Գրազ եմ գալիս` Փաշինյանի դուխը չի հերիքելու Հռոմի ստատուտը ներկայացնի խորհրդարանի վավերացմանը. Զոհրաբյան

Ներքաղաքական

Անդրադառնալով Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վ. Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տալուց մեկ շաբաթ անց` ՀՀ ՍԴ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչելուն` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ զուգադիպություն չէ, որ դրան հաջորդեց Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի փակվելը:

— 2004 թվականին ՍԴ-ն ճանաչել էր այն ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ հանկարծ այսօր այդ Հռոմի ստատուտը ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը չհակասող: Ես գրազ եմ գալիս, որ Փաշինյանի դուխը չի հերիքելու, որ այդ ստատուտը ներկայացնի ՀՀ խորհրդարանի վավերացմանը: Հիմա որոշել է Պուտինի բերանը ձեռքը մտցնել` չհասկանալով, որ դրանով ուղղակիորեն վտանգում է Արցախի գոյությունը: Այսօր այդ այլընտրանքային ճանապարհի փակումը նշանակում է Արցախի էթնիկ զտում եւ ցեղասպանություն:

— Իսկ ի՞նչ կասեք «Հանուն Ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության եւ ելույթի մասին:

— Արեւմուտքը հրապարակային ապտակեց Նիկոլին: Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց այն Արեւմուտքին, որի լիդերները մասնակցում էին գագաթնաժողովին: Բայց այդ գագաթնաժողովն ընդունեց հայտարարություն, որտեղ որեւէ բառ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի, ՀՀ ինքնիշխան տարածքի, 120 հազար արցախցիներին շրջափակման, էթնիկ զտման եւ ցեղասպանության մասին չկա, ինչի մասին մշտապես խոսել են բոլոր տերությունների ղեկավարները: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ն ձեռնպահ է մնում ստորագրել գագաթնաժողովի հայտարարության այդ մի հատվածը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան հեղինակություն չունի, որ անգամ Արեւմուտքին քծնելուց եւ շնորհակալություն հայտնելուց հետո` վերջնական հայտարարության մեջ չկար դատապարտող կոչ Ադրբեջանին, նրան ընդամենը բերել էին գագաթնաժողովին մասնակցելու, որ ստորագրի մի հայտարարության տակ, որտեղ ՌԴ-ին համարում են ագրեսոր եւ ռազմական հանցագործ:

— Ի դեպ, գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, թե Freedom House-ն «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր:

— Նախկին իշխանությունների օրոք` 2013 թվականից սկսած` Freedom House-ը, ինտերնետի ազատության առումով, Հայաստանի Հանրապետությունը մշտապես ճանաչել է ամենաազատ երկրներից մեկը: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մյուս պնդմանը, թե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը 12 կետով, ասեմ, որ այդ զեկույցում մամուլի ազատության ցուցիչով մեզնից մեկ նիշ առաջ է Գամբիան, եւ մեզնից մեկ նիշ հետ է Սուրինամը, իսկ մեզնից առաջ է Զամբիան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում