Դավաճանական ոհմակ, անտարբեր ժողովուրդ, իսկ երկիրը ոչնչացման շեմին է

Վերլուծություն

Թե ին­չու են նի­կո­լյան իշ­խա­նա­վոր­ներն այդ­պես կպել եւ պոկ չեն գա­լիս Գեր­մա­նի­ա­յից, կա­րե­լի է հաս­կա­նալ: Եվ­րո­պա­կան «մեծ եղ­բոր»՝ Մակ­րո­նի վի­ճա­կը լավ չէ, եւ ե­րե­ւի ո­րո­շել են, ի դեմս ՍՍ-ական ֆա­շիս­տի թոռ Շուլ­ցի, նոր «մեծ եղ­բայր» գտնել: Կամ մի­գու­ցե Գեր­մա­նի­ա­յի ԱԳ նա­խա­րար Բեր­բո­կի նախ­կին մաս­նա­գի­տու­թյո՞ւնն է հո­գե­հա­րա­զատ, ի­րենք կի­մա­նան:

ԵՐԲ ՏԱ­ՐԱԲ­ՆՈՒՅԹ ԳԱ­ԳՈ­ՆԵ­ՐԸ ԽՈ­ՍՈՒՄ ԵՆ ՊՈՒ­ՏԻ­ՆԻՆ ԿԱ­ԼԱ­ՆԱ­ՎՈ­ՐԵ­ԼՈՒՑ

Ին­չե­ւէ, թե­եւ նոր էր Նի­կո­լը վե­րա­դար­ձել Գեր­մա­նի­ա­յում եր­կա­րա­շունչ շրջա­գա­յու­թյու­նից, հի­մա էլ Ա­լենն է այն­տեղ: Սա­կայն նրա այդ շրջա­գա­յու­թյու­նն է­ա­կան հե­տաքրք­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում, պար­զա­պես ու­զում ենք նշել մեկ հայ­տա­րա­րու­թյու­ն, որն Ա­լե­նը հնչեց­րեց այն­տեղ: Այս­պես, եր­կար-բա­րակ խո­սե­լով ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րից, Ա­լե­նը հա­սավ այն մտքին, թե՝ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­ներն ու­զում են փո­խել հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կը մի տա­րա­ծաշր­ջա­նում, մի մի­ջա­վայ­րում, ուր մեզ հա­մար այ­լեւս անվ­տանգ չէ:

Նախ, սա հեր­թա­կան «ինքնա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունքն» է այն մա­սին, որ Նի­կո­լը, Ա­լենն ու մնա­ցած­նե­րը մեր եր­կի­րը հասց­րել են մի վի­ճա­կի, երբ ոչ թե մի­այն ար­ցա­խա­հա­յու­թյան, այլ առ­հա­սա­րակ՝ հա­յու­թյան հա­մար այս տա­րա­ծաշր­ջա­նում ապ­րե­լը դար­ձել է վտան­գա­վոր: Ու քա­նի որ խոս­տո­վա­նում են այդ փաս­տը, այ­սինքն՝ գի­տակ­ցում են ու դրա­նից հե­տո կառ­չած են ի­րենց ա­թոռ­նե­րից, ա­պա դա էլ իր հեր­թին է ակ­նար­կում, որ դա դի­տա­վո­րյալ է ար­ված:

Ա­ռա­վել եւս, որ Նի­կոլն էլ իր հեր­թին, ե­լույթ ու­նե­նա­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի կազ­մա­կեր­պած հա­կա­ռու­սա­կան եւ հա­կա­չի­նա­կան «Հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան» ճոխ ան­վա­նու­մով գա­գաթ­ա­ժո­ղո­վում, իր հեր­թին մո­տա­վո­րա­պես նույն խոս­տո­վա­նու­թյամբ հան­դես ե­կավ: Նկա­տի չու­նենք նրա այն պնդում­նե­րը, թե՝ Հա­յաս­տա­նը դար­ձել է «դե­մոկ­րա­տի­ա­յի փա­րոս», երբ նույն ա­րեւմ­տյան աղ­բյուր­ներն են ար­ձա­նագ­րել հե­տըն­թաց: Նկա­տի չու­նենք նա­եւ սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի մա­սին բա­ցա­հայտ ա­վան­տյու­րիս­տա­կան միտ­քը, թե. «Ցան­կա­նում եմ օգտ­վել այս հնա­րա­վո­րու­թյու­նից եւ մեր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նել Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րին եւ մյուս գոր­ծըն­կեր­նե­րին, ո­րոնք դի­վա­նա­գի­տա­կան մի­ջոց­նե­րով օգ­նե­ցին մեզ կա­սեց­նել հե­տա­գա ներ­խու­ժու­մը»: Ու դա այն դեպ­քում, երբ բազ­միցս է հիմ­նա­վոր­վել, որ հար­ձա­կու­մը կանգ­նեց­րել են բա­ցա­ռա­պես ռուս­նե­րը, երբ ա­մե­րի­կյան կող­մը «տա­կից» հրահ­րել եւ հրահ­րում է Ադր­բե­ջա­նին՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցե­լու եւ ողջ ի­րա­նա­կան սահ­մա­նը ՆԱ­ՏՕ-ական բա­զա­նե­րով պա­տե­լու հա­մար: Ընդ ո­րում, ար­դեն դա պարզ ա­սում են նա­եւ Բլին­քե­նի մի­ջո­ցով:

Այս ա­մե­նը, ի­հար­կե, է­ա­կան է: Սա­կայն կոնկ­րետ դեպ­քում նկա­տի ու­նենք Նի­կո­լի այն պնդու­մը, ըստ ո­րի, թե­եւ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս ծրա­գի­րը «մի­ան­շա­նակ ԼՂ-ում հա­յե­րի էթ­նիկ զտում­նե­րի փորձ է: Եվ մենք չենք կա­րող աչք փա­կել դրա վրա», սա­կայն դրա­նով հան­դերձ էլ. «Ես կրկնում եմ, որ Հա­յաս­տա­նը հա­վա­տա­րիմ է մնում Ադր­բե­ջա­նի հետ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին»: Այ­սինքն, թե­եւ այն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որն իշ­խա­նու­թյան գա­լուց ի վեր վա­րում է նի­կո­լյան խուն­տան, ի­րենց իսկ խոս­տո­վան­մամբ, Հա­յաս­տա­նին հասց­րել են մի վի­ճա­կի, երբ հա­յու­թյան հա­մար անվ­տանգ չէ այս տա­րա­ծաշր­ջա­նում նույ­նիսկ ապ­րե­լը, մեկ է՝ Նի­կո­լը պնդում է, որ նույնկերպ ա­ռաջ է շարժ­վե­լու: Ե­րե­ւի, որ հա­յու­թյան հա­մար այս տա­րա­ծաշր­ջա­նում ապ­րե­լը ոչ թե նույ­նիսկ վտան­գա­վոր լի­նի, այլ՝ բա­ցառ­վի:

Ու աս­վածն էլ ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նու­թյուն է ստա­նում, երբ դրան գու­մա­րում ենք նի­կո­լա­կան­նե­րի բա­ցա­հայտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ ե­թե Պու­տի­նը գա Հա­յաս­տան, նրան կձեր­բա­կա­լեն: Ի­հար­կե, նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, օ­րի­նակ, ոմն Գա­գո մտա­ծե­լու շատ լուրջ խնդիր կու­նե­նա: Սա­կայն նման գա­գո­նե­րի ճա­կա­տա­գի­րը չէ, որ ո­րե­ւէ հե­տաքրք­րու­թյուն ներ­կա­յաց­նում է: Փաստն այն է, որ մի­այն ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան-հա­կա­չի­նա­կան այդ գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լը, ինչ­պես ա­վե­լի վաղ ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով պարզ հայ­տա­րա­րել է­ին Մոսկ­վա­յից, գնա­հատ­վում է որ­պես ներ­կա հա­մաշ­խար­հա­յին բա­րի­կադ­նե­րում տե­ղա­վոր­վե­լու փաստ, ո­րը Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում էլ ա­վե­լի ընդգծ­ված դար­ձավ Հռո­մի ստա­տու­տը վա­վե­րաց­նե­լու այս պատ­մու­թյան եւ հի­շա­տակ­ված իշ­խա­նա­կան գա­գո­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին: Այ­սինքն, ոչ մի­այն ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը, այլ նա­եւ՝ հայ­կա­կան կա­ռույց­նե­րը եւ հա­յազ­գի հե­ղի­նա­կա­վոր ան­ձինք: Օ­րի­նակ, ինչ­պես Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, նրա­նից հե­տո նա­եւ Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը ներ­կա­յաց­րեց «Ռու­սաս­տա­նի հա­յե­րի մի­ու­թյան» կար­ծի­քը, որ Հռո­մի կա­նո­նա­կար­գի վա­վե­րա­ցու­մը դեմ է «Հա­յոց պե­տա­կա­նու­թյան շա­հե­րին եւ Հա­յաս­տա­նի ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյա­նը», նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ «անվտան­գու­թյունն այ­սօր ե­րաշ­խա­վոր­ված եւ ա­պա­հով­ված է Ռու­սաս­տա­նի կող­մից»:

Ու այս­տեղ բա­նն այն է, որ սույն Գա­գոն սպառ­նաց, եւ հի­մա Մոսկ­վան «կսար­սա­փի», թե Հա­յաս­տան այ­ցե­լե­լու դեպ­քում Պու­տի­նին կձեր­բա­կա­լեն. ո­րե­ւէ ան­նոր­մալ ե­թե ի­րոք մտա­ծի նման բան ա­նել, դա կնշա­նա­կի բա­ռա­ցի­ո­րեն այդ պե­տու­թյան ոչն­չա­ցու­մը: Պար­զա­պես, կրկնենք, նման հայ­տա­րա­րու­թյու­նը, ա­ռա­վել եւս, երբ գա­լիս է իշ­խող ու­ժի ներ­կա­յա­ցուց­չից, եւ նրա վե­րա­դա­սը չի շտա­պում ար­ձա­գան­քել, թե այս ինչ ախ­մախ բան է ա­սել, դա նրա մաս­նա­վոր կար­ծիքն է, ա­պա դա ար­դեն դառ­նում է պե­տու­թյան դիր­քո­րո­շում: Այս դեպ­քում՝ ա­մեն պահ պա­տե­րազ­մի մեջ հայտն­վե­լու են­թա­կա նի­կո­լյան Հա­յաս­տա­նը ՌԴ-ի նկատ­մամբ, ո­րի ռազ­մա­կան եւ տնտե­սա­կան դաշ­նա­կիցն է, ո­րի զոր­քերն այ­սօր ա­պա­հո­վում են Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մնա­ցորդ­նե­րը, ըն­դա­մե­նը մեկ նման հայ­տա­րա­րու­թյամբ ՌԴ-ի հետ բա­ցա­հայտ թշնա­ման­քի հա­կում են ի ցույց դնում: Ու սրա­նից հե­տո ե­րե­ւի է­լի Մոսկ­վա­յի՞ն են մե­ղադ­րե­լու, թե, տե­սեք, Ադր­բե­ջանն ար­դեն բա­նա­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րով է փա­կել Լա­չի­նի մի­ջանց­քը:

ՎԵՐ­ՋԻՆ ՇԱՆ­ՍԸ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻՑ

Այս­պի­սով, որ գա­գո­նե­րի, այ­սինքն՝ նի­կոլ­նե­րի այս հեր­թա­կան խա­ղի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի շուրջ օ­ղա­կը եւս մեկ գա­լա­րով սեղմ­վեց, կա­րե­լի է փաստ հա­մա­րել: Բայց ա­սել, թե այս պա­հին հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զրո­յա­ցել են, դա էլ ե­րե­ւի տե­ղին չէ:

Թե­րեւս, վեր­ջին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին է, որ նա­խօ­րե­ին խո­սեց ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը: Նրա խոս­քով. «Հույս ու­նենք, որ կդա­դա­րեն վնա­սա­կար քննար­կում­նե­րը, թե ով որ­տե­ղից է դուրս գա­լիս եւ ՀԱՊԿ-ի շրջա­նակ­նե­րում Ե­րե­ւա­նի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյան բո­լոր հար­ցե­րը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քում կազ­մա­կեր­պու­թյան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մը կա­ռու­ցո­ղա­կան եւ փոխ­շա­հա­վետ ձե­ւով կլուծ­վեն»:

Իսկ ահա Նի­կո­լի նա­խընտ­րե­լի եվ­րա­դի­տորդ­ներն ի­րենց իսկ բե­րա­նով հեր­թա­կան ան­գամ խոս­տո­վա­նե­ցին, որ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը  չա­փա­զանց մեծ է գար­նա­նը: Նա­եւ, որ. «Մենք չենք կա­րող մի­ջամ­տել. մենք ու­նենք մի­այն հե­ռա­դի­տակ­ներ եւ տե­սախ­ցիկ­ներ մեր տրա­մադ­րու­թյան տակ»:

Այս ի­րա­վի­ճա­կում մի­ակ ռե­ալ ու­ժը, ո­րը կա­րող է զսպել Ա­լի­ե­ւի ա­խոր­ժա­կը, որ նա խու­սա­փի մեծ պայ­թյու­նից, դա ՀԱՊԿ-ի ան­վան տակ Ռու­սաս­տանն է: Պայ­թյու­նի դեպ­քում, ի­հար­կե, կա­րող են այլ սցե­նար­ներ էլ գոր­ծել: Այդ թվում, Սյու­նի­քը կտրե­լու վտան­գի դեպ­քում շատ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Ի­րանն ան­գամ ա­ռանց Նի­կո­լին հարց­նե­լու ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյուն կցու­ցա­բե­րի: Այդ դեպ­քում, թե­րեւս, է­լի վերջ­նար­դյուն­քում Ա­լի­ե­ւի ա­խոր­ժա­կը կզսպվի: Սա­կայն սա մեզ հա­մար եւս վա­տա­գույն տար­բե­րակ­նե­րից  է, քա­նի որ ըն­թաց­քում կու­նե­նանք նույն կար­գի, ե­թե ոչ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ, ինչ 44-օրյա պա­տե­րազ­մի դեպ­քում էր:

Այս­պի­սով, կա մի վեր­ջին հնա­րա­վո­րու­թյուն, եւ երբ նույն պա­հին գա­գո­նե­րը խո­սում են Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու մա­սին, ա­պա ա­վե­լի նման է, որ այդ վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նից Նի­կո­լը չի էլ մտա­ծում օգտ­վել: Ա­մեն դե­պքում, Ա­լե­նը Գեր­մա­նի­ա­յում նո­րից աղմ­կում է, թե. «Մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րից ակն­կա­լում ենք Ադր­բե­ջա­նի ա­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ան­հա­պաղ եւ հաս­ցե­ա­կան ար­ձա­գանք...»: Այ­սինքն, որ նման ռե­ալ, ինչ-որ օ­գուտ տվող ար­ձա­գանք այդ­պես էլ չկա ու չկա: Եվ նույն պա­հին բրի­տա­նա­կան MI6-ում այդ­քան գնա­հատ­ված ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը ծայ­րա­հեղ ռու­սա­տյաց Լատ­վի­ա­յում շա­րու­նա­կում էր ա­ռաջ տա­նել Ղա­րա­բաղ եւ Լա­չի­նի մի­ջանցք մի­ջազ­գա­յին փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն գոր­ծու­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին ՆԱ­ՏՕ-ահա­ճո թե­զը: Դե, ե­թե «մի­ջազ­գա­յին փաս­տա­հա­վաք խումբ», ու­րեմն ՀԱՊԿ-ի մեր­ժում, եթե անգամ Ալիեւը Տեղ գյուղից էլ անցնի ու հասնի Գորիս:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում