­ման:

Ա­ռա­վել եւս, որ Իս­րա­յե­լի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն այս ըն­թաց­քում մի քան­ի խո­շոր ձա­խո­ղում ու­նե­ցավ: Նախ, խո­րը ա­նո­րո­շու­թյան մեջ է Մեծ Քուր­դիս­տան ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, ո­րը ծրագր­վում էր վե­րա­ծել Իս­րա­յե­լի հա­մար «թնդա­նո­թի մսի» մեծ պա­հես­տա­րա­նի: Վեր­ջին դեպ­քը՝ Ի­րա­նի եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի հա­րա­բե­րու­թյու­ննե­րի ներ­կա շրջա­դարձն իր հեր­թին է դար­ձել ոչ մի­այն ԱՄՆ-ին տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղե­լու ու­նակ գոր­ծոն, այլ նա­եւ, դրա­նով, կաս­կա­ծի տակ է դնում իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ Իս­րա­յե­լի եր­կա­րա­մյա բախ­ման հե­ռան­կա­րը: Ու երբ հի­մա փոր­ձում են խա­ղի մեջ ներ­քա­շել Ադր­բե­ջա­նին, դա, ի­հար­կե, մի կող­մից, կա­րող է Ա­լի­ե­ւին ո­գե­ւո­րել, թե վա­ղը-մյուս օ­րը Ի­րա­նի տա­րած­քի մի մեծ մա­սին տեր կդառ­նամ: Բայց երբ ԱՄՆ-ի փո­խա­րեն տա­րա­ծաշր­ջա­նում սկսել են հար­ցեր լու­ծել Չի­նաս­տանն ու ՌԴ-ն, ո­րոնց հա­մար Ի­րա­նը մեր­ձա­վոր դաշ­նա­կից է, որ­քա­նո՞վ են ռե­ալ իս­րա­յե­լյան այդ խոս­տում­նե­րը. այս հարցն Ա­լի­ե­ւը մի­ան­շա­նակ չի շրջան­ցի՝ իր հաշ­վարկ­նե­րը կա­տա­րե­լիս:

Ա­մե­րի­կյան ի­րո­ղու­թյուն­նե­րից քա­ջա­տե­ղյակ մի­ջազ­գայ­նա­գետ, «Ամե­րի­կյան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հայ­կա­կան կենտ­րո­նի» տնօ­րեն Սու­րեն Սարգ­սյա­նը ի­րա­վի­ճա­կը պատ­կե­րաց­նում է այս­պես. «Խոսք էր գնում Ի­րա­նի դեմ լայն կո­ա­լի­ցի­ա­յի ձեւա­վոր­ման, ինչ­պես նա­եւ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկսե­լու մա­սին: Դրա խայ­ծը հա­մար­վում էր եւ շա­րու­նա­կում է հա­մար­վել Ադր­բե­ջա­նը, ո­րից պետք է օգտ­վեն Թուր­քի­ան, Իս­րա­յե­լը, ԱՄՆ-ն, եւ դրա մա­սին բա­ցե­ի­բաց հայ­տա­րա­րում են բո­լո­րը: Սա­կայն, հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ, Ի­րա­նի շուրջ սեղմ­վող օ­ղա­կը ճա­քեր տվեց մի շարք ի­րո­ղու­թյուն­նե­րի ձեւա­վոր­մամբ, եւ նման «մի­աս­նա­կան օ­պե­րա­ցի­ա­յի» հա­վա­նա­կա­նու­թյու­նը մի փոքր նվա­զեց, բայց ի­հար­կե չվե­րա­ցավ...»: Նոր ի­րո­ղու­թյուն­ներ ա­սե­լով՝ քա­ղա­քա­գե­տը նկա­տի ու­նի Թուր­քի­ա­յի երկ­րա­շար­ժը եւ նա­խա­տես­ված ընտ­րու­թյուն­նե­րը, Չի­նաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին գե­րակ­տի­վա­ցու­մը, Իս­րա­յե­լի ի­րա­վի­ճա­կը, ԱՄՆ-ին սպաս­վող ծանր ընտ­րու­թյուն­նե­րը, Ռու­սաս­տան-Իրան հա­րա­բե­րու­թյուն­ներն ու եր­կու երկր­նե­րի վճռա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը՝ կով­կա­սյան հար­թա­կում: Սրանք բո­լորն էլ, ի­րոք, շատ լուրջ գոր­ծոն­ներ են, ո­րոնց հետ կապ­ված զար­գա­ցում­նե­րը ստա­ցել են «ամե­նօ­րյա ռե­ժիմ»:

Այդ թվում, շատ բան հու­շեց Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Հո­սեյն Ա­միր Աբ­դոլ­լա­հի­յա­նի՝ նա­խօ­րե­ին Մոսկ­վա կա­տա­րած այ­ցը: Դրա շրջա­նակ­նե­րում մի շարք գոր­ծոն­ներ ա­վե­լի ցայ­տուն դար­ձան: Նախ, որ Ի­րա­նի պատ­կե­րաց­մամբ՝ Ռու­սաս­տա­նը մի­ակ ուժն է, որ այս պա­հին կա­րող է կար­գա­վո­րիչ  ֆունկ­ցի­ա ու­նե­նալ Ի­րան-Թուր­քի­ա-Ադրբե­ջան-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ա­վե­լին, ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է Ռու­սաս­տան-Սի­րի­ա-Թուր­քի­ա-Իրան ձե­ւա­չա­փը, իսկ դա նշա­նա­կում է, որ Ան­կա­րան եւս շա­հագրգռ­ված է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում լու­ծե­լու սկզբուն­քին, որն ա­մեն կերպ ա­ռաջ է տա­նում Թեհ­րա­նը: Եվ այն, որ Էրդողանը խոսում է Պուտինի հնարավոր այցի մասին Թուրքիա, իսկ Լավրովն այդետ կլինի մի քանի օրից, խոսում է նույն բանի մասին:

Այլ դե­տալ­ներ եւս կա­րե­լի է ա­վե­լաց­նել այս ներ­կա­պ­նա­կին: Բե­լա­ռու­սում մի­ջու­կա­յին զենք տե­ղա­կա­յե­լով, Մոսկ­վան փաս­տո­րեն ցույց տվեց, որ կա­րող է նա­եւ այլ դաշ­նա­կից­նե­րի մոտ այն տե­ղա­կա­յել: Իսկ Ի­րա­նը վա՞տ թեկ­նա­ծու է: Վեր­ջա­պես, գնա­լով շա­տա­նում են երկր­նե­րը, ո­րոնք անց­նում են յո­ւա­նով ա­ռեւտ­րի: Սա­ու­դյան Ա­րա­բի­ան, Ի­րա­քը ու­նեն նման պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն­ներ Չի­նաս­տա­նի հետ՝ նավ­թի հար­ցով: Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը եւս նավ­թը գնում են յո­ւա­նով: Բրա­զի­լի­ան յու­ա­նով ա­ռեւտ­րի պայ­մա­նա­գիր կնքեց, ան­գամ ֆրան­սիան յո­ւա­նով Չի­նաս­տա­նից ռու­սա­կան հե­ղուկ գա­զի ներկր­ման խո­շոր պայ­մա­նա­գիր կնքեց:

Այս բո­լոր գոր­ծոն­ներն ակ­տիվ տեմ­պե­րով փո­խում են ա­շխար­հի դեմ­քը, եւ ա­ռա­ջին հեր­թին Ա­լի­եւն այս­տեղ պետք է մտա­ծի՝ գնա՞ նշված ու­ժե­րի հետ թշնա­մու­թյան ճա­նա­պար­հով՝ Իս­րա­յե­լից ե­կած խոս­տում­նե­րից ել­նե­լով: Չնայած, հաշվի առնելով, որ Հայաստանում դեռ նրա հարազատ ՆԻկոլն է դեռ վարչապետի աթոռին, կփորձի առավելագունը քաղել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում