ՀԱ­ՅՈՑ ՏՈՀ­ՄԱ­ԾԱՌՆ ԱՐ­ՄԱ­ՏԻՑ ԿՏՐՈՂ­ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

Մինչ մայ­րա­քա­ղա­քում «քո­վի­դա­յին պա­րետ» Տիգ­րան Ա­վի­նյա­նը քստմնե­լի ծա­ռաս­պանդ է ի­րա­գոր­ծում, նի­կո­լա­թուր­քա­կան «ապա­գան» ե­կավ Տեղ գյուղ` 5 տե­ղով թուր­քի ա­ռաջ­խա­ղաց­ման տես­քով: Ինչ­պես նկա­տել է անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Պաշ­տո­նա­կան բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներն այն­պես են խճճած, որ ոչ ոք բան չհաս­կա­նա: Մի­այն Նի­կո­լը կա­րող էր թշնա­մու ա­ռաջ­խա­ղաց­ման մա­սին այն­պես աչ­քա­լու­սանք ա­ներ, որ հի­մա լի­քը մարդ վստահ է, թե ապ­րի­լի 1-ից Ար­ցա­խի ճա­նա­պար­հը բաց­վե­լու է: Ում հարց­նում եմ, ա­սում են. «Նի­կոլն ա ա­սել»: Մի խոս­քով, տա­րին 365 օր՝ ապ­րի­լի 1 է մեր երկ­րում»:

ԲԱ­ՆԸ ՀԱՍ­ՆՈՒՄ Է ՀԻ­ՄՔԵ­ՐԻ ՀԻՄ­ՔԻՆ ԽՓԵ­ԼՈՒՆ

Մինչ­դեռ ըստ Ա­ԱԾ հա­ղոր­դագ­րու­թյան. «Հայ­կա­կան կող­մի հաշ­վարկ­նե­րով հինգ այդ­պի­սի կետ կա, որ­տեղ ադր­բե­ջա­նա­կան կող­մը սահ­մա­նից 100-ից 300 մետր ա­վե­լի ա­ռաջ է տե­ղա­կայ­վել: Այժմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք ­բեր­վել, որ եր­կու կող­մե­րի քար­տե­զա­գիր­նե­րը ճշգրտեն ի­րա­վի­ճա­կը: Հայ­կա­կան կողմն ի­րա­վի­ճա­կին մո­տե­նում է էս­կա­լա­ցի­ա թույլ չտա­լու տրա­մա­բա­նու­թյամբ»:

Ա՛յ քեզ բան, «էսկա­լա­ցի­ա թույլ չտա­լու», կա­պի­տու­լյանտ շա­նոր­դիք: Այդ­պես «էսկա­լա­ցի­ա թույլ չտա­լու» խա­ղե­րով մի օր փաս­տի ա­ռաջ ենք կանգ­նե­լու, որ թուրքն ար­դեն Ե­րև­ա­նում է: Պա­տե­րա՞զմ եք հե­տաձ­գում ձեր ա­րև­ին` հե­տաձ­գե՛ք, հե­տաձ­գե՛ք, վեր­ջում պա­տե­րազ­մի փո­խա­րեն լի­նե­լու են պար­զա­պես ջար­դեր ու կո­տո­րած­ներ: Ի դեպ, Ա­ԱԾ-ն իբր հեր­քեց Նի­կո­լի ա­սա­ծը, որ բա­նա­կը փո­խա­րին­վում է սահ­մա­նա­պահ­նե­րով. «Խնդրո ա­ռար­կա հատ­վա­ծում ՀՀ բա­նա­կը դիր­քեր չի ու­նե­ցել, ո­րով­հե­տև դիր­քեր տե­ղա­կայ­վում են ոչ թե սահ­մա­նի գծին, այլ մո­տա­կա ռազ­մա­վա­րա­կան բար­ձունք­նե­րի վրա»: Պարզ է, որ բաց դաշ­տում չէր զոր­քը, սա­կայն Նի­կո­լի ա­սա­ծից բխում է, որ հենց բար­ձունք­նե­րից են զոր­քը հա­նել: Որ­պես­զի թշնա­մին ա­ռանց դժվա­րու­թյան «Զան­գե­զուր բի­զիմ­դիր» ա­նի: Իսկ դա թույլ չտվող Ի­րա­նին և ՌԴ-ին, գու­մա­րած Չի­նաս­տա­նը, Նի­կո­լը բո­լոր հնա­րա­վոր մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում և բո­լոր հնա­րա­վոր ա­ռիթ­նե­րով խրտնաց­նում է` փաս­տո­րեն վա­րե­լով Հա­յաս­տա­նի ա­ռա­վե­լա­գույն ան­պաշտ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն: Եվ Հա­յաս­տա­նի հան­դեպ անվս­տա­հու­թյան մա­կար­դա­կը հա­սել է ա­մո­թա­լի չափ­սե­րի: Ինչ­պես գրում է «Ере­ван­ский на­блю­да­тель» Տե­լեգ­րամ ա­լի­քը. «Հայ-ռու­սա­կան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի վեր­ջերս կա­յա­ցած նիս­տում Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հոր­դո­րել են Հա­յաս­տա­նին վա­ճա­ռել կամ տրա­մադ­րել ռու­սա­կան ար­տադ­րու­թյան ինք­նա­թիռ­ներ, հրթիռ­ներ և հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գեր: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյանն իր տե­ղա­կալ Կա­րեն Բրու­տյա­նին խստո­րեն հանձ­նա­րա­րել է չվե­րա­դառ­նալ հան­դի­պու­մից ա­ռանց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան կող­մից դրա­կան ար­ձա­գան­քի: Սա­կայն նա վե­րա­դար­ձավ ռու­սա­կան կող­մի ա­ռաջ քա­շած պայ­մա­նով` վստա­հե­լի ե­րաշ­խիք­ներ տրա­մադ­րել, որ ռու­սա­կան զենքն ու տեխ­նի­կան հա­սա­նե­լի չեն լի­նի ՆԱ­ՏՕ-ի ռազ­մա­կան մաս­նա­գետ­նե­րին»:

Սա­կայն վե­րա­դառ­նանք մայ­րա­քա­ղա­քի ծա­ռաս­պան­դին: Տիգ­րան Ա­վի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ե­թե ճա­պո­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են սա­կու­րա ծա­ռա­տե­սա­կը, ո­րը բա­լե­նի է, ծաղ­կե­լը ստա­նալ և միր­գը չստա­նալ, վստա­հա­բար մենք էլ կա­րող ենք ա­նել ծի­րա­նե­նու հետ: Իսկ ա­մուլ ծի­րա­նե­նին սոսկ այ­լա­սեր­ված ե­րև­ա­կա­յու­թյան խաղ չէ, այլ շատ լուրջ սիմ­վո­լիկ նշա­նա­կու­թյուն ու­նի: Կի­նո­ռե­ժի­սոր, հան­րա­յին գոր­ծիչ Ար­շակ Զա­քա­րյանն ի­րա­վա­ցի­ո­րեն վրդով­վում է. «Մի քա­նի «մի­ա­միտ» ար­գու­մենտ է­ին բե­րում, թե բա ծի­րա­նե­նի­ներ էլ են տնկե­լու՝ մեր հայ­կա­կան խորհր­դա­նի­շը: Ախր ո՞ նց բա­ցատ­րեմ որ էս նե­ռի ծնունդ­նե­րի նպա­տա­կը հա­յին «պտղից» զրկելն է ե­ղել և մնում ի սկզբա­նե: Ինչ­պես մեզ զրկե­ցին, մոտ հինգ սե­րունդ «պտղից» ի­րենց իսկ ձեռ­քով կազ­մա­կեր­պած կո­տո­րա­ծով: Հա­յը մնա­ցել է հենց իր խո­րը ար­մատ­նե­րի շնոր­հիվ ու հենց դա էլ ար­մա­տա­խիլ են ա­նե­լու և տե­ղը թող­նե­լով ի­րենց գա­ղա­փա­րա­կան իր ա­սած «թան­գա­րա­նի նմու­շը»: Սա նույն­պես այս սա­տա­նիս­տե­րի ծի­սա­կան խա­ղե­րից է՝ ձև­ի ու տես­քի, ա­նու­նի հա­մար պա­հել մի­այն «թան­գա­րա­նի նմուշ» ան­շունչ, ա­նար­մատ և ա­մե­նա­կա­րև­ո­րը անպ­տուղ հա­յի: Գար­դա­սիլ, Իս­րա­յե­լից բեր­ված ար­հես­տա­կան բեղմ­նա­վոր­ման «հումք» և ի­հար­կե այ­սօր ար­դեն իսկ մեր աչ­քով տես­նում ենք «անու­նով հայ» տե­սա­կը, որ տեն­չում է գե­նե­տի­կո­րեն ի­րեն հա­րա­զատ թլփատ վայ­րի ցե­ղե­րի մուտ­քը մեր Ա­վե­տյաց եր­կիր»:

Ա­սենք ա­վե­լին` ըստ մեր դի­ցա­բա­նու­թյան, ծի­րա­նը տի­ե­զե­րա­կան պտուղ է, ո­րը հենց Ա­րա­րիչն է տնկել Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում, ի­զուր չէ, որ մեր բարձ­րա­վան­դա­կից դուրս ծի­րանն այ­լա­սեր­վում է և ստա­նում լրիվ ու­րիշ համ և ո­րակ­ներ: Այ­սինքն` ծի­րանն ամ­լաց­նե­լու ծրա­գի­րը հենց մեր հայ տե­սա­կի ա­րար­չա­կան հիմքն ամ­լաց­նե­լուն է միտ­ված: Եվ մայ­րա­քա­ղա­քի ծա­ռաս­պան­դը խորհր­դան­շում է Հա­յոց տոհ­մա­ծառն ար­մա­տից կտրե­լը:

«ԵՐԿԻՐ-«ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ»

Vijvacq

Իսկ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը, ո­րի գե­րա­գույն պղծու­թյան քաս­թին­գը նրա «Երկրի հա­կա­ռակ կող­մը» գիրքն էր, 2018-ից սկսած իր զավ­թած եր­կի­րը կա­ռա­վա­րում է ճիշտ այն­պես, ինչ­պես կա­ռա­վա­րում էր իր ստա­խոս, ան­բա­րո­յա­կան և շան­տա­ժիստ թեր­թը: Պա­տա­հա­կան չէ, որ իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րում հայտն­ված «ՀԺ»-ի լրագ­րող­ներն էլ դար­ձել են այ­լան­դա­կու­թյան մարմ­նա­վո­րում, և հի­մա ի­րենց դրսև­ո­րում են նա­և որ­պես ա­զատ խոս­քի ո­խե­րիմ թշնա­մի­ներ: Պե­տա­կան ա­պա­րա­տում հայտն­ված այլ ԶԼՄ-նե­րի լրագ­րող­նե­րը, սա­կայն, այդ­պի­սին չեն, ան­գամ ՀՀՇ-ական մա­մու­լից ա­պա­րատ ե­կած Տիգ­րան Հա­կո­բյա­նը, ո­րը շատ վատ մարդ լի­նե­լով հան­դերձ, պրո­ֆե­սի­ո­նալ և բա­րե­խիղճ պաշ­տո­նյա է:

Իսկ «ՀԺ»-ի շան­տա­ժիս­տա­կան մե­թոդ­նե­րը Նի­կո­լը տա­րա­ծեց նա­և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լոր­տի վրա: Եվ ա­մե­նա­զար­մա­նա­լին` ար­դեն 5 տա­րի է, դա ստաց­վում է, բայց բնա­կա­նա­բար Հա­յաս­տա­նի ռե­սուր­սը ոչն­չաց­նե­լու հաշ­վին: Օ­րի­նակ, ՌԴ-ի պաշ­տո­նյա­նե­րը նի­կո­լա­կան կտե­րը լավ էլ ու­տում են, զի նա թույլ է տա­լիս ՀՀ շա­հե­րի հաշ­վին շատ շռայլ խա­ղեր տալ, և այդ պատ­ճա­ռով շան­տա­ժիստ չար­չի­նե­րի ՔՊ-ական կոդ­լին վե­րա­բեր­վում են ինչ­պես լե­գի­տիմ իշ­խա­նա­վոր­նե­րի: Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի` Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու օր­դե­րի շուրջ սրանց խա­ղե­րին էլ նույնն է սպաս­վում, բայց ի­հար­կե մեր կեն­սա­կան շա­հե­րի և կեն­սա­տա­րածք­նե­րի հաշ­վին:

Ու հի­մա պարզ­վեց, որ նույ­նիսկ անգ­լո­սաք­սե­րի մոտ է այդ զզվե­լի ցած­րա­խավն անց­նում... Ար­մե­նը Ա­շո­տյա­նը «թարմ հետ­քե­րով» վեր­լու­ծել է, թե «ինչու էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը «ճխտվել» «Հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան» գա­գաթ­նա­ժո­ղո­վին», որն ինչ­պես հայտ­նի է, Բայ­դե­նի հո­վա­նու ներ­քո անց­կաց­ված դե­մարշ էր Չի­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի դեմ:

— 3 րո­պե 40 վայր­կյա­նում ստի, ա­նե­րե­սու­թյան հա­մաշ­խար­հա­յին չեմ­պի­ոն Նի­կո­լը կա­րո­ղա­ցավ ար­տա­բե­րել մի քա­նի տոն­նա սուտ ու հի­մա­րու­թյուն և չխո­սել այն ա­մե­նի մա­սին, ին­չը կա­րև­որ էր և օր­հա­սա­կան:

— Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը բաղ­կա­ցած էր 2 մա­սից.

• 1-ին մա­սում նրա «հաղ­թա­կան» զե­կույցն էր, թե ինչ­պի­սի «հա­մաշ­խար­հա­յին ռե­կորդ­ներ» է ՀՀ-ում սահ­մա­նել «ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը»,

• 2-րդ մա­սում ՝ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սի­ա­յի, «խա­ղա­ղու­թյան» օ­րա­կար­գի թե­ման:

— Հա­յաս­տանն ան­գամ ա­րևմ­տյան, ա­մե­րի­կյան դա­սա­կար­գում­նե­րով ժո­ղովր­դա­վար չէ, իսկ այս գա­գաթ­նա­ժո­ղո­վին ՀՀ հրա­վե­րը պետք էր ԱՄՆ-ին:

— Ան­նա Հա­կո­բյա­նին ա­սեք` ա­մուս­նուն հետ բե­րի «հո­ղե­րի հետ խա­ղա­լուց» և այս տե­սա­նյու­թը ցույց տա, ո­րով­հե­տև ինչ­քան էլ Նի­կո­լին շե­ղի, դա չի ազ­դե­լու. նա ան­հույս է:

— Նի­կո­լին հե­տապն­դե­լու են թե՛ ողջ, թե՛ Նի­կո­լի ձե­ռամբ սպան­ված հա­յե­րը:

Նի­կոլն ա­սում է, որ Fre­e­dom Ho­use-ը Հա­յաս­տա­նին դա­սել է որ­պես «ազատ» եր­կիր «Ինտեր­նե­տի ա­զա­տու­թյան» իր տա­րե­կան զե­կույ­ցում՝ 2022-ին: Մինչ­դեռ Հա­յաս­տանն ա­զատ հա­մա­ցանց ու­նե­ցող երկր­նե­րի շար­քին է դաս­վել ոչ թե Նի­կո­լի օ­րոք և շնոր­հիվ, այլ ե­ղել է հա­մա­ցան­ցում ա­զատ նույն «քըխ» նախ­կին­նե­րի օ­րոք՝ 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին... Դա նախ­կին­նե­րից ե­կած ցու­ցա­նիշ է, ո­րը Նի­կո­լը հա­մե­մա­տա­բար քիչ է ոչն­չաց­րել: Դե ի­հար­կե Fre­e­dom Ho­use-ը աչք է փա­կել ՔՊ-ի ֆեյ­քա­բու­ծա­րան­նե­րի վրա, ո­րոնք հա­մա­ցան­ցում այ­լան­դակ հա­լա­ծանք­նե­րի են են­թար­կում սե­փա­կան կար­ծիք ար­տա­հայ­տող­նե­րի, և պետք է շատ սառ­նա­սիրտ լի­նես, որ կա­րո­ղա­նաս տաս­նյակ հա­զա­րա­վոր հայ­հո­յանք­նե­րը բա­նի տեղ չդես և քո ա­սե­լիքն ա­սես:

Դե ի­հար­կե, Նի­կո­լը «մո­ռա­նում» է մյուս ա­մե­րի­կյան զե­կույց­նե­րի մա­սին, հա­մա­ձայն ո­րոնց` ժո­ղովր­դա­վա­րու­թյան ցու­ցա­նիշ­նե­րով Հա­յաս­տա­նը հի­մա հետ է նույ­նիսկ Բուր­կի­նա Ֆա­սո­յից: Ա­շո­տյա­նի ա­սած. «Նի­կոլ Փա­շի­նյանը, իր ե­րե­սը դարձ­նե­լով «գե­տա­ձի­ու հե­տույ­քի» կա­շի, հայ­տա­րա­րում էր, Հա­յաս­տա­նը 7 կե­տով բա­րե­լա­վել է իր դիր­քե­րը «Eco­no­mist In­tel­li­gence Unit»-ի կող­մից հրա­պա­րակ­ված ժո­ղովր­դա­վա­րու­թյան ին­դեք­սում: Ի­րա­կա­նում՝ այս վար­կա­նի­շով Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ «հիբ­րի­դա­յին ռե­ժի­մում»՝ է­շի և ձի­ու խառ­նուրդ՝ ջո­րի»:

Բա­ցա­սա­կան զե­կույց­նե­րին Նի­կո­լի խուն­տա­յի վե­րա­բե­րյալ նույ­նիսկ Քա­դա­ֆին ու Սա­դա­մը կնա­խան­ձե­ին, բայց անգ­լո­սաք­սե­րը ա­ռաջ­նորդ­վում են «շան որ­դի է, բայց մեր շան որ­դին» սկզբուն­քով: Մին­չև գա այն օ­րը, որ Նի­կո­լի «պի­տա­նի­ու­թյան ժամ­կե­տը» սպառ­վի, կամ գտնեն նրա­նից այ­լան­դակ մեկ այլ վիժ­ված­քի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում