Գոյապայքար` մասնագիտական տոնին

Մշակութային

Թատերական գործիչների մասնագիտական տոնը երեկ նշվեց, բառի բուն իմաստով, ԳՈՅապայքարի մթնոլորտում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին հրավիրել էր նախարարություն եւ բանավոր կերպով տեղեկացրել, թե քննարկվում է նախագիծ, ըստ որի, նախատեսվում է, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը» պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական կազմը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ: Ինչպես ԿԳՄՍ փոխնախարարն էր նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: Ավելի ուշ նախարարությունում տեղի էր ունեցել Արա Խզմալյանի եւ «Գոյ» կենտրոնի ստեղծագործական կազմի 7 ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ «Գոյ» կենտրոնի ստեղծագործական կազմին ներկայացվել էր՝ որպես առանձին միավոր կենտրոնի լուծարման եւ մեկ այլ թատրոնի հետ միավորման հիմքերը: Մինչդեռ «Գոյից» պնդում են, որ այդ «հիմնավորումները» չեն համապատասխանում  իրականությանը, իսկ իրենք չեն համակերպվելու այդ որոշման հետ: ԳՈՅեցիներին միացան բազմաթիվ անվանի թատերական գործիչներ` անգամ արտասահմանից ուղերձների ակցիա իրականացնելով եւ ամոթանք տալով ԿԳՄՍ նախարարությանը:

«Գոյ» կենտրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ վստահեցնում է, որ թատրոնի վերամիավորման վերաբերյալ խոսակցությունները սկսվել են իրենց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո:

«Ունեցանք պրեմիերա «Գարեգին Նժդեհը», որի հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն` պարոն Արա Խզմալյանի մոտ: Զրույցն այսպես սկսվեց` Սարգիս ջան, մենք ընկերներ ենք, հասկանում եմ, բայց զրույցը ծանր է լինելու, դուք ե՛ւ պլանը չեք կատարել, ե՛ւ որպես թատրոն չեք ծառայում ձեր նպատակին, ուստի` ձեզ առաջարկում եմ վարչական մասը ցրել, վերամիավորվել Սունդուկյան թատրոնի հետ: Ասաց, թե կունենանք ընտիր պայմաններ` ե՛ւ լույսը կլինի, ե՛ւ դահլիճը կվերանորոգվի, ե՛ւ գումար կիջնի նոր բեմադրությունների համար, կուզենք Սունդուկյանի մեծ բեմում կբեմադրեք, կուզենք` ներքեւի բեմում, կուզենք Ձմեռային այգում: Ես էլ ասացի, որ նախ ինքս համաձայն չեմ, հետո պետք է խոսեմ կոլեկտիվի հետ, միանձնյա որոշում չեմ կարող կայացնել», - մանրամասնեց թատրոնի տնօրենի ԺՊ ՍԱՐԳԻՍ ՉԱԼՈՅԱՆԸ:

Սարգիս Չալոյանն ասել է փոխնախարարին, որ եթե խնդիրը 3,5 մլն դրամի պատմություն է, ապա իրենք կես տարվա մեջ կկատարեն պլանը` երկու-երեք անգամ էլ ավել:

«Առաջարկել եմ նույնիսկ սուբսիդիայից հրաժարվել, ասացի` մենք կպահենք թատրոնը, միայն շենքին ձեռք մի տվեք: Ասացին՝ այդպես չի լինի, հետո նորից գնացինք մի քանի հոգով պարոն Խզմալյանի մոտ, ժամանակ խնդրեցինք` մեկ տարի, վեց ամիս, ասաց` կմտածեմ, բայց մի քանի օրից արձագանքը բացասական էր, ասաց՝ պետք է վերամիավորվեք: Հիմա ես ուզում եմ ասել, որ պարոն Խզմալյան եւ տիկին նախարար, մի՛ արեք մեզ այդ «լավությունը», մենք չենք ուզում, մեզ վատություն արեք ու մի վերամիավորեք, մեզ լավ պայմաններ պետք չեն, թողեք հանգիստ աշխատենք, մենք աշխատում ենք, եւ դա կփաստի հանդիսատեսը»,- ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում