Երաժշտական առումով «Սանսեթ Բուլվար»-ը բացարձակ գլուխգործոց է. Թամարա Գվերդծիթելի

Մշակութային

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան:

Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ:

Բեմադրությունն իրականացրել է Անտոն Մուզիկանտսկին, իսկ գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդծիթելին է:

Գվերդծիթելին առաջին անգամ չէ հյուրընկալվում Հայաստանում: Հիշում է՝ տարիներ առաջ Երևան է այցելել համերգներով, իսկ այս անգամ նրան բոլորովին այլ բան է Հայաստան բերել. «Շատ անհանգիստ եմ և շնորհակալ եմ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ բոլորովին ուրիշ եմ»:

Խոսելով մյուզիքլի մասին՝ Գվերդծիթելին նշում է. «Երաժշտական առումով «Սանսեթ Բուլվար»-ը բացարձակ գլուխգործոց է: Կերպարիս յուրաքանչյուր արիան մենախոսություն է ու դերասանուհու համար սեփական ներկայացում: Ես երգել եմ երգեր իմ ողջ ստեղծագործական կյանքում և սիրում եմ դրանցից յուրաքանչյուրը, բայց հիմա իմ առաջ նոր խնդիր է դրված՝ ոչ միայն երգել մի շարք զարմանալի ստեղծագործություններ, այլև մնալ կերպարի եւ սյուժեի մեջ։ Նորմայի ամենազարմանալի արիան «As we never said goodbye»-ն է: Դա իմ հերոսուհու էությունն է,արվեստի անշահախնդիր ծառայությունը նրա կյանքն է։ Այս լեգենդար երգը բոլոր արտիստների մասին է։ Հատկապես նրանց մասին, ովքեր արդեն գիտեն «ծափերի համը»։ Ես չեմ բաժանվի այս երգից, և այն անպայման կմնա իմ երգացանկում: Նրա համար նույնիսկ համերգային ծրագրում տեղ եմ գտել»։

«Սանսեթ Բուլվար»-ում զբաղված են և՛ ռուս, և՛ վրացի, և՛ հայ արտիստներ` Եվգենի Ելպաշևը (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովան (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյանը (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյանը (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյանը (Սեսիլ Դեմիլ) եւ այլք:

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։

Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։ Տոմսերի և տեղեկատվություն համար՝ skyfist.com:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում