Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի մայրիկի` ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որ ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, սպասում եք բոլորին Ազգային ժողովի դարպասների մոտ: Ի՞նչ է սպասվում, եւ Դուք ի՞նչ եք ակնկալում:

— Նախապատմությունն այն է, որ մեկ ամիս առաջ «Միասին» շարժման մասնակիցներով բանաձեւ ենք ներկայացրել Ազգային ժողով` Արցախի անկախության ճանաչման հարցով: Այս հարցն այսօր ավելի քան առաջնահերթ է: Առաջ Արցախի ինքնորոշման հարցը շատ առաջ չէր մղվում, որովհետեւ կար բանակցային գործընթաց: Այդ ժամանակ ասում էին, որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Իսկ այսօր բանակցային գործընթաց չկա, կա խայտառակ իրավիճակ: Այս բանաձեւը կարող է դառնալ նախ զսպման միջոց, եւ վերջին հաշվով` ամբողջ աշխարհը հարց է տալիս` եթե դուք ինքներդ չեք ճանաչել Արցախի անկախությունը, ապա մեզնից ինչո՞ւ եք պահանջում: Զարմանալի չէ, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ այս բանաձեւին, ինչը սպասում էինք: Հետեւապես, որոշեցինք, որ անենք բողոքի ակցիա` նախ Արցախի անկախության ճանաչման եւ երկրորդ` այս իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Ըստ էության, սա մեկնարկն է, եւ պետք է պայքարենք այնքան, ինչքան պետք լինի, որպեսզի վերջապես մեր երկիրն ազատագրենք այս խունտայից: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բռնակալներին հեռացնելու միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, հանրային, ժողովրդական ընդվզումն է, այլընտրանք, ցավոք, չկա: Հիմա այդ հույսով դուրս ենք գալիս փողոց:

— Մի՞թե կարծում եք, որ բողոքի ակցիաներով հնարավոր է լինելու այս իշխանությանը համոզել, որ Արցախը ճանաչեն անկախ, երբ իրենց օրակարգում նման հարց չկա:

— Իհարկե` ոչ: Նրանք չեն գնա այդ քայլին, բայց մենք էլ չենք կարող անգործ նստել եւ սպասել, թե սրանք ինչպես են մաս առ մաս հանձնում մեր երկիրն ու իրականացնում իրենց ծրագիրը: Շատերն ասում են` անիմաստ է, մեկ է, ոչինչի չեք հասնելու, բայց ես դա չեմ ընդունում: Իմ կյանքի փորձով գիտեմ, որ չկա այնպիսի բան, որ դու իսկապես ուզես, հետեւողականորեն դրա համար պայքարես եւ դրան չհասնես: Ես տեսնում եմ այն կորիզը, ովքեր պատրաստ են ամեն օր կանգնել եւ լինել փողոցում` մինչեւ համազգային ընդվզումը կկայանա: Այդ ժամանակ սրանց այլեւս իշխանության մնալու շանս չի մնա:

— Միամտություն կլինի կարծել, թե մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել` միայն օրվա իշխանությանը հեռացնելով: Ո՞րն է Ձեր տեսլականը` աշխարհաքաղաքական խիստ բեւեռացված այս շրջանում:

— Կոմպլիմենտար քաղաքականությունն ապացուցեց, որ սիրախաղ բոլորի հետ չի լինում: Հստակ կողմնորոշում պետք է ունենալ, պետք է իմանալ` ով է քո բարեկամը, ով` թշանմին, հատկապես այսօր: Այո՛, հրաշք տեղի չի ունենալու, միակ հրաշքը, որ կարող է տեղի ունենալ այն է, որ մենք գոնե այլեւս կանգնեցնենք այս հրեշավոր մեքենայի ընթացքը, գոնե ինչ-որ մի կետում մեր գահավիժումը կանգ առնի: Շատ արագ եթե մոբիլիզացնենք բոլոր արհեստավարժ, նվիրյալ մարդկանց ուժերը, ապա բանակցությունների շնորհիվ, դիվանագիտական խողովակներով, բանակը կարգի բերելով` կարելի է շատ բան անել: Մենք եղել ենք այս իրավիճակում, 90-ականներին նույնն էր, շատերն ասում են` իրավիճակն այսօր այլ է, սրանք հիբրիդային պատերազմներ են, հասարակ զենքով չես կարող կռվել: Այո, որոշակի տարբերություն կա, բայց իրական հաղթանակը գրանցվում է տեղում` գետնի վրա: Մինչեւ գետնի վրա չբերես մարդկանց, չիջեցնես, չես կարող տարածք ազատագրել: Ես չեմ թողնելու, որ թուրքը գա իմ տան մեջ ապրի, մինչեւ վերջ պայքար կտամ դրա համար, թեկուզ մեռնելու հաշվին: Նույնը վստահ եմ` անելու են շատուշատ մարդիկ: Ով էլ չի անի, մեկ է, անիմաստ մորթվելու է:

— Այսօր ոչ պակաս պառակտված է նաեւ ընդդիմությունը: Լիահո՞ւյս եք, որ հնարավոր կլինի մեկտեղել պայքարն ու արդյունքի հասնել:

Ես, այնուամենայնիվ, հավատում եմ մեր վերջին խելքին: Այն փորձված է դարեդար: Այո, ցավոք, մենք զարթնում ենք ամենաօրհասական պահի վերջին վայրկյանին, բայց եթե զարթնում ենք, ունենում ենք Սարդարապատ: Պետք չէ հուսահատվել եւ ասել, որ այն ժամանակ ունեինք Գարեգին Նժդեհ, իսկ հիմա` չունենք: Կլինեն, կունենանք, ազգը, տիեզերքը այդ պահին կծնի, լինելու է: Եթե ես դրան չհավատամ, ուղղակի, մեկ օր անգամ չեմ ապրի: Այս հողում իմ երեխայի արյունն էլ կա, իմ երեխան զոհվել է հանուն այս երկրի: Մինուճար երեխայիս տվել եմ, իմ մինուճար երկիրը չեմ կարող տալ, ուրիշը չունեմ… Երկիրս էլ է մինուճար, էլի իմ երեխան է… Սա թող չընկալվի որպես պաթոս, այդպես եմ զգում ու վստահ եմ, որ շատուշատ մարդիկ են այդպես զգում: Շատուշատ մարդիկ հասկացել են այս հրեշների ծրագիրը, ուստի կարծում եմ` գարնան գալով նաեւ մարդիկանց արյունը կշարժվի: Չնայած այն սարսափելի հարվածներին, որոնք ամեն օր իջեցնում են մեր գլխին, մենք կզարթնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում