Արցախում ապրող կինը զգում է, որ կորցնելու ոչինչ չկա, ուստի պիտի լինել ուժեղ՝ հետքայլ անելու տեղ չունենք․ Հերոսածին մայրը արցախցի կնոջ ֆենոմենի մասին

Հանդիպում
Գաղտնիք չէ, որ արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին, ոմանք էլ պարզապես թիկունքում ապավեն ու նեցուկ են եղել ու կան իրենց որդիներին, հայրերին ու ամուսիններին: Արցախցի կանայք այսօր էլ իրենց բաժին կռիվն են տալիս վիրավոր ու շրջափակված Արցախում: Որպես հայ կնոջ, հերոսածին մոր կերպար, ով հերոս զավակ է տվել մեր հայրենիքին, որն՞ է արցախցի կնոջ ֆենոմենը, ով քնում եւ արթնանում է պատերազմի վտանգը սրտում, բայց դրանով հանդերձ չի կորցնում ապրելու եւ ապրեցնելու ուժը հարցի պատասխանը <<Իրավունքը>>  փորձել է հետաքրքրվել 44-օրյա պատերազմում անմահացած հետախույզ-գնդացրորդ, զտարյուն արցախցի Արտյոմ Ավագյանի հերոսածին մայրիկից՝ ՌՈԶԱ ԱՎԱԳՅԱՆԻՑ, ով իր ապրելակերպով ապացուցում է, որ հայ կինը պարտվել չգիտի․
-Հենց միայն այն, որ կինը ընդունակ է կյանք տալ և դիմանալ երկունքի ցավերին, ինքնին խոսում է նրա ուժի մասին…Կինը առեղծված է, նրա մեջ կա հնազանդություն, կա ըմբոստություն, կա համեստություն, կա համակերպվելու ունակություն, այս հատկանիշները կարող ենք թվել անընդհատ: Մեր ավանդապաշտ հասարակության մեջ կա կարծիք, որ կինը փխրուն է, այնինչ վերջին տարիները ապացուցեցին, որ հենց հայ կինն է տոկուն ու ուժեղ: Միայն այն, որ հայ կինը սերնդեսերունդ անցել է պատերազմների միջով, բայց այնուամենայնիվ բազմաթիվ կորուստներով հանդերձ ծնում ու դաստիարակում է՝ կյանքը չխնայող սերունդ՝ ուժ է:

Կարծում եմ՝ մեր ուժը հենց մեր կորուստներից է, որովհետև կոտրվելով հանդերձ ամուր ենք, գուցե հենց մեր կոորուստներին չդավաճանելու մոլուցքն է մեզ այդքան ուժեղ դարձնում, այն որ ունենանք մեր տղաներին ոչինչով չզիջող նոր սերունդ, այն որ հենց մեր տղաների՝ մեր երկրում ապրելու երազանքը չկորցնենք, ինչու ոչ նաև գոնե մտքի ծայրով չխոստովանենք, որ իզուր էր…

Ուժը ծնվում է անզորությունից, ուժը ծնվում է կորցնելու ոչինչ չունենալու զգացողությունից, կարծում եմ, Արցախում ապրող կինը զգում է, որ կորցնելու ոչինչ չկա, ուստի պիտի լինել ուժեղ, լինել քո տղամարդու, քո զավակի ու քո հարազատի կողքին, և եթե փխրուն կինը ուժեղ է, ապա տղամարդկանց ոչինչ չի մնում, եթե  ոչ նույնպես լինել ուժեղ, ապրել և արարել:

-Տիկին Ռոզա, այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրների հետ են բախվում արցախցի մայրերն ու աղջիկները այս ծանր ժամանակաշրջանում, երբ փաստացի չորս կողմից շրջափակված է։
-Եթե չխոսենք օրեցօր ավելացող կենցաղային տարբեր խնդիրներից, որոնց առօրյա կյանքում առնչվում է արցախցի մայրն ու աղջիկը, ապա կարող եմ ընդգծել, որ ամենամեծ խնդիրը ապագան չտեսնելն է: Գլոբալ առումով ապագան միշտ առեղծվածային է ու անորոշ, բայց, հատկապես, մեր նման փոքր ու պատերազմող երկրի համար դա առավել քան ակնհայտ ու սուր է զգացվում: Արցախցի մայրերն ու աղջիկները ապրում են այն գիտակցումով, որ անզոր են մեղմելու դիմացինի ցավը, զգայական առումով դա շատ ծանր է, քանի որ ամեն կնոջ մեջ կա մայրական բնազդը, կարեկից լինելու զգացողությունը: Անմահների գունդը  թողել է մեզ պատգամ՝ կրթել, արարել և հզորանալ, սրա գիտակցումն է ուժը, որն օգնում է մեզ դիմակայել ամեն ինչի: Մենք հետքայլ անելու տեղ չունենք, ապագան տեսնելու համար միայն առաջ պետք է նայել, ու նաև քայլել:
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում