Կա ռացիոնալ երեք ճանապարհ. ինչ է առաջարկում ԱԱԾ նախկին տնօրենը ընդդիմադիրներին

Ներքաղաքական
«Վերջին օրերին ես և գործընկերներս հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ հասկանալու համար, թե իրականում ինչ իրավիճակում է գտնվում քաղաքական դաշտը, ինչ դիրքորոշումներ կան` Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված, եթե մասնակցություն են ունենալու, ապա ինչ ֆորմատով և այդ պայմաններում որքանով է իրատեսական հաղթանակի շանսը:
 
Կոնկրետ իմ կարծիքով կա ռացիոնալ երեք ճանապարհ՝
 
1. մի կողմ թողնելով բոլոր տարաձայնություններն՝ ընդդիմադիր հիմնական ուժերը կարող են համախմբվել «քաղաքը վերցնելու», երկիրն այս իրավիճակից հանելու գաղափարի շուրջ և հանդես գալ մեկ միասնական թիմով, ցուցակով, որը կգլխավորի հասարակական ընկալելիություն ունեցող անձ, իսկ ցուցակում տեղերի բաշխումը, տարբեր ուժեր ներկայացնող քաղաքական գործիչների միջև, կկատարվի, օրինակ, պարզ վիճակահանության միջոցով:
 
2. Որևէ անձ կամ անձանց խումբ, ովքեր իսկապես ազնիվ են ազգային իրենց նպատակներում և հետևաբար արժանի են վստահության, կարող են համախմբվել և հանձնառություն վերցնել՝ հանդես գալով և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների դեմ, նրանց սխալները վեր հանել քննադատական օբյեկտիվ խոսքով, գաղափարախոսությամբ, հռետորաբանությամբ, առաջարկել կոնկրետ լուծումներ՝ ապահովելով թե՜ հների և թե՛ նորերի միասնությունը, համընդանուր ջանքերով հասնել դրանց լուծմանը:
 
3. Ընդդիմադիր դաշտում հանդես եկող հիմնական ուժերը կարող են բոյկոտել և հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, պատկերավոր, այսպես ասած, հաշվի առնելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ֆակտորը, այսինքն՝ ցանկացած մակարդակի ընտրությունների նկատմամբ իշխանությունների ապօրինի ազդեցության պատճառով:
 
Մեր ընկալմամբ առավել նպատակահարմար է ընդդիմության միավորման գաղափարը, մանավանդ որ իսկապես բարձր է Երևանում հաղթելու շանսը, բացի այդ, նրանք բոլորը կարծես խոսում են նույն խնդիրների մասին, արտահայտում են գրեթե նույն մտքերը, սակայն, իհարկե, վերջնական դիրքորշման կարելի է հանգել ընդհանուր պատկերը խորությամբ ընկալելուց հետո:
 
Հատկանշական է նաև, որ միավորմանը մտացածին պատրվակներով խոչընդոտելու դեպքում հանրությունն ի վերջո հնարավորություն կունենա հասկանալու, թե ով ով է», – գրել է ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում