Շիրակի մարզում, որը համարվում է «խոպանչիների շտեմարան», այդքան ընտրող որտեղի՞ց. Գագիկ Համբարյան

Ներքաղաքական

Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին անդրադառնալով` «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ նշել է, որ իր համար ընտրությունների կեղծիքը սկսվում է վարչական ռեսուրսի կիրառումից:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը, կարելի՞ է ենթադրել, որ, այդուհանդերձ, ընտրակեղծիքներ եղել են:

— Նախ սկսենք նրանից, որ այդ ընտրությունը երկու կողմից էլ գնահատում եմ, այնպես չէ, որ հասարակության ինչ-որ շերտ քայլիստներին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, - հեղինակ) չի ընդունում: Ո՛չ, ընտրում է, եւ մենք պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք ու չասենք, որ ընտրությունները ամբողջությամբ կեղծված էր, բայց կեղծիքի պարագան, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի կիրառումը սարսափելի մասշտաբների է հասնում: Նախկին իշխանություններին էլ եմ քննադատել իրենց կազմակերպած ընտրությունների համար, բայց լինելով Շիրակի մարզի բնակիչ եւ տեսնելով` ինչ էր տեղի ունենում Անի խոշորացված համայնքում` ես այսպիսի բան երբեւէ չէի տեսել: Ինձ համար ընտրության կեղծիքը սկսվում է վարչական ռեսուրսի կիրառումից, երբ նույն դպրոցի տնօրենը կանչում է կոլեկտիվի անդամների եւ ծնողների ու պարտադրում է ընտրել քայլիստներին կամ այլ ուժի: Ես երեկ կարդացի Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հարցազրույցը, շատ հետաքրքիր փաստ է արձանագրում: Պարզվում է, որ նախկին ընտրությունների համեմատ 2000 մարդ ավել է քվեարկել, իսկ հիմա, Շիրակի մարզը, որը համարվում է «խոպանչիների շտեմարան», այդքան ընտրող ո՞րտեղից: Պարզվում է, որ «Ազգ-համայնք» դաշինքը, որը ղեկավարում է նույն Մարալիկի նախկին քաղաքապետը, որեւէ ձայն չի կորցրել նախորդ ընտրությունների համեմատ, այսինքն՝ որքան մարդ նախորդ ընտրություններին ընտրել էր Արտակ Գեւորգյանին եւ նրա ղեկավարած դաշինքը, այդքան մարդ էլ հիմա է ընտրել: Ավելին` 2000 ընտրողները դրանք այն ընտրողներն են, որոնք ընտրել են քայլիստներին: Սառնաղբյուր գյուղից առաջադրված քաղաքական ուժերից մեկի ղեկավարը պարտվում է հենց Սառնաղբյուրում, իսկ եւս մեկ քաղաքական ուժի ղեկավար, հայտնի Սաղաթելյան Մուշեղի եղբոր որդին իրենց համայնքում հազիվ է հաղթում քայլիստների թեկնածուին, սա շատ տարօրինակ է, ու սա այն համայնքն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Քոչարյանին 0 ձայն էր տալիս: Իսկ հիմա պարզվում է, նրանք իրենց համագյուղացուն հազիվ են անցկացնում` որպես հաղթողի: Ես կարող եմ ենթադրել, իմ սուբյեկտիվ կարծիքով, որ կեղծ ընտրացուցակներով մարդիկ են եղել, ովքեր մասնակցել են ընտրություններին: Կարող եմ փաստել, որ բազմիցս է եղել Գյումրիի պարագայում եւ ոչ միայն, երբ կեղծ ընտրացուցակներով մարդիկ ընտրության են եկել: Ընտրությունների ժամանակ Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանի գրեթե կիսադատարկ գյուղերը դառնում են «մեգապոլիսներ», հարյուրավոր մարդիկ են գալիս ու սկսում են ընտրել, փաստեր կան մամուլում հրապարակված: Այն աղաղակող խնդիրները ինչի մասին բարձրաձայնվում էին նախկինների օրոք, հիմա մեծ հաճույքով օգտագործվում են նաեւ այս իշխանությունների կողմից: Ինչքան վատ բան կար նախկինների օրոք, սրանք ոչ միայն թողեցին նույնը, այլեւ ավելի այլանդակեցին: Նախկինում ոչ մի անգամ չես տեսել, որ ինչ-որ դպրոցի տնօրեն բացահայտ կոլեկտիվին կամ աշակերտների ծնողներին կանչի ու պարտադրի ընտրել: Նախկինում ես նաեւ չեմ տեսել, որ Գյումրի գան երեւանցի պատգամավորներ, պաշտոնյաներ, ինչ-որ քայլերթեր կազմակերպեն, դա բացահայտ ճնշում է ընտրողների նկատմամբ, հատկապես գյուղական համայնքների ընտրողների: Այնպես որ, այստեղ ե՛ւ վարչական ռեսուրսի կիրառումը, ե՛ւ չի բացառվում կեղծիքը, ե՛ւ ժողովրդի կողմից ընտրելը բերեցին այս արդյունքին:

Իսկ ի՞նչ կասեք Սիսիանի ՏԻՄ ընտրության արդյունքների մասին: Մարդիկ դեռ վստահու՞մ են ՔՊ-ին:

— Ինձ համար աղետաբեր էր ոչ թե Սիսիանը, այլ անգեղակոթցիների մի քանիսի հարցազրույցը: Այդպիսի այլանդակություն ես չեմ պատկերացնում, բացահայտ մարդը կեղծում է մեր ոչ հեռավոր պատմությունը: Անգեղակոթցի Սամվելը բլոտ է խաղում ու ասում է, թե 2015թ. կազանյան փաստաթղթով Սերժը հողերը հանձնել էր, Նիկոլը ի՞նչ կարար աներ: Լավ, էս անգրագիտությունը, էս ստոր ապատեղեկատվությանը, վերջիվերջո, կարելի՞ է ինչ-որ ձեւաչափով արձագանքել ու կանխել:

— Պարոն Համբարյան, ստացվում է, որ մարդիկ, գիտակցելով թրի նման մեր գլխավերեւում կախված վտանգը, այդուհանդերձ, ընտրո՞ւմ են հենց նույն ուժին:

— Այո, հենց պատահաբար չասացի, որ կարիք էլ չկար լրիվ ընտրությունները կեղծելու, մարդ կա Նիկոլի մեջ իրեն է տեսնում, այդ անգեղակոթցին լրիվ Նիկոլ է, ստախոս, ապատեղեկատվություն տարածող, զրպարտող, իր ասածների մեջ շատ ինքնավստահ, մարդը ամոթ չունի, Նիկոլի ընտրազանգվածն իր նման անամոթ է: Նիկոլն ամոթ չունի, երբ իրան բռնացնում են կեղծիքների եւ ստախոսության մեջ, այդ մարդը վատ չի զգում դրանից: Նույնը Նիկոլի ընտրազանգվածն է, նույնը բլոտ խաղացող անգեղակոթցին է, մարդը լկտիաբար, բայց շատ ինքնավստահ բարձրաձայնում է 2015թ. կազանյան փաստաթղթի մասին, լրագրողն էլ ուղղում է, թե կազանյան փաստաթուղթ չկա: Այնպիսի տպավորություն է, թե այդ մարդը  2015թ. նրանց կողքին է եղել: Ինչքան ուզում ես ասա, որ ոչ  մի համաձայնություն չի տվել, որ արցախյան հակամարտության վերաբերյալ միակ լեգիտիմ փաստաթուղթը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին ստորագրած համաձայնագիրն է, էս տգետ զանգվածը շարունակում է Նիկոլին պաշտպանելու համար պրոթուրքական թեզեր առաջ տանել` չհասկանալով, որ դրանք բոլորը օգտագործվում են մեր դեմ:

— Ի վերջո, այս օրհասական իրավիճակում մի՞թե կարեւոր է, թե ով կլինի պաշտոնում, թե՞ պետք է մտածել` ինչպես երկիրը ճգնաժամից հանել:

— Դուք կարծում եք, որ ՔՊ-ականների եւ նրանց ընտրազանգվածի համար երկիրը ճգնաժամի մե՞ջ է, «խրախճանք ժանտախտի ժամանակ», դուք մտածում եք նիկոլականներին հայրենիքը հետաքրքի՞ր է:Դուք Երեւանում ապրելով` ինչ-որ բան նկատու՞մ եք, զգացե՞լ եք անհանգստություն, որ Արցախում 120 հազար մարդ 100 օրից ավելի շրջափակման մեջ է: Եվ թուրքերը մեզ ծաղրում են, ասում են` թող Թուրքիայի հավաքականը մի հատ էլ գոլ բաց թողնի, մենք կմտնենք Ստեփանակերտ, եւ հայերը բացարձակ չեն էլ նկատի, թե ինչպես գրավեցինք քաղաքը: Հայ ժողովրդի նման ժողովուրդը, որը պատմությունից դասեր չի քաղում եւ շատ արագ է մոռանում պատմությունը, վերջում այս վիճակում է հայտնվում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում